Դանիայում կառավարության ղեկը ստանձնելու է կին քաղաքական գործիչ Հելլե Թորնինգ Շմիդտը: Սա առաջին դեպքն է, որ հյուսիսեվրոպական այդ երկիրը ղեկավարելու է կին վարչապետը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, երեկ Դանիայում կայացած ընտրություններին մասնակցածների 99.6% ձայների հաշվարկի արդյունքում պարզվել է, որ ձախակողմյան ընդդիմադիր բլոկը, որի մեջ մտնում են չորս կուսակցություններ, ստանում է մանդատների կեսից ավելին, ինչը թույլ է տալիս նրան ձևավորել կառավարություն:
Երկրի իշխող լիբերալ-պահպանողական կուսակցությունը ճանաչել է իր պարտությունն այս ընտրություններում: Դիմելով իր կողմնակիցներին` արդեն նախկին վարչապետ Լարս Լեկկե Ռասմուսենն ասել է, որ «Դանիան այլևս ունենալու է նոր՝ սոցիալ-դեմոկրատ վարչապետ»: