Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Աստանան պարտվեց Լիսաբոնին

Աստանայի Վեհաժողովից ԱՄՆ նախագահ Օբամայի բացակայությունը հուշեց, որ ամերիկացիները այդքան էլ մեծ կարևորություն չեն տալիս Վեհաժողովին, ու թերևս ԵԱՀԿ-ին ընդհանրապես: Դա հատկապես տեսանելի է ՆԱՏՕ-ի լիսաբոնյան Վեհաժողովի ֆոնին: Լիսաբոնի վրա Արևմուտքը կարծես թե բավական մեծ «խաղադրույք» էր կատարել` այդպիսով նաև վկայելով, որ արևմտյան կոլեկտիվ քաղաքականության հիմնական գործիք դիտարկվում է ոչ թե ԵԱՀԿ-ն, կամ որևէ այլ կազմակերպություն, այլ ՆԱՏՕ-ն: Արևմուտքի կոլեկտիվ քաղաքականությունն ակնհայտորեն ունի խնդիրներ, որոնք, մեծ հաշվով, նույնիսկ կրում են ռազմավարական բնույթ, բայց անգամ այդ խնդիրների պարագայում անհրաժեշտ է հավաքական հարթակ, որն էլ ըստ ամենայնի դիտվում է առավելապես ՆԱՏՕ-ն: Հենց այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ի լիսաբոնյան Վեհաժողովից հետո տեղի ունեցած Աստանայի Վեհաժողովը արևմտյան առաջատար երկրների մի մասը չպատվեց առաջին դեմքերով` համարելով, որ Աստանայում հնարավոր չէ հասնել ավելիին, քան հասան Լիսաբոնում: Թե ինչի էին հասել Լիսաբոնում` առայժմ դժվար է ասել, քանի որ հայտարարությունների մակարդակով առայժմ միայն խոսվում է ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերության վերբեռնման մասին: Երկու կողմերը պայմանավորվել են քննարկումներ ծավալել միջազգային անվտանգության նոր, միասնական համակարգի ստեղծման աշխատանքի մասին: Թեև այդ ուղղությամբ էլ ամեն ինչ դեռևս մնում է առավելապես ակնկալիքների մակարդակում, մինչդեռ արդեն իսկ նշմարվում է, որ կողմերից առնվազն մեկը` Ռուսաստանը, բավական քմահաճ կարող է լինել:
Ռուսները` թե՜ նախագահ Մեդվեդևի, թե՜ վարչապետ Պուտինի մակարդակով ակնարկել են, որ եթե ՆԱՏՕ-ն չընդունի համատեղ անվտանգության համակարգի մասին ռուսական առաջարկությունները, ապա կսկսվի սպառազինությունների նոր մրցավազք: Սակայն հազիվ թե Արևմուտքը ազդվի այդօրինակ շանտաժային հայտարարություններից, քանի որ սպառազինությունների մրցավազքն էր, որ հանգեցրեց Խորհրդային Միության փլուզման: Իսկ ներկայիս Ռուսաստանն առավել խոցելի է, քան Խորհրդային Միությունը, քանի որ ունի ինքնաբավության շատ ավելի քիչ ռեսուրսներ, մեծ կախվածություն համաշխարհային տնտեսությունից, նաև տարածքային զգալի կորուստներ ի դեմս մերձբալթյան երկրների, արևելաեվրոպական երկրների, խորհրդային ճամբարի շատ այլ պետությունների: Այնպես որ, սպառազինությունների մրցավազքից խուսափելը առաջին հերթին ռազմավարական նպատակ պետք է լինի հենց Ռուսաստանի համար: Ավելին, Արևմուտքի առաջին դեմքերը, ՌԴ նախագահ Մեդվեդևին Աստանայում փաստացի թողնելով մենակ, նրան փորձեցին թերևս հասկացնել, որ Ռուսաստանին գործընկերության առաջարկներ անում են ոչ թե թուլությունից կամ վախից, այլ պարզապես միջազգային գործակցության նոր փիլիսոփայությունից ելնելով, և Ռուսաստանը չպետք է փորձի այդ հանգամանքը դիտարկել որպես սեփական կայսերապաշտական փիլիսոփայության հաղթանակ: Այդ իրողության լավագույն օրինակներից մեկն էլ հենց Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Աստանայի Վեհաժողովում ընդունված հռչակագիրն է: Միայն այն, որ այդ հռչակագրում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների հիշատակման մեջ ՌԴ նախագահ Մեդվեդևը հայտնվել է մյուս երկու համանախագահ երկրների ընդամենը արտգործնախարարների շարքում, Ռուսաստանին իր իսկական տեղն ու դերը ցույց տալու դիվանագիտական բավական նուրբ ժեստ է, որ իրականացրեց Արևմուտքը: Դրանից բացի, հռչակագրի բուն բովանդակությունը փաստացի վկայում է, որ ամիսներ շարունակ Ռուսաստանի դրսևորած ջանքը, որ արտահայտվում էր ակտիվ միջնորդությամբ և եռակողմ` Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափի պարբերական հանդիպումներ կազմակերպելով, անցել է ապարդյուն և չի հանգեցրել որևէ էական առաջընթացի: Հռչակագրում նշվում է, որ ՙեկել է ժամանակը առավել վճռական գործողություններ ձեռնարկելու՚ հակամարտության կարգավորման համար: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ամիսներ շարունակ ինչ էր անում Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռյակը: Աստանայում ընդունված հռչակագրի բովանդակության մեջ չկա մի տող, որը վկայի, որ նրանք կոնկրետ գործ են արել կարգավորման ուղղությամբ: Աստանայի հռչակագիրն այդ իմաստով դրսևորել է ընդամենը ռուսական դիվանագիտության անկենսունակությունը, ինչ-որ տեղ նույնիսկ տապալումը: Եվ այդ իմաստով խնդիրը նույնիսկ միայն Ղարաբաղի հարցը չէ: Խնդիրն այստեղ ընդհանրապես ռեգիոնալ քաղաքականությունն է, ազդեցությունների համար պայքարը: Փաստացի ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի հարավկովկասյան դիրքերի վերանվաճման պատրանքը, որ 2010 թվականի ընթացքում դրսևորվում էր Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմական ու էներգետիկ գործակցության մասին լուրջ համաձայնագրերով և պայմանագրերով, իրականում պրակտիկ առումով գոնե առայժմ որևէ կերպ չի ավելացրել Ռուսաստանի ռեգիոնալ հնարավորությունները, ինչի լավագույն ինդիկատորը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ռուսական միջնորդական ակտիվության գրեթե անփառունակ վախճանն էր Աստանայում: Անշուշտ դա չի նշանակում Ռուսաստանի պարտություն: Պարտության մասին խոսք լինել չի կարող, քանի որ պայքարը շարունակվելու է ՆԱՏՕ-Ռուսաստան հարթության վրա: Այնտեղ է տեղափոխվել ծանրության կենտրոնը, և ռուսներին պարզապես ցույց տվեցին, որ աշխարհաքաղաքական առաջնահերթությունները գտնվում են այդ շրջանակում և դրան հարակից հարթություն ձևավորելու ռուս-ղազախական ջանքերը իզուր են: Ղարաբաղի խնդիրը այդ ջանքերի գործադրման առանցքային լծակներից մեկն էր, որը փաստացի հնարավոր չեղավ օգտագործել ըստ նախնական մտադրության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում