Մարիա Շրայվերը` Առնոլդ Շվարցենեգերի նախկին կինը, վերադարձել է լրագրության ոլորտ: Այս մասին հայտնում է People ամսագիրը:
55-ամյա Շրայվերը հարցազրույց է վերցրել Ուոլիս Անենբերգից Los Angeles magazine-ի հատուկ թողարկման համար, որը նվիրված է Լոս Անջելեսի կանանց: Ամսագրի առաջին էջին պատկերված է ինքը` Շրայվերը, սակայն հարցազրույցը, որը նա վերցրել է, ամբողջությամբ նվիրված է Անենբերգի գործունեությանը և նրան, թե ինչպես են տղամարդիկ և կանայք վերաբերվում բարեգործությանը:
Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Շվարցենեգերից բաժանվելու լուրը հայտնի է դարձել 2011թ.-ի մայիսին: Նրանք համատեղ ապրել են 25 տարի: Բաժանման առիթը անօրինական երեխայի առկայությունն էր: Նախքան Կալիֆոռնիայի առաջին տիկին դառնալը Շրայվերը զբաղվում էր լրագրությամբ:











































