Ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը, վկայակոչելով ռուսական РИА Новости-ին, հայտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի երկրորդ տասնօրյակին, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
Այս մասին Մոսկվայում տեղի ունեցած մամլո կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն մինչև սեպտեմբերի 15-ը։











































