Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

12 ամանորյա նվեր՝ WOW էֆեկտով

Ամանորյա տոներին ի՞նչ նվիրել հարազատներին, ընկերներին և գործընկերներին։ Այս հարցը, թերևս, այսօր բոլորին է հուզում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամանորյա 12 նվեր, որոնք հաճելիորեն կզարմացնեն և վստահաբար, կուրախացնեն ձեզ։

Ճամփորդական դրամապանակ

COVID համավարակը ստիպել է նույնիսկ պասիվ հանգստի սիրահարներին կարոտել  ճանապարհորդություններն ու գործուղումները: Հետևապես, հիմա շատերն են լրացնում բացթողածը։ Նորաոճ ճամփորդական դրամապանակը, որում կարելի է պահել անձնագիր, տոմսեր, բանկային քարտեր և տարբեր փաստաթղթեր, հիանալի նվեր կլինի նրանց համար, ովքեր սիրում են ճամփորդել։

Կրեատիվ օրացույց

Սեղանի օրացույցն, առհասարակ, ակտուալ և օգտակար նվեր է, հատկապես, եթե խոսքը կրեատիվ «հավերժական» օրացույցի մասին է: Այն երկար տարիներ կկատարի իր գործառույթն ու կուրախացնի իր յուրահատուկ դիզայնով։ Կարող եք, օրինակ, ընտրել մագնիսական կամ պրոյեկցիոն օրացույց: Կան նաև դիզայներական լուծումներ, այդ թվում նաև աշխարհահռչակ ստուդիաների կողմից արտադրված։

Գլինտվեյն պատրաստելու հավաքածու

Եթե ​​անցկացվեր ամանորյա ըմպելիքի մրցույթ, ապա շամպայնի հետ կարող էր մրցել միայն գլինտվեյնը։ Ամբողջ աշխարհի Սուրբ Ծննդյան տոնավաճառներում գլինտվեյնը ավանդական հյուրասիրություն է և ձմեռային տոների խորհրդանիշներից մեկը: Այն նաև օրիգինալ նվեր է։ Կարող եք ինքնուրույն հավաքել գլինտվեյն պատրաստելու հավաքածու՝ տոնական զամբյուղի մեջ ներառելով անհրաժեշտ բաղադրիչները, ինչպիսիք են, օրինակ՝ գինի, համեմունքներ, տարայով մեղր և այլն։ Կամ էլ կարող եք ձեռք բերել արդեն պատրաստի հավաքածու՝ տոնական փաթեթավորմամբ:

Սեղանի խելացի լամպ

Նման գաջեթն օգտակար կլինի բոլորին։ Այն կարող է փոխել լուսավորության  երանգները, աշխատել ըստ առաջադրված ռեժիմի, արձագանքել ձայնին և այլն։  Երեխաներին կուրախացնի գեղեցիկ լամպը՝ փայլող կենդանու կամ սիրելի մուլտհերոսի տեսքով, տարեց մարդիկ կգնահատեն մի շարք լրացուցիչ ֆունկցիաներով էլեգանտ լամպերը,  օրինակ՝ հավելվածի միջոցով հեռվից միացնելու հնարավորությունը:

iPhone

Apple սմարթֆոնը, վստահաբար, կարող է հավակնել ամենացանկալի նվերի կոչմանը։ Հատկապես, երբ խոսքը վերջին տարբերակի՝ iPhone 15-ի մասին է: Բացի տեխնիկական գերազանց բնութագրերի, այս մոդելի առանձնահատկություններից է նաև կաղապարի աչք շոյող գույները, այդ թվում՝ նրբագեղ սևը և թրենդային նուրբ վարդագույնը:

Հրաշալի նվեր կլինի նաև նախորդ մոդելը՝ iPhone 14-ը։ Մասնագետները վստահեցնում են՝ այն ակտուալ կլինի առնվազն մինչև 2027 թվականը։ Իսկ եթե փնտրում եք ավելի մատչելի, միաժամանակ երաշխավորված բարձրորակ նվեր, ուշադրություն դարձրեք iPhone 11ին։

Պրոյեկտոր սմարթֆոնի համար

Փոքրիկ սարք, որով տանը հնարավոր է իրական կինոթատրոն ստեղծել, իսկ գրասենյակում՝ կազմակերպել տեսազանգերի հեռարձակում կամ կարևոր շնորհանդեսների դիտում ամբողջ անձնակազմի համար։ Հետևաբար, նման նվերը կսիրեն ոչ միայն ֆիլմերի սիրահարները։

iPad

Այսօր iPad-ները համարվում են ամենաարդյունավետ (այս առումով դրանք գերազանցում են շատ նոութբուքերի) և ինքնավար պլանշետները։ Իզուր չէ, որ դրանք նախընտրում են գրաֆիկական դիզայներները։

iPad 9-ը ամենահայտնի մոդելներից մեկն է՝ շնորհիվ իր գերազանց գին-որակ հարաբերակցության:

Տնային աստղադիտակ

Օրիգինալ և հետաքրքիր նվեր, որը կարելի է նվիրել թե կողակցին՝ ռոմանտիկ հաղորդագրության հետ միասին, թե անմիջական ղեկավարին, եթե բախտ է վիճակվել  դառնալու նրա «գաղտնի Սանտան» գրասենյակային նախատոնական վիճակախաղում: Բարեբախտաբար, աստղադիտակների ընտրությունը հսկայական է՝ մանկական մատչելի մոդելներից մինչև բավականին լուրջ սարքեր, որոնցով կարելի է ուսումնասիրել տիեզերքը։

Շարժական մինի-տպիչ սարք

Նույնքան հետաքրքիր և զվարճալի է, որքան Polaroid-ի ակնթարթային լուսանկարները, բայց և ավելի ֆունկցիոնալ է: Սարք, որը հեշտությամբ կտեղավորվի գրպանում, կտպի ցանկացած լուսանկար հենց ձեր սմարթֆոնից: Իսկ որոշ մոդելներ նույնիսկ թույլ են տալիս ավելացնել սթիքերներ, ֆիլտրեր, տեքստեր և նույնիսկ կոլաժներ պատրաստել։  Կախված նրանից, թե ում եք պատրաստվում նվեր անել, կարող եք ընտրել զվարճալի կենդանու տեսքով մինի տպիչ կամ միանգամայն լուրջ մոդել՝ հայտնի արտադրողի կողմից։

Անլար ականջակալներ

Օգտակար նվեր ինչպես մելոմանների, այնպես էլ նրանց համար, ում անհրաժեշտ է միշտ կապի մեջ լինել։ Որպեսզի չխճճվեք անլար ականջակալների բազմազանության մեջ, ավելի լավ է նախապատվությունը տալ բեսթսելերներին՝ 2-րդ սերնդի կամ 3-րդ սերնդի AirPods-ին։ Դրանք երաշխավորում են գերազանց հնչողություն, երկարատև աշխատանք՝ առանց վերալիցքավորման անհրաժեշտության, կապի կայունություն և տվյալների արագ փոխանցում։ Եվ ամենակարևորը, դրանք երկար և ժամանակատար կարգավորում չեն պահանջում՝ բավական է միայն հանել պատյանից և արդեն պատրաստ է օգտագործման։

Սմարթ-թերմոս

Թերմոսը Ամանորի ավանդական նվերներից է։ Բայց «WOW»-էֆեկտի համար խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել խելացի թերմոսներին։ Այս սարքերը ոչ միայն ցույց են տալիս ջրի ջերմաստիճանը սենսորային էկրանին, այլև կարող են ազդանշան տալ, որ ջրային պաշարը վերականգնելու ժամանակն է և նույնիսկ սինքրոնացնել սմարթֆոնի հետ, որպեսզի կարողանաք հետևել ձեր խմած հեղուկի քանակին:

MacBook Air M1

Բարակ, թեթև և բոլորովին անաղմուկ նոութբուք, որի մասին երազում են շատերը։ Դրանով գրեթե ամեն ինչ կարելի է անել՝ այդ թվում նաև խաղալ բարդ գրաֆիկայով խաղեր, մոնտաժել պրոֆեսիոնալ տեսանյութեր։ Եվ այս ամենը մինչև 18 ժամ՝ առանց վերալիցքավորման: Եթե ​​ցանկանում եք զարմացնել, ապա նման նվերն, անկասկած, կդառնա ամենահիշարժանը։

Հուսով ենք՝ օգնեցինք նվեր ընտրելու հարցում։

Մաղթում ենք Ձեզ հիշարժան տոներ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում