Սեպտեմբերի 15-ից ամբողջ աշխարհում, իսկ սեպտեմբերի 13-ից` ԱՄՆ-ում և Կանադայում սկսվել է Գինեսի ռեկորդների գիրք 2012-ի վաճառքը, որում ներկայացված են մի շարք հետաքրքիր արձանագրություններ, որոնցից են աշխարհի ամենաերկար լեզուն և աշխարհի ամենաերկար եղունգերը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Աշխարհի ամենաերկար լեզուն ունի Կալիֆոռնիայի բնակչուհի Շանել Թեփփերը. երկարությունը 9.75 սմ է, եթե չափեն դուրս հանած լեզվի երկարությունը դրա ծայրից մինչև վերին շրթունքը: Աշխարհի ամենամեծ կուրծքը, որի շրջագիծը 177.8 սմ է, պատկանում է սևամորթ Էննի Հոքինս Թերներին:









































