«Ես չեմ հերքում, որ Սահմանադրությունն այս մասով բաց ունի, և կարելի էր լրացնել ու ունենալ ռազմական օմբուդսմեն»,- պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում ռազմական օմբուդսմենի ինստիտուտ ստեղծելու առաջարկներին, ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշեց, որ նման ինստիտուտի անհրաժեշտությունը կա, քանզի զինվոր-հասարակություն, հասարակություն-բանակ փոխհարաբերության մեջ լուրջ անելիքներ կան. «Այդ առումով մի քայլը այդ օմբուդսմենի խնդիրն է»:
Նա նաև նկատեց, որ թեև նշվում է, որ Սահմանադրությանը հակասում է այդ ինստիտուտի ստեղծումը, սակայն դա դեռ չի նշանակում, որ ստեղծվել է փակուղային իրավիճակ, և ելքեր չկան: Ըստ փորձագետի` կարելի է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ավելացնել ռազմական գծով պատասխանատուների թիվը և իրավասությունները ընդլայնել:










































