Thursday, 18 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել

Եթե ոչ մարզպետը, ապա ով…

Դեկտեմբերի 1-ին, ծովի մակերևույթից 2200-2600 մետր բարձրության վրա գործարկվեց «Լեռ-էքս» ՍՊԸ-ի Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասը: Հանքավայրը հայտնաբերվել է ՀՍՍՀ երկրաբանության վարչության կողմից` 1950-ական թվականներին: 2004-07թթ այստեղ երկրաբանահետախուզական աշխատանքներ են կատարվել «Լեռ-էքս»-ի պատվերով, ու պարզվել է, որ բացի մոլիբդենից ու պղնձից, այստեղ կա նաև ռենիում: Համալիրի արտադրական հզորությունը տարեկան կկազմի 150 հազ տ հանքաքար: Միաժամանակ իրականացվում է հանքաքարի վերամշակման հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցումը` համապատասխան թափուկատարով ու մաքրված ջրի հետադարձ օգտագործման եղանակի կիրառմամբ: Առաջիկա տարիներին նախատեսվում է ձեռնարկության արտադրական հզորությունը հասցնել 450 հազ տ-ի: Հանքավայրում այսօր աշխատում է 300 մարդ, բայց նախատեսված է այդ թիվը հասցնել 500-ի: «Այս հանքավայրի շահագործումը առաջին հերթին լուրջ ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն ընդամենը 2 կմ է հեռու Ադրբեջանից` Նախիջեւանից: Բացի դրանից, համալիրի շահագործմամբ կբացվեն նոր աշխատատեղեր, ինչը կնպաստի Կապանում գործազրկության մակարդակի իջեցմանը», – ասաց «Լեռ-էքս»-ի խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Վերջինս պատասխանելով լրագրողների հարցերին` ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց, որ հանքավայրը իրեն է պատկանում: «Եթե լուրջ, ապա այժմ հանքը բանկերից մեկինն է, վարկային ծրագրով ենք գործը սկսել: Բայց ուրիշ ով, եթե ոչ Սուրիկ Խաչատրյանը կկարողանար նախաձեռնել այս գործը: Դժվար էր, թեկուզ մարզում 3 լեռնհանքային կոմբինատ է աշխատում, բայց դրանք խորհրդային ժամանակներից են գործում»,-ասաց մարզպետը` ավելացնելով, որ տարիներ հետո ըստ ներդրումների պարզ կլինեն հանքավայրի սեփականատերերը: Արտադրանքը, տնօրեն Արմեն Բակունցի խոսքով կիրացվի հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների կողմից, արդեն նախնական պայմանավորվածություններ կան: Ձեռնարկությունը կհամագործակցի մարզի մյուս հանքարդյունաբերական ձեռնարկությունների հետ. Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի պղնձաձուլարանի ստեղծման դեպքում, հանքաքարը կուղարկվի Քաջարան: Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրում արդյունավետ աշխատանքի համար«Լեռ-Էքս»-ի ոսկե հուշամեդալ, ինչպես նաեւ` մարզպետի շնորհակալագրով եւ դրամական պարգեւներ ստացան «Լեռ-էքս» ՍՊԸ-ի աշխատակիցները: Հանքավայրի շահագործմանը զուգահեռ «Լեռ-էքս» ՍՊԸ-ն թույլտվություն է ստացել շարունակելու երկրաբանահետախուզական աշխատանքները: Ստացված նախնական տվյալները թույլ են տալիս ձեռնարկության պատասխանատուներին ասելու, որ առաջիկա մի քանի տարում կավելանա հանքաքարի հանույթն ու վերամշակումը: «Նորաբաց համալիրը հնարավորություն ունի դառնալու հանրապետության խոշորագույն ձեռնարկություններից մեկը»,- ասաց ընկերության գլխավոր խորհրդատու, երկրաբան Ռոլանդ Ղոնյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում