Tuesday, 27 02 2024
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Զելենսկու այցը «ստուգողական աշխատանք» է տարածաշրջանի համար
Շինարարական օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում. փոխքաղաքապետ
Թուրքիան ստում է՝ Սփյուռքը չի կարող Հայաստանին պարտադրել իր տեսակետը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Հունաստան
Մեզ բացեիբաց սպառնում են հայկական պետության ոչնչացմամբ
Աղազարյանները շարունակում են ունեցվածք դիզել. «Ժողովուրդ»
ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի և ՔՊ-ի փակ հանդիպմանը ամենաակտիվը եղել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը. «Ժողովուրդ»
Որոշումը հետաձգվել է. ՔՊ-ում կանգնել են երկընտրանքի առաջ. «Հրապարակ»
«Կոնդի նախագիծը» կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության սեւ էջերից մե՞կը. «Հրապարակ»
Փաշինյանի եւ ՔՊ-ական պատգամավորներիի փակ հանդիպումը տևել է 3 ժամից ավելի. Ակնարկել է՝ մեծ առաջընթաց չկա. «Ժողովուրդ»
«Վեոլիա ջուր»-ն՝ ընդդեմ Եհովայի վկաների. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ն ու Զելենսկին. «Հրապարակ»
Կադրային բանկի պակասի պատճառով վերջին պահին է որոշվել Գեւորգ Պապոյանին առաջադրել նախարարի պաշտոնում. «Ժողովուրդ»
ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականը միայն սկիզբն է․ դեռ շատ խմորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
Հայ-ֆրանսիական ինտենսիվության հայ-վրացական շարունակությունը
Վթարային ջրանջատում՝ փետրվարի 27-ին
«Գիտելիքներն ու փորձը սկիզբն են նոր ձեռքբերումների»․ Ալեն Սիմոնյան
Դանակահարություն՝ Չարենցավանում․ կա վիրավոր
Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում
Արդեն 5 տարի է զբաղվում է ծառերի, ծաղիկների և բույսերի խնամքով
Հրդեհ՝ Զորակ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում
Էդվարդ Ասրյանը խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին
ՀՀ ԱԳ նախարարը և ԿԽՄԿ նախագահը քննարկել են Բաքվի էթնիկ զտման հետևանքով ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների հասցեագրման հարցեր
23:00
Հունգարիան նոր նախագահ ունի
Ադրբեջանի «լվացքատան լոնդոնյան խցանում»
Մոսկվան «կանաչ լույսի» ակնարկ է անում Բաքվին
Զելենսկու այցի դիմաց ինչ-որ բան ստանալո՞ւ ենք Արևմուտքից, եթե ոչ՝ անհասկանալի է Երևանի դիրքորոշումը

Ադրբեջանին առիթ տալ պետք չէ, բայց պետք չէ նաեւ տալ «ինդուլգենցիա»

«Եթե Ադրբեջանը ստորագրի խաղաղության պայմանագիրը, ուրեմն պատրաստ է խաղաղության, եթե չստորագրի՝ ուրեմն պատրաստ չէ»: Լրագրողների հարցերին, թե արդյո՞ք Բաքուն պատրաստ է խաղաղության, այդպես է պատասխանում Հայաստանի թիվ մեկ քաղաքական ինստիտուտի, առաջնային մանդատի կրող ներկայացուցչական միակ կառույցի մեծամասնության ներկայացուցիչը, փաստացի չափազանց պարզունակացնելով խնդիրն ու հարցի արժեքը: Ակնառու է, որ Ադրբեջանը խաղաղության պատրաստ չէ: Դրա մասին է խոսում այդ երկրի նախագահի ցանկացած ելույթ, եթե դրանում անգամ կա մի քանի հավաստիացում առ այն, թե Ադրբեջանը չունի Հայաստանի հանդեպ ռազմական գործողության մտադրություն: Որեւէ պետություն որեւէ պետության հանդեպ ռազմական գործողություն չի «անոնսավորում», անգամ եթե սահմանին կուտակում է մեծաթիվ զորք: Բայց, հարցը դա չէ:

Հարցը խնդրի ընկալումն է, որ կա, կամ չկա՝ Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնում: Խաղաղության պայմանագրի ստորագրումը բոլորովին չի նշանակում, թե Ադրբեջանը պատրաստ է խաղաղության: Ոչ մի պայմանագիր ինքնին խաղաղության պարտավորություն չէ, առավել եւս մի աշխարհում, որտեղ իրավիճակի ամենամեղմ բնորոշումը «անկարգությունն» է: Իսկ համաշխարհային կարգը սահմանվում է ոչ թե պայմանագրերով, այլ ուժերի հարաբերակցությամբ: Պայմանագրերը լինում են ուղեկցող գործոններ, ըստ այդմ աշխատում են այնպես եւ այնքան, որքան համապատասխանում են ուժերի առկա հարաբերակցությանը՝ որակապես եւ բովանդակային իմաստով:

Եթե կնքվում է պայմանագիր, սակայն ապահովված չէ խաղաղություն ապահովող ուժերի հարաբերակցությունը՝ թե երկկողմ, թե մակրոմակարդակում բազմակողմ ուժային խաղացողների շրջանակով, ապա պայմանագիրը ընդամենը թուղթ է, որ կարող է պատռվեց ցանկացած պահի՝ անգամ միջանցիկ քամուց: Փոխարենը, պայմանագրային բովանդակությունը կարող է պարունակել տողատակեր, որոնք ունենան հակառակ նշանակություն՝ այդ թուղթը վերածել հնարավոր ռազմական գործողության կամ պատերազմի «առիթի պարկի»: Դատելով Ադրբեջանի հայտարարություններից՝ նախագահի եւ այլ պաշտոնյաների մակարդակով, Բաքուն ունի հենց այդ խնդիրը, հետեւաբար դրա առնվազն մասնակի լուծման պարագայում կարող է եւ գնալ որեւէ թղթի ստորագրման, ինչը սակայն ավելի շուտ եւ ավելի շատ կվկայի պատերազմի նախապատրաստության, քան խաղաղության պատրաստ լինելու մասին:

Հնարավոր է, որ պաշտոնական Երեւանից ցանկալի չէ այդպիսի արձանագրումներ՝ անգամ առանց թղթի Բաքվին առիթ չտալու համար, եւ տակկտիկական նկատառումներով գուցե արդարացված է պաշտոնական մակարդակով ձեռնպահ մնալ «իրերը իրենց անունով կոչելուց», թեեւ դրանից իրերի դրությունը կարծես թե սկզբունքորեն չի էլ փոխվում եւ ավելի խորանում է: Բայց, առավել քան վտանգավոր է, երբ Երեւանն է կամա, թե ակամա, պետական այս կամ այն, առավել եւս քաղաքական թիվ մեկ ինստիտուտի ներկայացուցիչների մակարդակով անում հայտարարություններ, որոնք այլ բան չեն, քան Ադրբեջանի ռազմատենչության՝ ավանսով «ինդուլգենցիա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում