Tuesday, 27 02 2024
Զելենսկու այցը «ստուգողական աշխատանք» է տարածաշրջանի համար
Շինարարական օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում. փոխքաղաքապետ
Թուրքիան ստում է՝ Սփյուռքը չի կարող Հայաստանին պարտադրել իր տեսակետը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Հունաստան
Մեզ բացեիբաց սպառնում են հայկական պետության ոչնչացմամբ
Աղազարյանները շարունակում են ունեցվածք դիզել. «Ժողովուրդ»
ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի և ՔՊ-ի փակ հանդիպմանը ամենաակտիվը եղել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը. «Ժողովուրդ»
Որոշումը հետաձգվել է. ՔՊ-ում կանգնել են երկընտրանքի առաջ. «Հրապարակ»
«Կոնդի նախագիծը» կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության սեւ էջերից մե՞կը. «Հրապարակ»
Փաշինյանի եւ ՔՊ-ական պատգամավորներիի փակ հանդիպումը տևել է 3 ժամից ավելի. Ակնարկել է՝ մեծ առաջընթաց չկա. «Ժողովուրդ»
«Վեոլիա ջուր»-ն՝ ընդդեմ Եհովայի վկաների. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ն ու Զելենսկին. «Հրապարակ»
Կադրային բանկի պակասի պատճառով վերջին պահին է որոշվել Գեւորգ Պապոյանին առաջադրել նախարարի պաշտոնում. «Ժողովուրդ»
ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականը միայն սկիզբն է․ դեռ շատ խմորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
Հայ-ֆրանսիական ինտենսիվության հայ-վրացական շարունակությունը
Վթարային ջրանջատում՝ փետրվարի 27-ին
«Գիտելիքներն ու փորձը սկիզբն են նոր ձեռքբերումների»․ Ալեն Սիմոնյան
Դանակահարություն՝ Չարենցավանում․ կա վիրավոր
Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում
Արդեն 5 տարի է զբաղվում է ծառերի, ծաղիկների և բույսերի խնամքով
Հրդեհ՝ Զորակ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում
Էդվարդ Ասրյանը խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին
ՀՀ ԱԳ նախարարը և ԿԽՄԿ նախագահը քննարկել են Բաքվի էթնիկ զտման հետևանքով ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների հասցեագրման հարցեր
23:00
Հունգարիան նոր նախագահ ունի
Ադրբեջանի «լվացքատան լոնդոնյան խցանում»
Մոսկվան «կանաչ լույսի» ակնարկ է անում Բաքվին
Զելենսկու այցի դիմաց ինչ-որ բան ստանալո՞ւ ենք Արևմուտքից, եթե ոչ՝ անհասկանալի է Երևանի դիրքորոշումը
Podcast կարևորի մասին
Ինչ է անում ԱԱԾ-ն, երբ սուսլովները սպառնում են՝ ոչինչ

Ադրբեջանը երաշխիքնե՞ր է ուզում

Բաքվի փորձագիտական հանրությունն անսպասելիորեն քննարկման է բերել հայ-ադրբեջանական պայմանագրի երաշխավորության թեման: Ադրբեջանը վերջերս առաջարկել էր անցնել ուղղակի բանակցությունների, բայց դեկտեմբերի 6-ին Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ չի մերժում Բրյուսելում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը, պարզապես այն պետք է լավ նախապատրաստված լինի: Նույն օրը նա ընդունեց ԱՄՆ փոխպետքարտուղարին, ով բանակցություններից հետո սոցիալական X ցանցում գրառում կատարեց, որ պետքարտուղար Բլինքնը Վաշինգտոնում անհամբերությամբ սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին:

Մեկ օր առաջ Մոսկվայում հանդիել էին Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Ըստ երեւույթին, Բայրամովը Լավրովին ակնարկել կամ ուղղակի ասել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունների արեւմտյան հարթակները բացառելու ալիեւյան ռեսուրսներն այլեւս բավարար չեն, հարաբերությունների սառնությունը հասել է մի կետի, որին կարող են Բաքվի համար խիստ անցանկալի դրսեւորումներ հետեւել: Մոսկվան, երեւում է, գործի է դնում ազդեցության լծակներ: ԱՄՆ փոխպետքարտուղարի Բաքու այցից հետո Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւը մեկնել է Մոսկվա եւ հանդիպել ՌԴ փոխվարչապետ Օվերչուկին, ով կոմունիկացիաների գործարկման հարցերով աշխատանքային խմբում ռուսական կողմի ներկայացուցիչն է:

Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հավանական հանդիպման մասին քննարկումներին զուգահեռ Բաքուն ինչու՞ է խոսում հայ-ադրբեջանական պայմանագրի երաշխավորների մասին: Մինչ այդ Ադրբեջանը Հայաստանին քննադատում էր, որ երաշխավորների ինստիտուտի հարցը բերելով օրակարգ՝ Հայաստանը «հովանավորներ է փնտրում, արտատարածաշրջանային ուժերին հրավիրում Հարավային Կովկաս, իսկ դա հակասությունների եւ լարվածության սպառնալիք է»: Ընդ որում, Ադրբեջանի մերձիշխանական հայտնի լրատվամիջոցը գրում է, որ «երաշխավորի արեւմտյան ինստիտուտների ստեղծումը նվազ հավանական է, քանի որ հաշվի չի առնվում ռուսական գործոնը»:

Լավրով-Բայրամով հանդիպմանն արդյո՞ք քննարկվել է սցենար, որի դեպքում Ադրբեջանը ֆորմալ համաձայնություն կտա Վաշինգտոնում Բլինքեն- Միրզոյան- Բայրամով բանակցություններին, բայց այնպես, որ Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպումը «լավ չնախապատրաստավի»: Եւ այն հետաձգվի՝ մինչեւ Ադրբեջանում եւ Ռուսաստանում կավարտվեն նախագահական ընտրությունները, իսկ գարնան վերջին-ամռան սկզբներին ԱՄՆ-ում կմեկնարկի նախագահական ընտրարշավը: Այդ դեպքում Բայդենի վարչակազմը հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդության ժամանակ պարզապես չի ունենա: Մանավանդ կան ավելի սկզբունքային հարցեր՝ պատերազմ Ուկրաինայում, իսրայելա-պաղեստինյան հակամարտություն, իրավիճակ է սրվում Լատինական Ամերիկայում:

Վաշինգտոնը կարո՞ղ է անցնել «ձեռքեր ոլորելուն» եւ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը «համաձայնություն պարտադրել»: Որքանով հասկացվում է Ալիեւի վերջին ելույթից, Բաքվի համար ընդունելի է պայմանագրի այն տարբերակը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մասին որեւէ հղում չի լինի կամ «էթնիկ փոքրամասնությունների իրավունքները կարտացոլվեն փոխադարձության սկզբունքով»: Նախիջեւանի հետ «անխոչընդոտ հաղորդակցության» հարցում Ալիեւը Միացյալ Նահանգների դեմ «ձիով քայլ է արել». եթե դեմ են Ռուսաստանին Իրանի տարածքով եւս մեկ ուղեանցում տրամադրելուն, ապա թող Հայաստանին համոզեն, որ Սյունքի հարավն, այո, նրա ինքնիշխան տարածքն է, բայց Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցությունը չպետք է վերահսկվի:

Հավանական պայմանագրի երաշխավորների արեւմտյան ինստիտուտների ստեղծման «նվազ հավանականության» մասին խոսելիս այս հանգամա՞նքն, արդյոք, նկատի ունի ադրբեջանական կողմը: Բաքուն չի՞ փորձի ԱՄՆ-ին համոզել, որ Հայաստանի համար նախընտրելի է Ադրբեջանին Նախիջեւանի հետ անխոչընդոտ հաղորդակցություն տրամադրել, քան համաձայնել ,,միջանցքի,, ռուսաստանյան վերահսկողությանը, իսկ Մոսկվայի հետ քննարկումներում էլ պնդել, որ ինքը հավատարիմ է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով սահմանված կարգավորմանը, Հայաստանն է մերժում եւ տարածաշրջան «հրավիրում օտար ուժերի»:

Խնդիը դիտարկել այնպես, որ բանակցությունների վաշինգտոնյան հարթակը բացառապես հայանպաստ է, ակնհայտ չափազանցություն է: Միացյալ Նահանգները գործնականում դեմ է նույնիսկ ոչ թե Ադրբեջան-Իրան-Նախիջեւան-Թուրքիա հաղորդակցության հաստատմանը, այլ՝ որ Ալիեւը Ռուսաստանին երկրորդ ուղեանցում է տրամադրում կամ նման մտադրություն ունի: Այս համատեքստում Ալիեւը կարո՞ղ է անտեսել Ռուսաստանի գործոնը եւ Վաշինգտոնի հետ հասնել մի այնպիսի համաձայնության, որը ֆորմալ առումով չի «տրորի» Հայաստանի ինքնիշխանությունը, բայց փաստացի կապահովի Ադրբեջան-Նախիջեւան ուղղակի հաղորդակցություն:

Բաքվի փորձագիտական որոշ շրջանակներ ակնարկում են, որ հայ-ադրբեջանական պայմանագրի փոխարեն Վաշինգտոնում կարող են քննարկվել սկզբունքները եւ համաձայնության դեպքում Փաշինյանը եւ Ալիեւը կմեկնեն Բրյուսել եւ կհայտարարեն, որ «սկզբունքային տարաձայնությունները հաղթահարված են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում