Wednesday, 28 02 2024
Մեդվեդևը Մակրոնին անվանել է «Բոնապարտի մանրաբույծ ժառանգ»
Ադրբեջանցի զինծառայողը հատել է շփման գիծը. նա վնասազերծվել է. ԱԱԾ
Ադրբեջանը հայտնում է զինծառայողի մոլորվելու մասին
Երևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել
Նորատուսցի ձկնորսների գործի նախաքննությունը 5 մեղադրյալի մասով ավարտվել է
Ուշագրավ «ճյուղավորում» հայ-ֆրանսիական շփումից հետո
11:50
Ադրբեջանի ղեկավարությանը կոչ եմ անում ընդունել խաղաղության համապարփակ համաձայնագիրը. Մարինա Կալյուրանդ
11:45
ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա․ Միլլեր
11:30
Ֆինլանդիան և այլ երկրներ կանցնեն 6G ցանցերի
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
11:00
ԵՄ-ն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել
10:45
Դոնալդ Թրամփը հաղթել է նաև Միչիգանի ներկուսակցական ընտրություններում
Մահացել է ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը
«Hummer»–ը և «Mitsubishi»–ն այրվել են․ մի հոգի այրվածքներ է ստացել
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին. կան տուժածներ
«Զվարթնոցը» օպերացիայի մի քայլն է. եթե չարվեն հաջորդ քայլերը, կունենանք լրիվ բացասական էֆեկտ
Ցերեկային խնամքի ծառայություններից օգտվում է ավելի քան 3500 երեխա
Գազայի պատերազմի հանգուցալուծումը կարծես մոտ է
Տեղումներ չեն սպասվում
Ռուսաստանի հայերը մեզ ամենալավն են սպանելու, եթե ՌԴ-ի հետ ռազմական կոնֆլիկտ ունենանք
2020-ին ՀՀ-ում կալանավորների թիվը եղել է 986-ը, փետրվարի 1-ի դրությամբ՝ 1406-ը. «Ժողովուրդ»
Ռումբ դնելուց առաջ SMS են ուղարկել. «Հրապարակ»
Գյումրիում՝ շներին ու կատուներին կփոխարինեն հայտնիները. «Հրապարակ»
«Նախկին թալանչիների» օրոք պաշտոնավարածն այսօր ՊՆ-ում է. «Ժողովուրդ»
Գեւորգ Պապոյանը նախարարական «կայֆերի» մեջ էր. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նիկոլ Փաշինյանը խմբակցության հետ հանդիպում է սերիաներով. «Ժողովուրդ»
Ընդդիմադիր կանանց՝ իշխանական կանանց հետ շփվելու երանելի իրողությունն ապահովում է ամերիկյան կառույցը. «Հրապարակ»

Առանցքային հարցը չպետք է կախել հայ-ադրբեջանական խնդրի ստվերից

Բրյուսելում մեկնարկում է Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, որին մասնակցում են ծրագրի վեց անդամ երկրներից հինգի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի արտգործնախարները: Չի մասնակցում Բելառուսը: Բրյուսելում տեղի ունենալիք միջոցառումը մեզանում ուշադրության է արժանանում առավելապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հեռանկարի համատեքստում, դրան շուրջ ծավալվող գործծընթացի համապատկերում: Ուշադրության այդ կենտրոնացումն անշուշտ միանգամայն հասկանալի է:

Սակայն, տարակուսելի է, երբ ուշադրոությունից դուրս է մնում ինքնին Արեւելյան գործընկերության ծրագիրն իր օրակարգով, կամ՝ այն կապակցվում է, եւ առավել եւս «բխեցվում» է հենց Հայաստան-Ադրբբեջան գործընթացից,, պայմանավորվում դրանով՝ եթե ոչ դե յուրե, ապա՝ դե ֆակտո: Հայաստանի թե պետական, թե հանրային խնդիրն է թույլ չտալ այդպիսի կապակցվածություն, միաժամանակ նաեւ թույլ չտալ ինքնին ծրագրի, եւ դրա շրջանակում Հայաստան-ԵՄ գործակցության ընթացքի ու հեռանկարի հանդեպ ուշադրության անկում, այդ խնդրի ածանցում հայ-ադրբեջանական խնդրին: Արեւելյան գործընկերության ծրագիրը մեկնարկել է ավելի քան տասնամյակ առաջ:

Այյդ ընթացքում անշուշտ փոխվել է միջավայրը, փոխվել է աշխարհը, հետեւաբար այդ փոփոխությունները թողել են իրենց ազդեցությունը նաեւ ծրագրի վրա, սակայն դա առավել եւս պետք է լինի խթան՝ վերադառնալ ծրագրի «ակունքին» եւ օրակարգային «արմատներին», առնվազն Հայաստան ԵՄ առնչությամբ, որովհետեւ դրանք պարունակում են Հայաստանի արդիականացման, ըստ այդմ Հայաստանի պետական կենսունակության բարձրացման համար կարեւոր ներուժ: Ավելին, Արեւելյան գործընկերության ծրագրի այս ամբողջ ընթացքում Երեւանն ակնհայտորեն առաջ է եղել օրինակ նույն Ադրբեջանից, ու չնայած 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, չորս տարի անց այդուհանդերձ ստորագրել է ԵՄ հետ համապարփակ գործակցության համաձայնագիրը, որը շոշափելի ինստիտուցիոնալ հիմք է եվրոպական ուղղությամբ Հայաստանի քաղաքականության ու Հայաստան-ԵՄ գործակցության խորացման համար: Հ

ետեւաբար, այդ հիմքը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին «ստորադասելը», դրանով պայմանավորելը եւ դրա «կցորդի» կարգավիճակի հասցնելը մի կողմից արժեզրկում է Եվրամիության քաղաքական նկարագիրը, մյուս կողմից խիստ անարդարացի է Հայաստանի ու դրա հանրության նկատմամբ: Ի վերջո, եթե չկա հարաբերությունների կառուցման իմաստով շոշափելիորեն դրսեւորվող տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ դրանց քաղաքացիական, ժողովրդավարական զարգացման մակարդակների ակնառու տարբերության պայմաններումկամ, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարբերությունը չունի որեւէ գործուն նշանակություն, ապա հարց է առաջանում, թե ո՞րն է տարբերությունը դիցուք եվրոպական կառույցների ու այդ կառույցների քաղաքականությունն առաջնորդողների եւ ամբողջատիրական համակարգերի կամ ավտորիտար առաջնորդների միջեւ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում