Tuesday, 27 02 2024
Շինարարական օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում. փոխքաղաքապետ
Թուրքիան ստում է՝ Սփյուռքը չի կարող Հայաստանին պարտադրել իր տեսակետը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Հունաստան
Մեզ բացեիբաց սպառնում են հայկական պետության ոչնչացմամբ
Աղազարյանները շարունակում են ունեցվածք դիզել. «Ժողովուրդ»
ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի և ՔՊ-ի փակ հանդիպմանը ամենաակտիվը եղել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը. «Ժողովուրդ»
Որոշումը հետաձգվել է. ՔՊ-ում կանգնել են երկընտրանքի առաջ. «Հրապարակ»
«Կոնդի նախագիծը» կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության սեւ էջերից մե՞կը. «Հրապարակ»
Փաշինյանի եւ ՔՊ-ական պատգամավորներիի փակ հանդիպումը տևել է 3 ժամից ավելի. Ակնարկել է՝ մեծ առաջընթաց չկա. «Ժողովուրդ»
«Վեոլիա ջուր»-ն՝ ընդդեմ Եհովայի վկաների. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ն ու Զելենսկին. «Հրապարակ»
Կադրային բանկի պակասի պատճառով վերջին պահին է որոշվել Գեւորգ Պապոյանին առաջադրել նախարարի պաշտոնում. «Ժողովուրդ»
ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականը միայն սկիզբն է․ դեռ շատ խմորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
Հայ-ֆրանսիական ինտենսիվության հայ-վրացական շարունակությունը
Վթարային ջրանջատում՝ փետրվարի 27-ին
«Գիտելիքներն ու փորձը սկիզբն են նոր ձեռքբերումների»․ Ալեն Սիմոնյան
Դանակահարություն՝ Չարենցավանում․ կա վիրավոր
Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում
Արդեն 5 տարի է զբաղվում է ծառերի, ծաղիկների և բույսերի խնամքով
Հրդեհ՝ Զորակ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում
Էդվարդ Ասրյանը խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին
ՀՀ ԱԳ նախարարը և ԿԽՄԿ նախագահը քննարկել են Բաքվի էթնիկ զտման հետևանքով ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների հասցեագրման հարցեր
23:00
Հունգարիան նոր նախագահ ունի
Ադրբեջանի «լվացքատան լոնդոնյան խցանում»
Մոսկվան «կանաչ լույսի» ակնարկ է անում Բաքվին
Զելենսկու այցի դիմաց ինչ-որ բան ստանալո՞ւ ենք Արևմուտքից, եթե ոչ՝ անհասկանալի է Երևանի դիրքորոշումը
Podcast կարևորի մասին
Ինչ է անում ԱԱԾ-ն, երբ սուսլովները սպառնում են՝ ոչինչ
Հանցակազմ կա՞ ՆԳՆ գնումներում

Անհրապարակելին հրապարակայնացրել ենք որ ի՞նչ անենք

Մամուլը, սոցիալական մեդիան արդեն հասցրել է նշավակել Նիկոլ Փաշինյանին, ով ասել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարումն սկսվել է կամ անշրջելի է դարձել 2016թ. օգոտոստոսից: Փաշինյանը խոստովանել է, որ դա իմացել է 2018-ին, բայց չի ասել, քանի որ անձամբ վերապահումներ կամ սպասելիքներ է ունեցել: Այսինքն, փորձել է իրավիճակը շտկե՞լ: Խոսքն ինչի՞ մասին է՝ Փաշինյանը փակագծեր չի բացում, բայց կռահել կարելի է. ապրիլյան քառօրյա մարտերից հետո միջնորդները բանակցային փաթեթից «հանել են» կարգավիճակի հարցով ԼՂ-ում հանրաքվե կամ այն 1988թ. դեմոգրաֆիկ հարաբերակցությամբ անցկացնելու սկզբունքը: Փորձագետների համար դա գաղտնիք չէր: Ալիեւը հանրաքվեի ժամկետները ֆիքսելու առաջարկությունը մերժել է 2014թ. օգոստոսին՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Սոչիում հանդիպմանը: Եւ այդ թեզը Բաքուն ամենատարբեր առիթներով եւ ներքին ու արտաքին բոլոր հարթակներից հնչեցրել է:

Ի՞նչ է այսօր ասում Ալիեւը: Դիվանագիտական այլասացությունները մի կողմ թողնելու դեպքում կունենանք մոտավորապես այս խոսույթը. «Եթե Հայաստանը մերժում է տեղահանված ադրբեջանցիներին ընդունել, Ադրբեջանն էլ մերժում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքը»: Ինչու՞ է այդպես ասում: ASNA վերլուծական կենտրոնի տնօրեն Մեհման Ալիեւը համարում է, որ Ալիեւի այդ դիրքորոշումը «երկու ժողովուրդների միջեւ համապարփակ համաձայնության հասնելու ճանապարհի փորձաքարն է»: Ադրբեջանցի վերլուծաբանն այդ կերպ հասկացնում է, որ Ալիեւը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքական օրակարգ չունի: Սա, կարծես, իրողության արձանագրում է:

Այս համապատկերին ի՞նչ ունենք մենք: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն եւ Լոնդոն այցից հետո Հանրային ՀԸ եթերում հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրել, ԱԳՆ-ն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին ծանոթացնում է ենթադրյալ համաձայնության «սեւագրի» հետ: Հաջորդում է տեղեկատվություն, որ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի նախաձեռնությամբ ստեղծվել է Արցախի օրակարգի առցանց հարթակ, որտեղ ներգրավված է նաեւ Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Իհարկե, նա ներկայացված է որպես պատմական գիտությունների դոկտոր, բայց եթե Իլհամ Ալիեւը հիշում է, թե ժամանակին ինչ է ասել Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, ապա պետք է համոզված լինել, որ Բաքվում գիտեն նաեւ Վահրամ Բալայանին:

Նույն օրվա վերջին Արցախի մի քանի քաղաքական ուժեր, ՀԿ-եր, Ստեփանակերտի, Հադրութի, Շուշիի, Մարտակերտի քաղաքապետը, որոշ խոշոր համայնքների ղեկավարներ հայտարարություն են տարածում եւ սահմանում, որ Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի համար տարածքը պետք է տրվի ՄԱԿ-ի ենթամանդատային կառավարման, տեղաբաշխվեն միջազգային խաղաղապահներ: Հայտարարությունը չեն ստորագրել Ազատ Հայրենիք, ՀՅԴ, Արդարություն եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը: Իսկ նրանք այն ուժերն են, որ օգոստոսի 8-ին համախոհությամբ ԱԺ նոր նախագահ են ընտրել, ընդունել Արայիկ Հարությունյանի հրաժարականը եւ սեպտեմբերի 9-ին ԱՀ նախագահի լիազորությունները վերապահել Սամվել Շահրամանյանին:

Դատելով իրողությունից, որ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի նախաձեռնած առցանց հարթակում ներգրավվել է ՀՅԴ-ական Վահրամ Բալայանը, կարելի՞ է ենթադրել, որ Արցախի քաղաքական ուժերից չորսը՝ Ազատ հայրենիքը, ՀՅԴ-ն, Արդարությունը եւ Ժողովրդավարական կուսակցությունը նախընտրելի են տեսնում Արցախի հարցի միջազգայնացումը, ինչպես ձեւակերպված է տարածված տեղեկատվությամբ՝ «համահայկական օրակարգով» եւ շարժվելու են այդ տրամաբանությամբ, իսկ մյուսները փորձում են միջազգային իրավունքի ընձեռած հնարավորություններն օգտագործել: Բայց սա, խոստովանենք, հռետորական հարցադրում է:

Գետնի վրա ունենք բոլորովին այլ իրավիճակ, այլ մարտահրավեր: ,,Երբ նրանք որոշեցին հեռանալ, մենք չէինք կարող կանգնեցնել,,- Արցախում իրականացված էթնիկ զտումներն այսպես է ներկայացնում Իլհամ Ալիեւը: Ո՞վ ունի երաշխիք, որ վաղն այս նարատիվը ընկալելի չի լինելու անգամ այն երկրների համար, որ գոնե առերեւույթ այսօր պաշտպանում են ԼՂ հայ բնակչության անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը: Մնում է մեկ հնարավորություն՝ ինչպե՞ս հաղթահարել «էթնիկ փոքրամասնությունների իրավունքների փոխադարձության» ալիեւյան թեզը: Հաղթահարելի՞ է: Հարցը հրապարակային պատասխան, կարծես, չունի: Բայց մենք, ինչպես երեւում է Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ի նախաձեռնությունից եւ Արցախի մի քանի քաղաքական ուժերի հայտարարությունից արդեն իսկ անհրապարակելին հրապարակայնացրել ենք: Որ ի՞նչ անենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում