Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կառավարության նիստում հայտարարեց, որ ինքը չի մասնակցի վաղը Ցյուրիխում կայանալիք 2018թ աշխարհի առաջնությունն ընդունող երկրի ընտրություններին, որպեսզի ճնշում չգործադրի ՖԻՖԱ-ի ղեկավարության վրա: Պուտինը կոչ է արել նույն կերպ վարվել նաև մյուս երկրների կառավարության անդամներին:
Իտար-Տասս-ի հաղորդմամբ Պուտինը հայտնել է, որ ինքը զրուցել է ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատերի հետ և որոշել է չմեկնել Ցյուրիխ՝ ՖԻՖԱ-ի գործադիր խորհրդի անդամների հանդեպ հարգանքից ելնելով, չնայած կցանկանար անձամբ ներկայացնել հայտը:
Ռուսաստանի հայտը 2018թ աշխարհի առաջնությունն ընդունելու մասին կներկայացնեն փոխվարչապետ Իգոր Շուվալովը, սպորտի նախարար Վիտալի Մուտկոն, հայտնի գործարար միլիոնատեր Ռոման Աբրամովիչը և ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը: