Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Վրաստան-Ադրբեջան համադաշնության ապագան կախված է Վրաստանի եւ Ադրբեջանի գործընկերային փոխհարաբերություններից: Ըստ նրա` Վրաստանը կլինի կրտսեր գործընկեր, քանի որ Ադրբեջանը կփորձի օգտագործել իր ռեսուրսները, պոտենցիալը, հարստությունները: Այդ միավորման մեջ նա Ադրբեջանին համեմատեց փոշեծծիչի հետ: Միաժամանակ, նրա կարծիքով, կնվազեն Հարավային Կովկասում առկա խնդիրները: Իսկանդարյանը նշեց նաեւ, որ տնտեսական առումով ցանկացած միավորում կարող է նպաստավոր լինել Հարավային Կովկասի համար: Սակայն, մյուս կողմից, նա այդ միավորումը չի համարում Հարավային Կովկասի զարգացման համար արվող ռեալ քայլ: Քաղաքագետի դիտարկմամբ` Ադրբեջանում այդ միավորման կողմնակիցներն այն մարդիկ են, որոնք եկել են Պոտսդամից, իսկ Վրաստանում` Եվրոպայից: