Monday, 04 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

ՀՖՖ-ի վերջին հույսի որոշումը․․․

Երեկ հայտնի դարձավ, որ փորձառու մասնագետ Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի ու Երևանի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ: Գյուլբուդաղյանցը նաև կկատարի ՀՖՖ մարզական տնօրենի պարտականությունները՝ համակարգելով Հայաստանի բոլոր պատանեկան հավաքականների աշխատանքը: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Գլուլբուդաղյանցի միջև: 56-ամյա մասնագետի հետ կնքվել է 2.5 տարվա պայմանագիր՝ մինչև 2026 թ. մայիսի 31-ը:«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Հատկապես ուրախ եմ, որ աշխատելու եմ երիտասարդների հետ, ինչը կրկնակի պատասխանատվություն է ինձ համար: Մենք պետք է աշխատենք՝ ամեն հաջորդ օր թե՛ որպես թիմ, թե՛ անհատապես ավելի լավը դառնալու համար»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը: Այս նշանակումը կարելի է համարել ֆուտբոլի ֆեդերացիայի վերջին շրջանում կայացրած ամենաճիշտ որոշումներից մեկը։

Որոշում, որը կարելի է որակել նաև այլընտրանքային կամ վերջին հույսի։ Այլ կերպ ասած, թե ֆուտբոլի ֆեդերացիային և թե ֆուտբոլային հասարակությանը այս պահին ոչինչ չի մնում անել քան երիտասարդական հավաքականի հետ վերջին հույսը կապել Գյուլբուդաղյանցի հետ։ Հայաստանի երիտասարդական հավաքականը գտնվում է ուղղակի աղետալի վիճակում։ Նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ մեր երիտասարդականն ուղղակի տապալվել էր։ Այս մարզչի օրոք Հայաստանի հավաքականն անց է կացրել 15 հանդիպում տարել 1 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 13 պարտություն։
Ընտրական փուլերում վերջին հաղթանակը եղել է ավելի քան 2 տարի առաջ։ 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը 2։0 հաշվով հաղթել էր Ֆարերյան կղզիների երիտասարդական ընտրանուն, որին, ի դեպ, նույն թվականի ամռանը նույն հաշվով պարտվել էր արտագնա մրցավեճում։ Ոչ-ոքին էլ գրանցվել էր Հյուսիսային Մակեդոնիայի հետ ընկերական խաղում։ Հայաստանի երիտասարդական հավաքականն արդեն իսկ ձախողել է Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլը։

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալեց Ալբանիային և պարտվեց 1։2 հաշվով։ Հետխաղյա մամուլի ասուլիսում Ռաֆայել Նազարյանը հրաժարական տվեց։ 4 օր անց՝ Հայաստանի երիտասարդականը որակավորման երկրորդ հանդիպումն անցկացրեց՝ հյուրընկալելով Մոնտենեգրոյին և զիջեց 0։1 հաշվով։ Հոկտեմբերի 13-ի մերոնք հյուրընկալվելիս 2։0 հաշվով զիջեցին Ռումինիային։ Նոյեմբերին տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցակցի հարկի տակ նախ 5։0 հաշվով զիջել էր Շվեյցարիային այնուհետև 6։0 հաշվով Ֆինլանդիային։ Միակ ոչ ոք-ոքին Հայաստանի հավաքականը գրանցել է Հոկտեմբերի 17-ին, Երևանում 0։0 խաղալով նույն Շվեյցարիայի հետ։ Այս պահին Հայաստանի հավաքականը 6 խաղում վաստակած 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Կարծում ենք պարզ է, որ Արմեն Գյուլբուդաղյանցի թիվ մեկ խնդիրը Հայաստանի իր նշանակությամբ երկրորդ հավաքականին վերակենդանացնելն է։ Լիահույս ենք, որ փորձառու մասնագետը տեսնում է ռեանիմացիոն քայլերի հաջորդականությունը։ Գյուլբուդաղյանցը մեր երկրի լավագույն մասնագետներից է և հայտնի է հատկապես երիտասարդ ֆուտբոլիստների հետ արդյունավետ աշխատելոով։ Նշենք, որ երիտասարդական հավաքականի կորիզը կազմում են ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները, ուստի Գյուլբուդաղյանցին այս թիմի ղեկին վստահելը ևս ճիշտ որոշում կարելի է համարել։

Երբ մեր հավաքականը սուզվում էր Նազարյանի գլխավորությամբ ՀՖՖ-ի ղեկավարությունը անտեսելով քննադատություններն ու դիտարկումները չէր ցանկանում գնալ մարզչական փոփոխությունների։ Դրա արդյունքն եղավ այն, որ Գյուլբուդաղյանցը աշխատանքը պետք է սկսի ոչ թե 0-ական այլ բացասական կետից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում