Monday, 04 03 2024
Մոսկվայի կենդանաբանական այգուց օրանգուտանգը փախել է
23:45
«ՆԱՏՕ-ի ստեղծման պատճառն ազատ աշխարհի թշնամիներն են»․ Լատվիայի նախագահը՝ Մասկին
Անթալիայի համաժողովը՝ լակմուսի թուղթ․ միջանցքի օրակարգը չի սպառվել
Մերձավոր Արևելքի դուռը մեզ համար բաց է, ուղղակի պետք է մտնենք այդ դռնով
Ինչ կարգավիճակ կունենա ԳԱԱ-ն, ինչ է ասել վարչապետը
22:45
Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենաբարդ վերգետնյա անցումներից մեկը
Պատժամիջոցներ կլինեն, եթե լինի պատերազմ․ Եվրոպան ստանձնում է պարտավորություն
Այլևս չունենք հնարավորություն հարմար իրավիճակները հօգուտ մեզ օգտագործելու
Վրաստանն առաջարկում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության հարթակ
Ռուսաստանում կարող են արգելափակել «Վիքիպեդիան»
Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ. ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
Հայաստանը փաստացի լքում է ՀԱՊԿ-ը․ խաբկա՞նք, թե՞ իրականություն
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Անահիտ Ավանեսյանը ԱՄՆ-ում հանդիպել է առողջապահական տարբեր ասոցիացիների հետ
20:30
Գենդերային գաղափարախոսությունը վտանգավոր է, քանի որ այն փորձում է ջնջել սեռերի միջև տարբերությունը. Հռոմի պապ
Տարեկան երկու անգամ 55 դիտակետերից իրականացվում է ստորերկրյա ջրերի նմուշառում
Շիրակի մարզի Փանիկ և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
Մալիշկա գյուղում մոտ 8000 քմ խոտածածկույթ և 2 մեղվի փեթակ է այրվել
ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ
19:00
Սիրիայում ավտոբուսի վթարից 6 մարդ է մահացել, 38-ը՝ վիրավորվել
Վերնաշենի և Խնձորուտի դպրոցներում օդային տագնապի դեպքում պատսպարման թեմայով ուսումնավարժություններ են անցկացվելու
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը մասնակցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության խորհրդի նիստին
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, որը կտաքանա 3-5 աստիճանով
Կարող ենք լրջագույն առաջխաղացում ունենալ Թուրքիայի հետ հարաբերություններում
17:50
ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Կովկասում խաղաղության գործընթացին
Իշխանությունը լրջագույն վախեր ունի՝ փորձում է հայաստանցի-արցախցի սրացմամբ իր կյանքը երկարացնել
17:30
Պակիստանի 24-րդ վարչապետ է դարձել 72-ամյա Շեհբազ Շարիֆը
ԵՄ-ն բավարար չի համարի ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալը

Էրդողանի «հաշվետվությունը»

Ավելի քան մեկ ամիս առաջ, Էր-Ռիադում Իսլամական համերաշխության կազմակերպության գագաթաժողովից տունդարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Էրդողանը անոնսավորել էր արտաքին գործերի նախարար Ֆիդանի այցը Վաշինգտոն, որից հետո, ինչպես նա էր ձեւակերպել, Անկարա պետք է մեկներ Իրանի նախագահը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Վաաշինգտոն չմեկնեց: Ավելին, ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում տեղի չունեցավ նրա եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպում, ինչը հարաբերությունների սառնության վկայություն է:

Դեկտեմբերի 5-ին Թուրքիայի նախագահն անսպասելի հայտարարեց, որ մեկնում է Հունաստան եւ հունական մի քանի լրատվամիջոցների հարցազրույց տվեց՝ խոստանալով, որ Հունաստանի վարչապետին կասի. «Կիրիակոս, բարեկամս, ես քեզ չեմ սպառնա, եթե դու ինձ չսպառնաս»: Իսկ երբ հույն լրագրողը նրան հիշեցրեց, որ անցյալ տարի Հունաստանին սպառնացել է, թե մի գիշեր թուրքերը կարող են հայտնվել Սալոնիկում, Էրդողանը խուսանավեց, որ ինքը նկատի է ունեցել «ահաբեկիչներին, որոնց դեմ Հունաստանը եւ Թուրքիան պետք է միասնաբար պայքարեն»:

Թուրքիայի նախագահը եւ Հունաստանի վարչապետը հանդիպել են Սալոնիկում, տպավորություն կա, որ կողմերը մոտ են բարիդրացիության եւ համագործակցության մասին ինչ-որ փաստաթուղթ ստորագրելուն: Չափազանց ուշագրավ է, որ արտգործնախարար Ֆիդանին Վաշինգտոն գործուղելու մասին Էրդողանը խոսել է նաեւ Հունաստանից տունդարձի ճանապարհին: Այս անգամ, սակայն, նա Իրանի նախագահի Թուրքիա այցի մասին չի խոսել, բայց ակնարկել է, որ սպասում է ԱՄՆ նախագահի հեռախոսազանգին:

Տպավորություն է, թե Հունաստանի հետ լարվածության թուլացումը Վաշինգտոնի նախապայմաններից մեկն է, եւ Էրդողանը արտգործնախարար Ֆիդանին Վաշինգտոն է գործուղում, որպեսզի ամերիկյան կողմին վարչապետ Միցոտակիսի հետ բանակցությունների մասին «հաշվետվություն տա» եւ ակնկալում է փոխըմբռնում: Էրդողանը սուր քննադատության է ենթարկել Կանադային, որ թուրքական ԱԹՍ-երի արտադրության անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը պայմանավորում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը Թուրքիայի խորհրդարանում վավերացնելու հարցով:

Բայց Էրդողանը Կանադայից կտրուկ անցել է Միացյալ Նահանգներին եւ հեռակա բանավիճել Բայդենի հետ՝ ասելով, որ եթե կա Կոնգրես, որի դիրքորոշումից է կախված Թուրքիային F-16 կործանիչների մատակարարումը, ապա ինքն էլ ունի Ազգային մեծ ժողով, եւ նա է որոշում, թե երբ կվավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը: Կարելի է համարել, որ դա ներքին լսարանի համար հռետորաբանություն է: Մյուս կողմից, այնուամենայնիվ, պետք է նկատել, որ Էրդողանի Հունաստան այցը ժամանակային առումով համընկնում է ԱՄՆ փոխպետքարտուղարի Բաքու ուղեւորությանը:

Պատկերն ավելի խճանկարային է ստացվում, եթե արձանագրենք, որ Իրանի նախագահը ոչ թե Թուրքիա, այլ Ռուսաստան է այցելել: Ընդ որում, Պուտինն ընդունել է Իրան այցելելու հրավերը: Ռուսաստանի նախագահը վերջին անգամ Թեհրան է մեկնել 2022թ. ամռանը, բայց՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Թուրքիան Միացյալ Նահանգներին խոստացել էր Իրանի ուղղությամբ ինչ-որ առաջընթացի նպաստե՞լ եւ Թեհրանից մերժու՞մ է ստացել: Ռուսաստան-Իրան «խոշոր նախագծերի»՝ ինչպես Ռուսաստանն է համագորխակցության մասին խոսել, իրականացման կապող օղակն այսօր Ադրբեջանն է: Ինչպե՞ս է դա ընդունում Թուրքիան:

Եթե Թուրքիան եւ Հունաստանը հասնեն «պատմական հաշտության» եւ հարաբերությունները բարձրացնեն համագործակցության մակարդակի, ապա Եվրամիությունն ինչպե՞ս կընդունի: Էրդողանը Ֆրանսիային քննադատել է Հայաստանին սպառազինություններ վաճառելու համար: Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ հարաբերություններում դիտարկում է նաեւ Հայաստան-Թուրքիա կարգավորու՞մը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում