Monday, 04 03 2024
Բաքուն ռուս-թուրքական շահերի ներկայացուցիչն է և դրանք փորձում է դնել կարգավորման հիմքում
Հունաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Սպասվում է կարճատև անձրև
Նման ձախողումներից հետո առնվազն հրաժարական կտայի
Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու գլխիվայր շրջվել երկաթյա ցանկապատի վրա
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ «BMW»-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ավտոքարշակի վրա
Հայաստանի ծակված հովանոցն ու նոր աշխարհագրությունը
Մոսկվայի կենդանաբանական այգուց օրանգուտանգը փախել է
23:45
«ՆԱՏՕ-ի ստեղծման պատճառն ազատ աշխարհի թշնամիներն են»․ Լատվիայի նախագահը՝ Մասկին
Անթալիայի համաժողովը՝ լակմուսի թուղթ․ միջանցքի օրակարգը չի սպառվել
Մերձավոր Արևելքի դուռը մեզ համար բաց է, ուղղակի պետք է մտնենք այդ դռնով
Ինչ կարգավիճակ կունենա ԳԱԱ-ն, ինչ է ասել վարչապետը
22:45
Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենաբարդ վերգետնյա անցումներից մեկը
Պատժամիջոցներ կլինեն, եթե լինի պատերազմ․ Եվրոպան ստանձնում է պարտավորություն
Այլևս չունենք հնարավորություն հարմար իրավիճակները հօգուտ մեզ օգտագործելու
Վրաստանն առաջարկում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության հարթակ
Ռուսաստանում կարող են արգելափակել «Վիքիպեդիան»
Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ. ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
Հայաստանը փաստացի լքում է ՀԱՊԿ-ը․ խաբկա՞նք, թե՞ իրականություն
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Անահիտ Ավանեսյանը ԱՄՆ-ում հանդիպել է առողջապահական տարբեր ասոցիացիների հետ
20:30
Գենդերային գաղափարախոսությունը վտանգավոր է, քանի որ այն փորձում է ջնջել սեռերի միջև տարբերությունը. Հռոմի պապ
Տարեկան երկու անգամ 55 դիտակետերից իրականացվում է ստորերկրյա ջրերի նմուշառում
Շիրակի մարզի Փանիկ և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
Մալիշկա գյուղում մոտ 8000 քմ խոտածածկույթ և 2 մեղվի փեթակ է այրվել
ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ

Հայաստան-ԵՄ հարաբերության հեռանկարի ամենամեծ հիասթափության ռիսկը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանում Եվրամիության դեսպանին, քննարկելով Հայաստան-ԵՄ հարաբերության հեռանկարը: Այդ համատեքստում կարեւոր է համարվել Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի շուրջ բանակցության մեկնարկի հանգամանքը: Այդ բանակցությունը սկսելու մտադրության մասին շաբաթներ առաջ բարձրաձայնեց ԵՄ արտաքին հարցերի հանձնակատար Բորելը: Անշուշտ, Հայաստան-ԵՄ հարաբերության համատեքստում վիզային ռեժիմի ազատականացումը կարեւոր հարցերից մեկն է միայն, եւ թերեւս բովանդակային, խորքային, համակարգային, ինստիտուցիոնալ իմաստով ամենեւին ոչ առաջնայինը: Այն առաջնային է թերեւս հանրային ընկալումների առումով, երկկողմ հարաբերության հարցում հանրային տրամադրությունների ձեւավորման:

Դրանով հանդերձ սակայն, անշուշտ Հայաստան-ԵՄ հարաբերությունը չպետք է կենտրոնանա այդ բաղադրիչի վրա, որքան էլ շարքային քաղաքացու տեսանկյունից այն թերեւս ամենից կարեւորն է: Եթե խոսքը վիզային ռեժիմի մասին է, ապա քիչ չէր լինի թերեւս, եթե Եվրամիությունն ու դրա անդամ երկրները սկսեին վիզաների տրամադրման, դրանց համար դիմումների գործընթացի դյուրացումից, այսպես ասած՝ արժանապատվացումից, որպեսզի Հայաստանի քաղաքցու համար այդ գործընթացը չլինի ֆիզիկական եւ բարոյական քաշքշուկի առարկա: դա արդեն իսկ քիչ չէ: Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանն ու Եվրամիությունը համապարփակ գործընկերության ծրագրով ունեն բազմաբովանդակ մի օրակարգ, որտեղ կկան Հայաստանի արդիականացման համար կարեւոր մի շարք ոլորտներ, որոնք գուցե առաջին հայացքից հնչեղ չեն, բայց առավել կարեւոր են: Այդ ամենով հանդերձ, կա թերեւս առանցքային մի հանգամանք:

Հայաստան-ԵՄ հարաբերության օրակարգը չպետք է կախված լինի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացից, դրա դինամիկայից եւ ընթացքից ընդհանրապես: Բարձրաձայն առումով իհարկե այդ կապակցվածությունը չկա, սակայն մեղմ ասած կան հիմքեր եզրակացնելու, որ դե ֆակտո քաղաքականության առումով կա այդպիսի կապակցվածության դիտարկում, ինչի մասին վկայում են թե Հայաստան-Եմ հարաբերության վերջին տասնամյակի հետագծին առնչվող հանգամանքներ, թե Հայաստան վերջին այցի ընթացքում Գերմանիայի արտգործնախարարի արած հայտարարություններ: Դա թերեւս կլինի Հայաստանի հանրության ամենամեծ հիասթափությունը, եթե Հայաստան-ԵՄ հարաբերության զարգացման գործընթացը կապակցվի, պայմանավորվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության ընթացքով: Դա կլինի ոչ միայն Հայաստանի հանրության հիասթափությունը, այլ նաեւ խիստ անարդարացի կլինի Հայաստանի հանրության նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում