Monday, 04 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Սևիկյանը բացեց փակագծերը․ Ինչու են հայերը հրավիրվում Ռուսաստանի հավաքական

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը զարմացել է երբ սեպտեմբերին հրավեր է ստացել Ռուսաստանի ազգային թիմից։ Հիշեցնենք, որ Սևիկյանը մերժել էր Ռուսաստանի հրավերը և հոկտեմբերին նորամուտն էր նշել մեր հավաքականում։ «Սեպտեմբերին, Ռուսաստանի հավաքական հրավերից երկու շաբաթ առաջ ինձ հրավիրեցին, որ հանդես գամ Հայաստանի ազգային հավաքականում, եւ ասացին, որ պատրաստ են ահրաժեշտ փաստաթղթերը պատրաստել։ Պատասխանեցի՝ «Հիանալի է, գերազանց է, պատրաստ եմ։ Որոշ ժամանակ անց զանգեցին ակումբից եւ շնորհավորեցին հրավերի համար։ Ես հարցերցի, թե ինչի համար են շնորհավորում, եթե ես չունեմ հայկական անձնագիր եւ դեռ չեմ կարող հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Պատասխանեցին, որ ինձ հրավիրել են Ռուսաստանի հավաքական։ Շատ զարմացա։ Անսպասելի էր։ Քանի որ ի սկզբանե հրավեր եղել էր առանց ինձ, իսկ հետո միայն ի հայտ եկավ մեծ ցուցակը, որտեղ ես էլ կայի։ Նման բան առհասարակ չէի սպասում։ Ոչ մեկին չզանգեցի եւ չխորհրդակցեցի։ Միայն ակումբին ասացի, որ իմ փաստաթղթերն են պատրաստում, որ հանդես գամ Հայաստանի հավաքականի օգտին։ Ոչ մի խոսակցություն չի եղել ոչ Կարպինի հետ, ոչ Ռուսաստանի ֆուտբոլային միության։ Ես միայն հանրային կերպով արտահայտվել եմ եւ վերջ»,- Sport-express-ի տված հարցազրույցում ասել է Սևիկյանը։

Վերջիս բացելով փակագծերը ըստ էության հստակեցրել է ռուսական կողմի թե մտադրությունը և թե մոտեցումը հայազգի ֆուտբոլիստների վերաբերյալ։ Մասնավորապես, Սևիկյանի խոսքերից պարզ է դառնում, որ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը նպատակ է ունեցել կանխել հայ ֆուտբոլիստի գալուստը Հայաստանի ազգային հավաքական։ Չմոռանանք, որ այս տարի Հայաստանի հավաքականից հրավեր էին ստացել նաև «Զենիթի» հայազգի կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն ինչպես նաև «Օրենբուրգում» ելույթ ունեցող Ստեփան Օգանեսյանը։ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալուն պես այս ֆուտբոլիստները հրավեր էի ստացել նաև Ռուսաստանի ընտրանուց և մասնակցել էին մի քանի ըներական հանդիպման։ Վերջին ընկերական մրցավեճերին սակայն Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հայտացուցակում ոչ մի հայազգի ֆուտբոլիստ չէր ընգրկվել։ Համարելով, կասեցվել է այս ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականում խաղալը, ռուսները ըստ էության այլևս չեն ցանկանում օգտվել նրանց ծառայություններից։ Ինչևէ, Սևիկյանի Հայաստանի հավաքականի որոշմանը շտապել էր արձագանքել Վալերի Կարպինը մասնավորապես ասելով․ «Ի՞նչ պետք է անեմ։ Արդյոք սա կորո՞ւստ է: Դա հայտնի չէ։ Հենց այս պահին նա չէր խաղա մեկնարկային կազմում: Քաղաքացիության փոփոխությանը նորմալ եմ նայում։ Ի՞նչ կանեիք դուք։ Հայաստանը կորակավորի աշխարհի առաջնությանը․ շանսեր կան։Ես տղաներին չեմ մեղադրում»։ Սևիկյանի Ռուսաստանի հավաքականին մերժելը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Ավելի վաղ Ռուսական «Սպորտ-Էքսպրես» պարբերականում հրապարակվել էր «Սպերցյանի կորուստը Ռուսաստանի համար պատահական չէր․ Հայաստանը երկար տարիներ այդպես է անում» հոդվածը զայրույթի լայն ալիք է բարձրացրել մեր հասարակության շրջանում։ Հոդվածի հեղինակը՝ Արտյոմ Բելինինը Հայաստանին և մասնավորապես ՀՖՖ-ին մեղադրել էր «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին և Ռուաստանում ելույթ ունեցող հայազգի ֆուտբոլիստներին այսպես ասած «գողանալու» մեջ։

«Միամտություն է կարծել, որ Էդուարդի սպորտային քաղաքացիության փոփոխության մեջ գլխավոր դերը պատկանում է նրա սրտին։ Որովհետեւ Հայաստանում կա հայկական արմատներով արտասահմանցի խաղացողների որսի հստակ ծրագիր, որն արդյունք է տալիս»,- գրել էր Բելենինն ու հավելել․ «Հաշվի առնելով Հայաստանի լավ թիմը՝ Ռուսաստանը կարծես թե պետք է միջոցներ ձեռնարկի իրենց շահերը պաշտպանելու համար։ Հակառակ դեպքում մենք վտանգի ենք ենթարկում պարզապես մեր ֆուտբոլային համակարգով պատրաստված ու կրթված տաղանդավոր սերնդին այլ երկիր ներկայացնելու։ Մենք չէինք ցանկանա կորցնել եվրոպական մակարդակի ֆուտբոլիստներին միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկն աշխատում է նրանց հետ, իսկ մենք՝ ոչ։ Ուստի կարևոր է վերահսկել նման պահերը՝ ավելի ուշադիր, քան հիմա»։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Ռուսաստանի հավաքականի կազմում ընկերական հանդիպումներ անցկացրած Կովալենկոն և Օգանեսյանը մտադիր են գալիք տարի ստանալ հայկական անձնագիր և ելույթ ունենալ Հայաստանի ազգային հավաքականում։ Այն, որ այս ֆուտբոլիստների նկատմամբ ճնշում է գործադրվել կարծում ենք պարզ է։ Սևիկյանի օրինակը սակայն Կովալենկոյին և Օգանեսյանին կարող է ստիպել թեկուզ ուշացումով, բայց կայացնել ճիշտ որոշում և դուրս գալ ճահճից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում