Tuesday, 05 03 2024
Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ, տուժածների թվում է 2-ամյա երեխա
00:47
Բայդեն-Թրամփ՝ աննախադեպ պայքար. ելքը չի կանխատեսվում
00:45
Ֆրանսիայում հղիության արհեստական ընդհատման կանանց իրավունքն ամրագրվել է Սահմանադրությամբ
00:30
Մակրոնի նոր զորակոչն ու Եվրոպայի անվճռականությունը
Մակունցը հույս է հայտնել, որ ԱՄՆ աջակցությունը կլինի շարունակական
Դիվանագիտական խրամատներում ընթանում են համառ մարտեր ՀՀ ինքնիշխանության համար. Միրզոյան
Այգեպատի նախկին ղեկավարին, նրա կնոջն ու աներոջը չարաշահումների գործով մեղադրանք է ներկայացվել
Երեխային հաջողվել է փախչել հանցագործից ու կատարվածի մասին հայտնել ծնողներին
Դենդիասի այցը՝ ուշագրավ իրադարձությունների շղթայում
ՀՀ-ն կայացրել է սահմանը հատած զինծառայող Ռուսլան Փենախովին Ադրբեջանին հանձնելու որոշում. ԱԱԾ
Եթե Թրամփը բանտարկվի, հանրապետականները գործի կդնեն «Պլան Բ»-ն
Մոսկվան սպառնում է հարվածել Հայաստանի տնտեսությանը
Ռուսական կալոշը Հայաստանից հանելը ցավոտ պրոցես է լինելու
Լավրովը աղաչել է Ֆիդանին, որ համոզեն Ալիևին հարձակվել Հայաստանի վրա
22:45
ԱՄՆ Գերագույն դատարանը բավարարել է Դոնալդ Թրամփի հայցը
Վրաստանի իրավապահների կողմից առևանգման մեղադրանքով 18 տարի հետախուզվողը հայտնաբերվել է Բավրայի անցակետում
Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախված ավտեմեքենաներից մեկի 28 և 2 տարեկան ուղևորները հոսպիտալացվել են
Ումի՞ց է Լոնդոնն ապահովագրում Բաքվին
Վաշինգտոնում կկայանա ՀՀ և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը
Խաչատուր Մկրտչյանը նշանակվել է Արմավիրի, Ջանիկ Բազեյանը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
Հունաստանը հնարավորինս կօգնի Հայաստանին. Փաշինյանն ընդունել է Դենդիասին
Լավրովի ուլտիմատումը Հայաստանին
Վճռականորեն դեմ ենք ռազմական որևէ գործողության այս տարածաշրջանում. Դանդիաս
ՆԱՏՕ-ԵՄ շրջանակում կարևորում ենք Հայաստանի և Հունաստանի գործակցությունը. Պապիկյան
21:10
Եմենի մոտ հարձակման հետևանքով բեռնատար նավ է վնասվել
Հունաստանի նախարարի առանցքային հայտարարությունը Երեւանում
Մարմարիկ գետից էլեկտրական հոսանքի գործադրմամբ ձուկ են ապօրինի որսացել
20:40
Ֆրանսիան մոտ ապագայում չի մտածում Ուկրաինա զինվորներ ուղարկելու մասին
ՌԴ նախագահական ընտրություններում մոտ 50 հազար ընտրող վաղաժամկետ է քվեարկել
20:20
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարը հայտնել է, որ Ալմաթիում իրավիճակը հանգիստ է

Հայաստանի եւ Ադրբեջանի անսպասելի հայտարարությունն ու դրանում լավ լուրը

Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ նշում են բանակցության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլերի մասին: Ըստ այդմ, հայտարարվում է, որ Ադրբեջանը ազատ է արձակում 32 գերի հայ զինծառայողի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի: Նաեւ նշվում է, որ, իբրեւ բարի կամքի դրսեւորում Հայաստանը աջակցում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը:

Ադրբեջանն իր հերթին աջակցություն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը: Կողմերը միաժամանակ հայտարարում են, որ մոտ ապագայում կյանքի կոչելու համար կշարունակեն իրենց քննարկումները վստահության ուղղությամբ ավելի շատ քայլեր անելու շուրջ, կոչ անելով միջազգային հանրությանն աջակցել դրան: Հայտարարությունն անկասկած բավականին ուշագրավ է եւ մեծ հավանականությամբ այն ձեռք է բերվել ԱՄՆ դիվանագիտական աշխատանքի արդյունքում: Համենայն դեպս հատկանշական է, որ համատեղ հայտարարությունը տարածվում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Օ Բրայանի Բաքու այցից մեկ օր անց, եւ ընդ որում նաեւ այն օրը, երբ Հայաստանում է Կովկասի հարցերի ԱՄՆ գլխավոր բանակցող, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Լ Բոնոն:

Հատկանշական է, որ Օ Բրայանը Բաքու այցից հետո X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ պետքարտուղար Բլինքենը «անհամբերությամբ սպասում» է վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին: Մինչ այդ առկա էր ամերիկա-ադրբեջանական առերեւույթ լարվածություն եւ Բաքուն հրաժարվել էր Վաշինգտոնում նոյեմբերի 20-ին հանդիպում կազմակերպելու առաջարկից: Համատեղ հայտարարությունը արդյո՞ք վկայում է, որ հանդիպում տեղի կունենա: Համենայն դեպս, այն վկայում է, որ կա քաղաքական որոշակի ավելի լայն համաձայնություն, քան պարզապես ձերբակալված անձանց եւ գերիների փոխանակումը, եւ այդ փոխանակումը ավելի շուտ միջոց է դեպի այդ ավելի լայն համաձայնությունը: Անկասկած, համատեղ հայտարարության ամենաողջունելի, եւ ընդհանրապես վերջին շրջանում հայ հանրության համար ամենաողջունելի, բացառիկ դրական տեղեկություններից մեկը 32 հայ զինծառայողի վերադարձն է: Միեւնույն ժամանակ, անկասկած է, որ Ադրբեջանի իշխանությունը նրանց պահում էր իբրեւ պատանդ՝ քաղաքական հարցեր լուծելու համար:

Եթե այժմ ազատ են արձակվում, դա նշանակու՞մ է, որ Ադրբեջանը դրա դիմաց ստացել է քաղաքական որոշակի պայմանների բավարարում: Իհարկե հայկական կողմն էլ ազատ է արձակում երկու ադրբեջանցու, որոնք ամիսներ առաջ հայտնվել էին Հայաստանի տարածքում, որոնց Բաքուն համարում էր իբրեւ մոլորյալ, սակայն կային հիմնավոր կասկածներ, որ ներթափանցել են այլ նպատակներով: Նրանցից մեկը նաեւ մարդ էր սպանել՝ Զանգեզուրի կոմբինատի պահնորդներից մեկին: Դժվար է պատկերացնել, որ Բաքուն 32 հայ զինծառայողին բաց կթողներ իր երկուսին ստանալու դիմաց: Կրկնեմ, մեր 32 զինծառայողների վերադարձը անկասկած կարեւորագույն հանգամանք է: Նաեւ ինքնին կարեւոր է, եթե Հայաստաննի ու Ադրբեջանի միջեւ իրապես առկա է վստահության կառուցման շուրջ առարկայական գործընթաց, որը կլինի հավասարակշռված, չի ենթադրի այսբերգ, որի տեսանելի մասու բարի կամքի դրսեւորումներ են, իսկ ստորջրյա հատվածում անկանխատեսելի եւ հանրային աչքից հեռու զարգացումներ՝ ընդ որում աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահառության գերակայությամբ, որոնց իրականացման համար «բարի կամքի» նպատակը կլինի «օփիումի» ազդեցություն թողնելը:

Լուսանկարը՝ hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում