Wednesday, 28 02 2024
Սպանություն Քասախում. հետախուզվող հայրն ու որդին ձերբակալվել են
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն կեղծ արտահոսք է արել, իբր Հայաստանը Ֆրանսիայի հետ իրենց դեմ ագրեսիա է պատրաստում
Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել է Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ համայնքների դատախազության 2023 թվականի աշխատանքը
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Դեբեդից ապօրինի ջրառը կասեցվել է
Գումարտակի հրամանատարը դիզվառելիք, զրահաբաճկոններ ու համազգեստներ է յուրացրել
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի վարչապետի հետ
Ճանապարհը փոս է ընկնում, ճաքում է, դա բոլորը տեսնում են. վարչապետն այցելել է Ճանապարհային դեպարտամենտ
13:12
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets հարթակը
Երևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել
Զելենսկին Հայաստանում առանձնապես ասելիք չունի, Արևմուտքին ցույց տալու բան ունի
Մեդվեդևը Մակրոնին անվանել է «Բոնապարտի մանրաբույծ ժառանգ»
Նոր պաշտոնանկություններ կլինեն․ ովքեր են հերթում
Ադրբեջանցի զինծառայողը հատել է շփման գիծը. նա վնասազերծվել է. ԱԱԾ
Զելենսկու այցը քիչ հավանական է. տեղեկատվական աղմուկ է՝ Մոսկվային նյարդայնացնելու համար
Ադրբեջանը հայտնում է զինծառայողի մոլորվելու մասին
Լուրերի օրվա թողարկում 12։00
Նորատուսցի ձկնորսների գործի նախաքննությունը 5 մեղադրյալի մասով ավարտվել է
Սահմանային միջադեպի Մյունխենի հանդիպումից ժամեր առաջ
11:50
Ադրբեջանի ղեկավարությանը կոչ եմ անում ընդունել խաղաղության համապարփակ համաձայնագիրը. Մարինա Կալյուրանդ
11:45
ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա․ Միլլեր
11:30
Ֆինլանդիան և այլ երկրներ կանցնեն 6G ցանցերի
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
11:00
ԵՄ-ն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել
10:45
Դոնալդ Թրամփը հաղթել է նաև Միչիգանի ներկուսակցական ընտրություններում
Մահացել է ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը
«Hummer»–ը և «Mitsubishi»–ն այրվել են․ մի հոգի այրվածքներ է ստացել
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

ԵՄ-ն մտադիր է կայուն հարաբերություններ կառուցել Պեկինի հետ․ մեկնարկել է ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

ԵՄ-ն ցանկանում է, որ իր հարաբերությունները Չինաստանի հետ լինեն կայուն և փոխշահավետ։ Այդ մասին Պեկինում ԵՄ-Չինաստան գագաթնաժողովում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը։

«Մենք միասնական ենք Չինաստանի հետ կայուն և փոխշահավետ հարաբերությունների կառուցման ուղղությամբ շարժվելու հարցում», – ասել է Միշելը։

ԵՄ-Չինաստան գագաթնաժողովին նաև ներկա են եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։ ԵՄ ներկայացուցիչների ելույթների տեսագրությունը ֆոն դեր Լայենը հրապարակել է X սոցիալական ցանցի իր էջում:

Եվրահանձնաժողովի ղեկավարն իր ողջույնի խոսքում նշել է, որ ուրախ է գագաթնաժողովում մտքերի անկեղծ փոխանակման հնարավորություն ունենալու համար։

«Մենք կքննարկենք, թե ինչպես հավասարակշռել մեր տնտեսական հարաբերությունները», – ասել է նա։

Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ Չինաստանը ԵՄ-ի ամենակարևոր տնտեսական գործընկերն է, սակայն նրա հետ հարաբերություններում «կան ակնհայտ անհավասարակշռություններ և տարբերություններ, որոնք մենք պետք է վերացնենք»։

Իր հերթին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հաղորդել է, որ երկրի նախագահ Սի Ծինփինը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը նշել է, որ ՉԺՀ-ն և Եվրամիությունը պետք է ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը և կանխեն արտաքին միջամտությունը համատեղ երկկողմ փոխգործակցության մեջ:

«ՉԺՀ-ն և ԵՄ-ն պետք է գործընկերներ լինեն փոխշահավետ համագործակցության բնագավառում, մշտապես ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը և հասնեն ռազմավարական փոխհամաձայնության»,- ընդգծել է նա:

Դեկտեմբերի 7-ին Պեկինում մեկնարկել է Եվրամիության և Չինաստանի ղեկավարների՝ վերջին գրեթե հինգ տարվա ընթացքում առաջին առկա ձևաչափով գագաթնաժողովը, որի օրակարգի հիմնական կետերը, բացի երկկողմ հարաբերություններից, կլինեն նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում