Wednesday, 28 02 2024
Մեդվեդևը Մակրոնին անվանել է «Բոնապարտի մանրաբույծ ժառանգ»
Ադրբեջանցի զինծառայողը հատել է շփման գիծը. նա վնասազերծվել է. ԱԱԾ
Զելենսկու այցը քիչ հավանական է. տեղեկատվական աղմուկ է՝ Մոսկվային նյարդայնացնելու համար
Ադրբեջանը հայտնում է զինծառայողի մոլորվելու մասին
Լուրերի օրվա թողարկում 12։00
Նորատուսցի ձկնորսների գործի նախաքննությունը 5 մեղադրյալի մասով ավարտվել է
Սահմանային միջադեպի Մյունխենի հանդիպումից ժամեր առաջ
11:50
Ադրբեջանի ղեկավարությանը կոչ եմ անում ընդունել խաղաղության համապարփակ համաձայնագիրը. Մարինա Կալյուրանդ
11:45
ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա․ Միլլեր
11:30
Ֆինլանդիան և այլ երկրներ կանցնեն 6G ցանցերի
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
11:00
ԵՄ-ն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել
10:45
Դոնալդ Թրամփը հաղթել է նաև Միչիգանի ներկուսակցական ընտրություններում
Մահացել է ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը
«Hummer»–ը և «Mitsubishi»–ն այրվել են․ մի հոգի այրվածքներ է ստացել
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին. կան տուժածներ
«Զվարթնոցը» օպերացիայի մի քայլն է. եթե չարվեն հաջորդ քայլերը, կունենանք լրիվ բացասական էֆեկտ
Ցերեկային խնամքի ծառայություններից օգտվում է ավելի քան 3500 երեխա
Գազայի պատերազմի հանգուցալուծումը կարծես մոտ է
Տեղումներ չեն սպասվում
Ռուսաստանի հայերը մեզ ամենալավն են սպանելու, եթե ՌԴ-ի հետ ռազմական կոնֆլիկտ ունենանք
2020-ին ՀՀ-ում կալանավորների թիվը եղել է 986-ը, փետրվարի 1-ի դրությամբ՝ 1406-ը. «Ժողովուրդ»
Ռումբ դնելուց առաջ SMS են ուղարկել. «Հրապարակ»
Գյումրիում՝ շներին ու կատուներին կփոխարինեն հայտնիները. «Հրապարակ»
«Նախկին թալանչիների» օրոք պաշտոնավարածն այսօր ՊՆ-ում է. «Ժողովուրդ»
Գեւորգ Պապոյանը նախարարական «կայֆերի» մեջ էր. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նիկոլ Փաշինյանը խմբակցության հետ հանդիպում է սերիաներով. «Ժողովուրդ»

Մի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին

Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության նոյեմբեր ամսվա ծրագիրը։

Ընկերությունները հիշեցնում են, որ նոյեմբերի ընթացքում հաճախորդների բոլոր վճարումների արդյունքում կուտակված գումարը՝ 3.588.848 դրամ, կփոխանցվի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Սյունիքում ջերմոցների կառուցման ծրագրին։

Իդրամն ու IDBank-ը հայտարարեցին նաև 2023-ի վերջին՝ դեկտեմբեր ամսվա ծրագրի շահառուի անունը․ «Մի դրամի ուժը» այս անգամ կուղղվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։

Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը պատմում է, որ հիմնադրամն արդեն մշտական գործընկեր ու բարեկամ է դարձել։ «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը ստեղծման առաջին իսկ պահից եղել է մեր ուշադրության կենտրոնում, և առաջին իսկ հնարավորության դեպքում փորձել ենք մեր աջակցությունը ցուցաբերել մեզ համար առանցքային այս ուղղությանը, իսկ այս անգամ հիմնադրամի նոր մշակված ծրագրին ենք աջակցելու, որն ուղղված է արցախից տեղահանված փոքրիկներին դեղորայքով ապահովելուն», – ասում է Տաթևիկ Վարդևանյանը

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի  կողմից նախաձեռնվել է մի ծրագիր, որի շրջանակներում Արցախից բռնի տեղահանված ու ՀՀ-ում բնակվող քրոնիկ շնչառական, իմունային համակարգի, ռևմատոլոգիական, նյարդաբանական, էնդոկրին համակարգի և այլ խնդիրներ ունեցող  մինչև 200 երեխայի տրամադրվելու է կենսական նշանակության դեղորայք:

Հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ այդ դեղորայքի մի մասը գրանցված չէ Հայաստանում և/կամ թանկարժեք է, որի պատճառով էլ անհասանելի է հիվանդ երեխաների ծնողների համար: «Մեր հիմնադրամի լավ բարեկամ IDBank-ի ու Idram-ի «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակներում տրամադրված գումարն ուղղվելու է այս ծրագրի մի մասի իրագործմանը, որը հնարավորություն է տալու տասնյակ երեխաների ստանալ իրենց առողջության համար չափազանց կարևոր դեղորայքը: Մեզ համար մեծ պատիվ է արդեն 3-րդ անգամ լինել «Մի դրամի ուժի» շահառու,  ինչպես նաև՝ երկրորդ տարին անընդմեջ դեկտեմբեր ամսվա ընթացքում: Ամանորին ընդառաջ սա մեր շահառու երեխաների համար տոնական մեծ ու կարևոր նվեր է, քանի որ նրանց երազանքը սովորաբար մեկն է լինում՝ հնարավորինս շուտ առողջանալ ու վայելել իրենց անհոգ մանկությունը: «Մի դրամի ուժ»-ը շարունակում է հրաշքներ գործել: Շնորհակալ ենք մեծ վստահության համար», –  ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Դեկտեմբերին, վստահաբար, բոլորս նվերներ ենք փնտրում մեր ամենասիրելի ու մտերիմ մարդկանց համար՝ նրանց ուրախ ակնթարթներ պարգևելու, ամանորյա հրաշքի զգացումը նվիրելու համար։ Այս դեկտեմբերին դարձե՛ք նաև մեր կրտսեր բարեկամների «Ձմեռ Պապը», նվիրե՛ք նրանց լիարժեք առողջ ու երջանիկ կյանք ապրելու հնարավորություն։

Կատարե՛ք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am հարթակով, ընկերությունների տերմինալներով, ինչպես նաև Idram Junior առաջին մանկական ֆինանսական հավելվածով և դարձե՛ք բարի կամքի դեսպան առանց գեթ մեկ լրացուցիչ դրամ ծախսելու։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում