Monday, 04 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Հենրիխ Մխիթարյանն աջակցում է Օզբիլիսին․ Լեգենդար ֆուտբոլիստը կվերադառնա՞

ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում Արաս Օզբիլիսը ջանքեր չի խնայի, որ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերադառնա Հայաստանի ազգային հավաքական։ Այս մասին Օզբիլիսն ասել է «Արմենպրեսին» տված հարցազրույցում։ Հարցին, թե ներֆուտբոլային հասարակությունը խոսում է այն մասին, որ Ձեզ աջակցողների թվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, Օզբիլիսը պատասխանել է․ «Ես շնորհակալ եմ Հենրիխ Մխիթարյանին, թե՛ խոսքով, թե՛ գործով ինձ միշտ աջակցելու համար։ Մի բան ասեմ` իմ ընտրվելու դեպքում ես ջանք չեմ խնայի, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտն անպայման խաղան Հայաստանի հավաքականում։ Մենք, գուցե, ամբողջապես չենք էլ ընկալում Հենրիխ Մխիթարյանի մեծագույն ֆուտբոլիստ լինելու փաստը: Մեզ նման փոքր երկրները պետք է երկու ձեռքով պահեն Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստին: Հենրիխն այն օրինակն ու ապացույց է, որ հնարավոր է հայկական ֆուտբոլից համաշխարհային աստղեր ունենալ: Մենք պետք է ամեն հնարավոր բան անենք՝ մեր զարգացման համար օգտագործելով օրինակ նույն հենց Մխիթարյանի փորձը, տաղանդը, կապերը»:

Փաստորեն, Արաս Օզբիլիսը ըստ էության չի հերքել, որ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում Մխիթարյանն աջակցում է իրեն։ Մխիթարյանը դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, բայց․․․։ Կասկածից վեր է, որ լեգենդար ֆուտբոլիստի Օզբիլիսի թեկնածությունը պաշտպանելու մասին տեսաուղերձը կարող է նոր թափ հաղորդել ընտրությունների ընթացին։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականում ելույթ ունենալուց հրաժարվել էր 2002 թվականի մարտին։ Այս պահին դժվար է ասել, «Ինտերի» կիսապաշտպանը Օզբիլիսի ընտրվելու դեպքում կվերադառնա ազգային թիմ, թե ոչ։ Բայց այն, որ մեր հավաքականի հավաքականի հեռանալու պատճառներից է նաև ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարության հետ տարաձայությունները, կարծում ենք՝ պարզ է։ Ինչևէ, Օզբիլիսին աջակցելու հայտարարությամբ հանդես է եկել նաև Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին։ Վերջինս հանդես է եկել տեսաուղերձով նշելով որ հավատում է Օզբիլիսի հաղթանակին։ Կարող ենք ասել, որ ընտրություններին ընդառաջ Օզբիլիս շուրջ ձևավորվում է հայկական ֆուտբոլի հայտնի դեմքերի կոնսոլիդացիա։ Հիշեցնենք, որ ընտրապայքարում Օզբիլիսի մրցակիցն է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Վերջինիս ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից։ Մելիքբեկյանի հաղթելու հնարավորություններն ինչ խոսել ավելի մեծ են, քանզի քվեարկելու իրավունք ունեցող ՀՖՖ-ի անդամ կազմակերպությունների մեծ մասը մտերմիկ հարաբերությունների մեջ են նրա հետ։

Մինևնույն ժամանակ չի կարելի բացառել, որ ֆուտբոլային ընտանիքի Օզբիլիսին միահամուռ աջակցությունը եղանակ կփոխի։ Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը վերջերս ավարտեց ֆուտբոլիստի կարիերան հայտարարելով նաև ՀՖՖ-ի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ «Շատ բարդ էր կայացնել այս որոշումը։ Բայց 29 տարուց և 8 վիրահատություններից հետո որոշեցի ավարտել այն։ Կարիերայիս ավարտի մասին հայտարարում եմ այսօր, բայց այն ավարտվել է դեռևս 2014 թվականին, ծնկի 3-րդ խաչաձև վնասվածքից հետո։ Ես հետո վերադարձա խաղադաշտ, բայց այլևս այն Օզբիլիսը չէր։ Եթե չլինեին վնասվածքները, ես իմ ներուժով կկարողանայի այլ մակարդակում էլ խաղալ։ Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի:

Ես ավարտում եմ ֆուտբոլային կարիերան, բայց այդ ավարտը նոր ճանապարհի սկիզբն է։ Միշտ ասել եմ, որ կարիերայիս ավարտից հետո ուզում եմ օգուտ տալ հայկական ֆուտբոլին: Կարծում եմ, որ հայկական ֆուտբոլն այժմ կարևոր խաչմերուկի վրա է: Ես իմ թեկնածությունն եմ դնում ՀՖՖ նախագահի ընտրություններում: Իմ փորձով ու նվիրվածությամբ կձգտեմ օգուտ բերել հայկական ֆուտբոլին»,- լրագրողների հետ հանդիպման ասել էր Օզբիլիսը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում