Tuesday, 05 03 2024
Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ, տուժածների թվում է 2-ամյա երեխա
00:47
Բայդեն-Թրամփ՝ աննախադեպ պայքար. ելքը չի կանխատեսվում
00:45
Ֆրանսիայում հղիության արհեստական ընդհատման կանանց իրավունքն ամրագրվել է Սահմանադրությամբ
00:30
Մակրոնի նոր զորակոչն ու Եվրոպայի անվճռականությունը
Մակունցը հույս է հայտնել, որ ԱՄՆ աջակցությունը կլինի շարունակական
Դիվանագիտական խրամատներում ընթանում են համառ մարտեր ՀՀ ինքնիշխանության համար. Միրզոյան
Այգեպատի նախկին ղեկավարին, նրա կնոջն ու աներոջը չարաշահումների գործով մեղադրանք է ներկայացվել
Երեխային հաջողվել է փախչել հանցագործից ու կատարվածի մասին հայտնել ծնողներին
Դենդիասի այցը՝ ուշագրավ իրադարձությունների շղթայում
ՀՀ-ն կայացրել է սահմանը հատած զինծառայող Ռուսլան Փենախովին Ադրբեջանին հանձնելու որոշում. ԱԱԾ
Եթե Թրամփը բանտարկվի, հանրապետականները գործի կդնեն «Պլան Բ»-ն
Մոսկվան սպառնում է հարվածել Հայաստանի տնտեսությանը
Ռուսական կալոշը Հայաստանից հանելը ցավոտ պրոցես է լինելու
Լավրովը աղաչել է Ֆիդանին, որ համոզեն Ալիևին հարձակվել Հայաստանի վրա
22:45
ԱՄՆ Գերագույն դատարանը բավարարել է Դոնալդ Թրամփի հայցը
Վրաստանի իրավապահների կողմից առևանգման մեղադրանքով 18 տարի հետախուզվողը հայտնաբերվել է Բավրայի անցակետում
Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախված ավտեմեքենաներից մեկի 28 և 2 տարեկան ուղևորները հոսպիտալացվել են
Ումի՞ց է Լոնդոնն ապահովագրում Բաքվին
Վաշինգտոնում կկայանա ՀՀ և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը
Խաչատուր Մկրտչյանը նշանակվել է Արմավիրի, Ջանիկ Բազեյանը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
Հունաստանը հնարավորինս կօգնի Հայաստանին. Փաշինյանն ընդունել է Դենդիասին
Լավրովի ուլտիմատումը Հայաստանին
Վճռականորեն դեմ ենք ռազմական որևէ գործողության այս տարածաշրջանում. Դանդիաս
ՆԱՏՕ-ԵՄ շրջանակում կարևորում ենք Հայաստանի և Հունաստանի գործակցությունը. Պապիկյան
21:10
Եմենի մոտ հարձակման հետևանքով բեռնատար նավ է վնասվել
Հունաստանի նախարարի առանցքային հայտարարությունը Երեւանում
Մարմարիկ գետից էլեկտրական հոսանքի գործադրմամբ ձուկ են ապօրինի որսացել
20:40
Ֆրանսիան մոտ ապագայում չի մտածում Ուկրաինա զինվորներ ուղարկելու մասին
ՌԴ նախագահական ընտրություններում մոտ 50 հազար ընտրող վաղաժամկետ է քվեարկել
20:20
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարը հայտնել է, որ Ալմաթիում իրավիճակը հանգիստ է

Տարածաշրջանի «Մոնոմախի գլխարկը» ծանր է Ալիեւի համար

ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛Բրայանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը բնութագրել է «ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների ապագայի մասին կառուցողական քննարկումներ» եւ ավելացրել, որ տարածաշրջանում «կայուն եւ արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կբացի»: Այդ մասին նա գրառում է արել X սոցիալական ցանցի իր անձնական էջում: Հանդիպման վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն է տարածել նաեւ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

Ըստ այդմ, Իլհամ Ալիեւը հանդիպմանն ընդգծել է ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների «հարուստ պատմությունը եւ տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը»: Նա կարեւորել է փոխպետքարտուղար Օ՛Բրայանի այցը եւ հիմնականում կենտրոնացել սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմին: Ալիեւը Հայաստանին մեղադրել է «պարտավորությունները չկատարելու» մեջ եւ կրկնել այն թեզը, որ «հակաահաբեկչական գործողության ընթացքում քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքներին ոչ մի վնաս չի պատճառվե»:

Ալիեւը դիտել է տվել, որ Միացյալ Նահանգները կարող են իրենց ներդրումն ունենալ տարածաշրջանում կայունության հաստատմանը՝ «հաշվի առնելով առկա իրողությունները»:Փաստացի Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնին առաջարկել է ընդունել սեպտեմբերի 19-ի ագրեսիայի եւ Արցախում էթնիկ զտումների օրինականությունը եւ այդ հիմքով ներգրավվել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, ինչին ի պատասխան փոխպետքարտուղար Օ՛Բրայանն ասել է, որ Միացյալ Նահանգները սատարում են տարածաշրջանային խաղաղության օրակարգին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացմանը, բայց պնդել է «խաղաղության պայմանագրի բանակցությունները Վաշինգտոնում շարունակելու» առաջարկությունը:

Տարածաշրջանի «Մոնոմախի գլխարկն» Ալիեւի համար, երեւում է, չափազանց ծանր է, եթե նրա մամուլի ծառայությունը թույլ է տվել գրեթե բաց տեքստով ասել, որ ԱՄՆ-ը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցություններում ոչ միայն գլխավոր միջնորդի դերը զիջելու մտադրություն չունի, այլեւ պահանջում է, որ դրանք վերսկսվեն Վաշինգտոնում: Ալիեւն այդ առաջարկությունը մերժել է նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղի ապագան» լսումներից հետո՝ պատճառաբանելով, որ փոխպետքարտուղար Օ՛ Բրայանը «միակողմանի դիրքորոշում ունի»:

Դեկտեմբերի 5 –ին ՌԴ արտգործնախարար Լավրովը Ադրբեջանի պաշտոնակցին հիշեցրել է, որ 3+3 ձեւաչափը Իլհամ Ալիեւի առաջարկությունն է: Դա դիվանագիտական այլասացություն է: Լավրովը պարզապես զգուշացրել է, որ Ալիեւը պարտավորվել է բացառել Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջնորդությունը: Օ՛Բրայանի հետ Ալիեւի հանդիպումից ժամեր առաջ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան գովել է Մոսկվայի նախաձեռնությամբ բանակցություններին Բաքվի պատրաստակամությունը: Սա եւս դիվանագիտական ազդակ է:

Բայց Ալիեւը կարո՞ղ է դիմադրել Միացյալ Նահանգներին, վերջնականապես հրաժարվել Վաշինգտոնի միջնորդությունից: Հազից թե «առկա իրողությունները հաշվի առնելու» մասին նրա առաջարկությունը Վաշինգտոնի համար ընդունելի լինի: Ոչ թե նրա համար, որ ԱՄՆ-ը հայամետ է կամ աջակցում է ԼՂ խնդրի քաղաքական ռեանիմացիային: Խնդիրը գլոբալ դերակատարության մեջ է, ԱՄՆ-ը չի կարող իրեն թույլ տալ ընկրկել Ալիեւի նախապայմանների առջեւ: Բայդենի վարչակազմն առանց այդ էլ բարձր վարկանիշ չունի:

Իսկ ի՞նչ կձեռնարկի Ռուսաստանը, եթե Ալիեւը տեղի տա եւ ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպվի: Ալիեւն այսօր ակնարկել է, որ Փաշինյանի հետ հանդիպումը պահանջում է նախապատրաստական մեծ աշխատանք: Փոխպետքարտուղար Օ՛Բրայանը փաստացի պնդել է, որ դա կարող է արդյունավետ լինել Վաշինգտոնի միջնորդությամբ:

Ալիեւն Ադրբեջանը հռչակել է Ռուսաստանի կովկասյան դաշնակից: Թուրքիան եւ Իրանը նույնպես դեմ են Հարավային Կովկասում Արեւմուտքի ազդեցության մեծացմանը: Տրամաբանական է թվում, որ Ալիեւը Վաշինգտոնի պնդումը չի մերժի, բայց եւ ընդառաջ քայլ չի ձեռնարկի: Խաղադրույքը չափազանց մեծ է: «Մեր ներքին կայունությունը կապ չունի արտաքին գործոնների հետ» – այսօր սեփական լսարանին հավաստիացրել է Ալիեւը: Դա խոստովանություն է, որ ամեն ինչից զատ նա մտահոգված է նաեւ իշխանության պահպանմամբ կամ տրաինզիտի հեռանկարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում