Wednesday, 28 02 2024
Զելենսկին Հայաստանում առանձնապես ասելիք չունի, Արևմուտքին ցույց տալու բան ունի
Մեդվեդևը Մակրոնին անվանել է «Բոնապարտի մանրաբույծ ժառանգ»
Նոր պաշտոնանկություններ կլինեն․ ովքեր են հերթում
Ադրբեջանցի զինծառայողը հատել է շփման գիծը. նա վնասազերծվել է. ԱԱԾ
Զելենսկու այցը քիչ հավանական է. տեղեկատվական աղմուկ է՝ Մոսկվային նյարդայնացնելու համար
Ադրբեջանը հայտնում է զինծառայողի մոլորվելու մասին
Լուրերի օրվա թողարկում 12։00
Նորատուսցի ձկնորսների գործի նախաքննությունը 5 մեղադրյալի մասով ավարտվել է
Սահմանային միջադեպի Մյունխենի հանդիպումից ժամեր առաջ
11:50
Ադրբեջանի ղեկավարությանը կոչ եմ անում ընդունել խաղաղության համապարփակ համաձայնագիրը. Մարինա Կալյուրանդ
11:45
ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա․ Միլլեր
11:30
Ֆինլանդիան և այլ երկրներ կանցնեն 6G ցանցերի
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
11:00
ԵՄ-ն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել
10:45
Դոնալդ Թրամփը հաղթել է նաև Միչիգանի ներկուսակցական ընտրություններում
Մահացել է ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը
«Hummer»–ը և «Mitsubishi»–ն այրվել են․ մի հոգի այրվածքներ է ստացել
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին. կան տուժածներ
«Զվարթնոցը» օպերացիայի մի քայլն է. եթե չարվեն հաջորդ քայլերը, կունենանք լրիվ բացասական էֆեկտ
Ցերեկային խնամքի ծառայություններից օգտվում է ավելի քան 3500 երեխա
Գազայի պատերազմի հանգուցալուծումը կարծես մոտ է
Տեղումներ չեն սպասվում
Ռուսաստանի հայերը մեզ ամենալավն են սպանելու, եթե ՌԴ-ի հետ ռազմական կոնֆլիկտ ունենանք
2020-ին ՀՀ-ում կալանավորների թիվը եղել է 986-ը, փետրվարի 1-ի դրությամբ՝ 1406-ը. «Ժողովուրդ»
Ռումբ դնելուց առաջ SMS են ուղարկել. «Հրապարակ»
Գյումրիում՝ շներին ու կատուներին կփոխարինեն հայտնիները. «Հրապարակ»
«Նախկին թալանչիների» օրոք պաշտոնավարածն այսօր ՊՆ-ում է. «Ժողովուրդ»
Գեւորգ Պապոյանը նախարարական «կայֆերի» մեջ էր. «Հրապարակ»

Ընկերությունը բյուջե է վերականգնել 200 մլն դրամ չկատարած հարկային պարտավորություն

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներով բացահայտվել են տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու, շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր։

Քննիչների կողմից նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ե.-ն, հանդիսանալով 2008 թվականի հունվարի 8-ին պետական հաշվառում ստացած և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում գործող խանութում պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին պետական հաշվառում ստացած և նույն խանութում ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղված Ա/Ձ Տ.Հ.-ի գործունեությունը փաստացի ղեկավարած անձ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի հոդվածների պահանջները, 2019թ. հոկտեմբերից 2022թ. հոկտեմբեր ամիսների ընթացքում թաքցրել է հարկման օբյեկտը:

Մասնավորապես, վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաև որպես Ա/Ձ Տ.Հ.-ի գործունեությունը փաստացի ղեկավարող անձ՝ 2019 թվականի հոկտեմբեր ամսից 2022 թվականի հուլիս ամիսների ընթացքում նույն եղանակով թաքցրել է նաև այդ անհատ ձեռնարկատիրոջ հարկման օբյեկտները, ինչի արդյունքում, մեկ միասնական դիտավորությամբ, պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր:

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Մ.Ե.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում և վերջինիս ներկայացվել է մեղադրանք։

Նախաքննության ընթացքում Մ.Ե.-ն հարկային մարմին է ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ և նախկինում թաքցված հարկային պարտավորություններից պետական բյուջե է վճարել 200.000.000 ՀՀ դրամ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում