Tuesday, 27 02 2024
15:10
Նիդերլանդները 100 մլն եվրո կհատկացնեն Ուկրաինային՝ ԵՄ-ից դուրս արկեր գնելու համար
Բաքվում Արցախի նախկին ղեկավարների հետ ևս 25 հաստատված գերի ունենք. բանակցում ենք
Ինչպես չընկնել ճգնաժամի փոսը. հավասարում երկու ողղբերգությամբ
Հզբոլլահը հրթիռակոծել է Գոլանի բարձրունքները
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Բարեկամս անմեղ է, դատարանն է որոշողը. Փաշինյանի հետ խոսել եմ, երկուսիս կարծիքը համընկել է. Սիմոնյան
Հայաստանն ու Ֆրանսիան կփոխանակվեն հետախուզական տվյալներով
«Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ անչափահասի ներգրավմամբ․ երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
Ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն. պատրաստ էլ չեմ այլ տարբերակ լսելուն. ԱԺ նախագահ
Ալիևի հետ մի՛ մտեք «պալեմիկայի» մեջ, նրանք մեզ շատ ուշադիր հետևում, լսում են. Սիմոնյան
14:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքվին կոչ է անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը. հայտարարություն
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա զանգվածային ոճրագործություններին. ԱԳՆ
Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները
Վերականգնվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27 մլրդ. 785 մլն. ՀՀ դրամի վնաս
13:30
Իրանը պահանջել է վերացնել միջուկային զենքի պաշարներն ամբողջ աշխարհում
Եթե Զելենսկին գա, դա տարածաշրջանային այց կլինի, ոչ թե՝ այց Հայաստան. Սիմոնյան
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Ուղիղ․ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից 2 տարի անց․ ի՞նչ ունենք և ի՞նչ սպասել․ քննարկում
13:00
Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ մատակարարելու համար կոալիցիա կստեղծվի․ Մակրոն
Ինչու՞ են բանակում ավելացել մահվան դեպքերը, ովքե՞ր են պատժվել. հարց՝ ՊՆ փոխնախարարին
Բաղդադում մեկնարկել է Հայաստանի և Իրաքի նախագահների հանդիպումը
Վարչապետը ժամանել է Աթենք
12:15
Մակրոնը չի բացառել Արևմտյան երկրների զինվորականների տեղակայումն Ուկրաինայում
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988թ. Սումգայիթում բոլոր սպանվածներին. ԱՄՆ դեսպանատուն
Փաշինյանի հատկանշական այցը Հունաստան
Փորձել են ապօրինի արտահանել 29,5 միլիոն ռուբլի
11:30
Բայդենը հույս ունի Գազայում մոտալուտ զինադադար հաստատել
Ռուսաստանը կարգելի բենզինի արտահանումը կես տարով

Մեկ քայլ ետ, երկու քայլ առա՞ջ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ձեռնպահ է մնացել փոխպետքարտուղար Օ՛Բրայանի Բաքու այցի շուրջ մեկնաբանություններից՝ քանի դեռ բանակցությունները չեն կայացել: Օ՛Բրայանը, նրա խոսքերով, Ադրբեջան կժամանի այսօր երեկոյան, հանդիպումները տեղի կունենան հաջորդ օրը: Այդ այցի պայմանավորվածություն ձեռք է բերվել պետքարտուղար Բլինքենի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հեռախոսազրույցի ընթացքում: Բաքվի մամուլը գրել էր, որ Ալիեւը փոխպետքարտուղարի այցին հավանություն է տվել պայմանով, որ Միացյալ Նահանգներն իրենց հերթին կթույլատրեն ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների Վաշինգտոն այցելությունները:

Պետքարտուղարության խոսնակն, այդուհանդերձ, շեշտել է, որ ԱՄՆ-ը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ հարաբերությունները լիովին սառեցնելու մասին: «Դա մեր շահերին հակառակ կլիներ» – հիմնավորել է Մեթյու Միլլերը: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական խմբագրությունը վերլուծական հաղորդում է հեռարձակել եւ հրապարակել 2001-2019 թվականներին ԱՄՆ կողմից Ադրբեջանին ցուցաբերած ռազմական օգնության ընդհանուր գումարը՝ մոտ մեկ միլիարդ դոլար: Ադրբեջանի ռազմական ծախսերի հաշվեկշռում դա, իհարկե, սկզբունքային ազդեցություն չունի, բայց քաղաքական առումով, անկասկած, ԱՄՆ-Ադրբեջան համագործակցությունը Բաքվի համար էական է:

Մեթյու Միլլերն ասել է, որ Օ՛Բրայանը Բաքվին կփոխանցի Վաշինգտոնի «վերապահումները»: Խոսքն ինչի՞ մասին է: Միացյալ Նահանգները վերապահումներ ունեն, որ Ալիեւը միջազգային քաղաքականության առումով ճամբա՞ր է փոխում, խուսափում է արեւմտյան հարթակներում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների՞ց, հանդես է գալիս Հարավային Կովկասում արեւմտյան ներկայության դե՞մ: Նման հայտարարություններ Ադրբեջանի ԱԳՆ-ն վերջին շրջանում իրեն թույլ է տվել, բայց դա իրական-գետնի վրա քաղաքական դիրորոշու՞մ է, թե՞՝ քարոզչական թե՞փ:

Երեկ Մոսկվայում Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը Լավրովը Բայրամովին հիշեցրել է, որ տարածաշրջանային 3+3 ձեւաչափը նախաձեռնել է Իլհամ Ալիեւը: Որ դա ռուս-թուրքական նախագծում է՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ: Բայրամովին հիշեցնելով Իլհամ Ալիեւի նախաձեռնությունը, Լավրովն արդյոք չի՞ ակնարկել, որ Օ՞Բրայանի հետ բանակցություններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա Մոսկվա-Անկարա առանցքին: Սկզբունքորեն, ինչպես հասկացվում է պետքարտուղարության խոսնակի ձեւակերպումներից, Վաշինգտոնը Բաքվին կարող է առաջարկություն անել:

Սեպտեմբերի 19-մասին Եվրամիության անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հանձնակատար Բորելը խոսել է որպես կատարված փաստի: Ճիշտ է, դատապարտելի, բայց՝ արդեն տեղի ունեցած: Սա եւս ուղերձ չէ՞ Իլհամ Ալիեւին: Իսկ եթե նույն նոտայի վրա խոսի նաեւ Օ՛Բրայա՞նը: Սկոպյեում արտգործնախարարներ Միրզոյանի եւ Լավրովի կարճատեւ խոսակցությունից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական տեղեկատվության տեքստում կար ձեւակերպում, որ հայ-ադրբեջանական կարգավորման հիմք պետք է հանդիսանան 2020-2022 թվականների համալիր համաձայնությունները:

Մոսկվան բավարար ռեսուրս եւ քաղաքական կամք ունի՞, որպեսզի Բաքվին վերադարձնի նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության սկզբունքներով բանակցությունների: Օ՛Բրայանի Բաքու այցը չի՞ կարող Ալիեւի համար Մոսկվայի միջնորդությունից հրաժարվելու ռեսուրս դառնալ: Վաշինգտոնը, օրակարգ բերելով Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը վերստին գործողության դնելու «մահակը» եւ Բաքվի հետ հարաբերություններում մեկ ետքայլ կատարելով չի՞ ստեղծում երկու քայլ առաջ անցնելու հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում