Tuesday, 27 02 2024
15:10
Նիդերլանդները 100 մլն եվրո կհատկացնեն Ուկրաինային՝ ԵՄ-ից դուրս արկեր գնելու համար
Բաքվում Արցախի նախկին ղեկավարների հետ ևս 25 հաստատված գերի ունենք. բանակցում ենք
Ինչպես չընկնել ճգնաժամի փոսը. հավասարում երկու ողղբերգությամբ
Հզբոլլահը հրթիռակոծել է Գոլանի բարձրունքները
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Բարեկամս անմեղ է, դատարանն է որոշողը. Փաշինյանի հետ խոսել եմ, երկուսիս կարծիքը համընկել է. Սիմոնյան
Հայաստանն ու Ֆրանսիան կփոխանակվեն հետախուզական տվյալներով
«Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ անչափահասի ներգրավմամբ․ երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
Ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն. պատրաստ էլ չեմ այլ տարբերակ լսելուն. ԱԺ նախագահ
Ալիևի հետ մի՛ մտեք «պալեմիկայի» մեջ, նրանք մեզ շատ ուշադիր հետևում, լսում են. Սիմոնյան
14:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքվին կոչ է անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը. հայտարարություն
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա զանգվածային ոճրագործություններին. ԱԳՆ
Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները
Վերականգնվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27 մլրդ. 785 մլն. ՀՀ դրամի վնաս
13:30
Իրանը պահանջել է վերացնել միջուկային զենքի պաշարներն ամբողջ աշխարհում
Եթե Զելենսկին գա, դա տարածաշրջանային այց կլինի, ոչ թե՝ այց Հայաստան. Սիմոնյան
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Ուղիղ․ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից 2 տարի անց․ ի՞նչ ունենք և ի՞նչ սպասել․ քննարկում
13:00
Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ մատակարարելու համար կոալիցիա կստեղծվի․ Մակրոն
Ինչու՞ են բանակում ավելացել մահվան դեպքերը, ովքե՞ր են պատժվել. հարց՝ ՊՆ փոխնախարարին
Բաղդադում մեկնարկել է Հայաստանի և Իրաքի նախագահների հանդիպումը
Վարչապետը ժամանել է Աթենք
12:15
Մակրոնը չի բացառել Արևմտյան երկրների զինվորականների տեղակայումն Ուկրաինայում
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988թ. Սումգայիթում բոլոր սպանվածներին. ԱՄՆ դեսպանատուն
Փաշինյանի հատկանշական այցը Հունաստան
Փորձել են ապօրինի արտահանել 29,5 միլիոն ռուբլի
11:30
Բայդենը հույս ունի Գազայում մոտալուտ զինադադար հաստատել
Ռուսաստանը կարգելի բենզինի արտահանումը կես տարով

Ալիեւը խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ հաջորդ հանդիպման մասին. թվերի երեսն ու տողատակը

Բաքվի ղեկավար Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի հետ իր հաջորդ հանդիպումը պետք է լինի լավ պատրաստված եւ «արդյունքի միտված»: Ալիեւը խոսել է նաեւ այն մասին, թե ինչու չի մեկնել Գրանադա եւ Բրյուսել, ու ինչու՞ է Բաքուն հրաժարվել նաեւ Վաշինգտոնում արտգործնախարարների բանակցությունից: «Արդյունքի միտված» լինելու մասին նրա հայտարարությունը սակայն այդ «չմեկնումների» թերեւս բավականին բաց տողատակով պատասխանն է. Ադրբեջանը չի մասնակցել, որովհետեւ չի տեսել իր համար ցանկալի արդյունքի հեռանկար: Նշանակու՞մ է դա արդյոք, որ, օրինակ մեկնելով այդ ֆոնին Բիշքեկ, նա տեսել է այդ հեռանկարը: Եվ այո, եւ՝ ոչ:

Բիշքեկ մեկնելով նա տեսել է այդլ արդյունքի հեռանկար, որը չի վերաբերել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին, այլ վերաբերել է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ նրա խաղին, եւ այդ խաղում հնարավորինս շահավետ առեւտրին: Ոչ բնականաբար վերաբերում է այն հանգամանքին, որ Բիշքեկում ըստ էության խաղաղության պայմանագրի քննարկման հարց չի էլ եղել, ու Ալիեւը թերեւս վաղորոք էր տեղեկացված, որ Հայաստանի վարչապետը չի մեկնելու ԱՊՀ երկրների վեհաժողովին: Ի դեպ, հենց այդ հանգամանքն էլ օգտագործելու համար Ալիեւը մեկնել էր Բիշքեկ վերը նշածս առեւտրի ակնկալիքով:

Բանն այն է, որ Բրյուսելում եւ Գրանադայում պետք է լիներ հենց կոնկրետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկում: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Ալիեւը չի մեկնել Գրանադա եւ Բրյուսել, որովհետեւ չի եղել երաշխիք, որ Հայաստանը կընդունի Բաքվի առաջադրած խաղաղության պայմանները: Եվրոպացիներից նա ակնկալում է, որ նրանք պետք է համոզեն կամ պարտադրեն Հայաստանին ընդունել այն պատկերացումները, կամ այսպես ասած 5 սկզբունքները, որ առաջադրում է Ադրբեջանը: Ալիեւը դարձյալ հիշեցրել է այդ մասին: Երեւանն ինչպես հայտնի է հայտարարել է, որ համաձայնեցված են պայմանագրի երեք հիմնարար սկզբունքներ: Ըստ էության, հարաբերակցությունը կարծես թե համապատասխանում է այն 70-30 տոկոսային հարաբերակցությանը, որի մասին խոսել են թե Երեւանը, թե Բաքուն:

Այստեղ սակայն, այս թվաբանության համատեքստում պետք է դիտարկել ուժերի հավասարակշռության հանգամանքը: Ոչ ուղղակի իհարկե, բայց այդ թվերն ու տոկոսները թերեւս արտացոլում են ուժերի հավասարակշռությունը, եւ ամբողջ հարցն այն է, որ առայժմ գոնե չի նշմարվում որեւէ միջնորդ, որը գործուն կերպով ի զորու է եւ առավել եւս ցանկություն ունի «լրացնել» այդ անհավասարակշռությունը: Սա ստեղծում է փակուղի, որից ելքը փնտրելու առաջնային եւ թերեւս միակը թվացող շահառուն Երեւանն է, որ փորձում է գտնել «տարբերությունը» լրացնելու միջոցներ, ինչի արդյունավետությունը սակայն ինքնին կախված է նրանից, թե Երեւանն ինքը որքանով կապահովի այդ փորձի թեկուզ հարաբերական հավասարակշռությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում