Monday, 04 03 2024
Նժդեհի փողոցում երեք մեքենա է բախվել. վարորդներից մեկը հոսպիտալացվել է
Բաքուն ռուս-թուրքական շահերի ներկայացուցիչն է և դրանք փորձում է դնել կարգավորման հիմքում
Հունաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Սպասվում է կարճատև անձրև
Նման ձախողումներից հետո առնվազն հրաժարական կտայի
Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու գլխիվայր շրջվել երկաթյա ցանկապատի վրա
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ «BMW»-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ավտոքարշակի վրա
Հայաստանի ծակված հովանոցն ու նոր աշխարհագրությունը
Մոսկվայի կենդանաբանական այգուց օրանգուտանգը փախել է
23:45
«ՆԱՏՕ-ի ստեղծման պատճառն ազատ աշխարհի թշնամիներն են»․ Լատվիայի նախագահը՝ Մասկին
Անթալիայի համաժողովը՝ լակմուսի թուղթ․ միջանցքի օրակարգը չի սպառվել
Մերձավոր Արևելքի դուռը մեզ համար բաց է, ուղղակի պետք է մտնենք այդ դռնով
Ինչ կարգավիճակ կունենա ԳԱԱ-ն, ինչ է ասել վարչապետը
22:45
Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենաբարդ վերգետնյա անցումներից մեկը
Պատժամիջոցներ կլինեն, եթե լինի պատերազմ․ Եվրոպան ստանձնում է պարտավորություն
Այլևս չունենք հնարավորություն հարմար իրավիճակները հօգուտ մեզ օգտագործելու
Վրաստանն առաջարկում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության հարթակ
Ռուսաստանում կարող են արգելափակել «Վիքիպեդիան»
Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ. ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
Հայաստանը փաստացի լքում է ՀԱՊԿ-ը․ խաբկա՞նք, թե՞ իրականություն
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Անահիտ Ավանեսյանը ԱՄՆ-ում հանդիպել է առողջապահական տարբեր ասոցիացիների հետ
20:30
Գենդերային գաղափարախոսությունը վտանգավոր է, քանի որ այն փորձում է ջնջել սեռերի միջև տարբերությունը. Հռոմի պապ
Տարեկան երկու անգամ 55 դիտակետերից իրականացվում է ստորերկրյա ջրերի նմուշառում
Շիրակի մարզի Փանիկ և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
Մալիշկա գյուղում մոտ 8000 քմ խոտածածկույթ և 2 մեղվի փեթակ է այրվել

Ի՞նչ առաջարկ կանի Ադրբեջանին ԱՄՆ այսօր

Մոսկվայում կայացել է մերձկասպյան հնգյակի արտգործնախարարների հանդիպումը, որտեղ քննարկվել են Կասպիցի ավազանին վերաբերող հարցեր: Այդ հանդիպման շրջանակում տեղի է ունեցել նաեւ ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որտեղ քննարկված հարցերի թվում եղել է նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը: ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդմման համաձայն, շեշտվել է 2020-22 թվականների բաձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա համալիր գործողությունների ուղղությամբ ջանքը մեծացնելու անհրաժեշտությունը: Այն, որ սա առնվազն «հերթապահ» իմաստով ռուսական կողմի ցանկությունն է՝ շեշտել եռակողմ համաձայնությունների հանգամանքը, այլ կերպ ասած՝ ռուսական հարթակի հանգամանքը, կասկածից վեր է:

Բայց, հարցն այստեղ այն է, թե արդյո՞ք դրանից՝ «հերթապահ» արձանագրումից զատ, այստեղ կա որեւէ առարկայական քաղաքական հանգամանք կամ հեռանկար: Այդ հարցի հիմքը այն իրողությունն է, որը արմատապես հակոտնյա է եռակողմ այդ համաձայնությունների բովանդակությանը: Այդ ամենի մեկնակետը նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր՝ Արցախ առանցքով, ռուսական խաղաղապահ կոնտինգենտով, դրանից բխող հետագա այլ քաղաքական, տնտեսական, հումանիտար հեռանկարներով: Այսօր այդ առանցքը հայաթափված է, ենթարկվել է էթնիկ զտման, հետեւաբար հարց է առաջանում, թե առանց առանցք ի՞նչ եռակողմ պայմանավորվածությունների «հիման վրա» կարող է լինել խոսքը: Համենայն դեպս դրանց «հրապարակային» մասից մնացել է միայն հաղորդուղիների ապաշրջափակման օրակարգը: Բայց, եթե չեն իրագործբել, կամ ուժով գլխիվայր շրջվել են մյուս հարցերը, ուրեմն կտրված է նաեւ այդ օրակարգի, կամ այսպես ասած՝ նոյեմբերի 9-ի 9-րդ կետի թելը: Մյուս կողմից սակայն այսօր կա վիճակ, երբ բոլոր խոշոր խաղացողնները հենց այդ «թելն էլ թելում» են՝ առեւիտրային ճանապարհներ Կենտրոնական Ասիայից Թուրքիա:

Խաղադրույքը՝ ճանապարհների վերահսկողությունն է, որը աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարի փաթեթի կարեւոր բաղադրիչներից մեկն է: Կասկածից վեր է, որ նախօրեին մոսկովյան արտգործնախարարական հանդիպումից հետո հենց այդ հարցն է գերակայելու նաեւ այսօր Բաքվու ժամանող ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ Բրայանի եւ Ադրբեջանի ղեկավարության հանդիպումների օրակարգում: ԱՄՆ ըստ երեւույթին առաջարկ կանի Ադրբեջանին՝ այսպես ասած արեւմտյան հարթակների գրավչությունը բարձրացնելու համար: Դա կլինի ամերիկյան կնիոսցենարներին բնորոշ այն «առաջարկներից, որից Բաքուն չի՞ կարող հրաժարվել»՝ եթե ուզի էլ, թե՞ կլինի առաջարկ, որից հրաժարվել Բաքուն չի էլ ցանկանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում