Tuesday, 27 02 2024
Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988թ. Սումգայիթում բոլոր սպանվածներին. ԱՄՆ դեսպանատուն
Փաշինյանի հատկանշական այցը Հունաստան
Փորձել են ապօրինի արտահանել 29,5 միլիոն ռուբլի
11:30
Բայդենը հույս ունի Գազայում մոտալուտ զինադադար հաստատել
Ռուսաստանը կարգելի բենզինի արտահանումը կես տարով
Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով՝ կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք
10:45
Նավթի գներն աճել են. 26-02-24
10:30
Ryanair-ի տոմսերը գները կբարձրանան
Էրեբունի համայնքում ապօրինի արդյունահանվել է բազալտի օգտակար հանածո՝ պետությանը պատճառելով 79 մլն դրամի վնաս. գործն ուղարկվել է դատարան
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Զելենսկու այցը «ստուգողական աշխատանք» է տարածաշրջանի համար
Շինարարական օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում. փոխքաղաքապետ
Թուրքիան ստում է՝ Սփյուռքը չի կարող Հայաստանին պարտադրել իր տեսակետը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Հունաստան
Մեզ բացեիբաց սպառնում են հայկական պետության ոչնչացմամբ
Աղազարյանները շարունակում են ունեցվածք դիզել. «Ժողովուրդ»
ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի և ՔՊ-ի փակ հանդիպմանը ամենաակտիվը եղել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը. «Ժողովուրդ»
Որոշումը հետաձգվել է. ՔՊ-ում կանգնել են երկընտրանքի առաջ. «Հրապարակ»
«Կոնդի նախագիծը» կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության սեւ էջերից մե՞կը. «Հրապարակ»
Փաշինյանի եւ ՔՊ-ական պատգամավորներիի փակ հանդիպումը տևել է 3 ժամից ավելի. Ակնարկել է՝ մեծ առաջընթաց չկա. «Ժողովուրդ»
«Վեոլիա ջուր»-ն՝ ընդդեմ Եհովայի վկաների. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ն ու Զելենսկին. «Հրապարակ»
Կադրային բանկի պակասի պատճառով վերջին պահին է որոշվել Գեւորգ Պապոյանին առաջադրել նախարարի պաշտոնում. «Ժողովուրդ»
ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականը միայն սկիզբն է․ դեռ շատ խմորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
Հայ-ֆրանսիական ինտենսիվության հայ-վրացական շարունակությունը
Վթարային ջրանջատում՝ փետրվարի 27-ին
«Գիտելիքներն ու փորձը սկիզբն են նոր ձեռքբերումների»․ Ալեն Սիմոնյան

Օ՛Բրայանից Բաքու այցին ընդառաջ՝ Լավրով-Բայրամով հանդիպում. ո՞վ է Բաքվի հետ «ժամացույց ճշտում»

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Բաքու ժամանեց դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան եւ տեսախցիկների առջեւ ադրբեջաներեն մեկ-երկու նախադասություն կարդաց թղթից: Հիմնական ասելիքը, թերեւս, այն էր, որ անհամբեր սպասում է հավատարմագիրն Ադրբեջանի նախագահին հանձնելու պահին: Իլհամ Ալիեւն այդ ժամերին Արաբական միացյալ էմիրություններում էր: Հաջորդ օրը նա ընդունեց Մալայզիայի դեսպանի հավատարմագիրը: Միացյալ Նահանգների Բաքվում դիվանագիտական ներկայացուցչությունը շուրջ մեկ տարի գլխավորում էր գործերի ժամանակավոր հավատարմատարը: Այսօր հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 6-ին Բաքու է ժամանում ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայանը: Դեկտեմբերի 1-ին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում գումարվեց ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդաժողով, որի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հանդիպում ունեցավ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը Սկոպյե ժամանեց Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ նույն օրը, երբ պետքարտուղար Բլինքն արդեն հեռացել էր Սկոպյեից, բայց խորհրդաժողովի շրջանակներում Լավրով-Բայրամով հանդիպման մասին որեւէ տեղեկություն չհրապարակվեց: Նույն օրը, սակայն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Լավրով-Միրզոյան հանդիպումը որակեց «կարճատեւ զրույց» եւ վերստին պատրաստակամություն հայտնեց 2020-2022 թվականներին Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան «համալիր համաձայնությունների հիման վրա» աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը: Մոսկվայում այսօր գումարվել է մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում, որի մեկնարկից առաջ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կազմակերպվել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, հայ-ադրբեջանական բանակցությունները եւ խաղաղության պայմանագրի հեռանկարը: Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Օ՛Բրայանը Բաքու է ուղեւորվում՝ քննարկելու դարձյալ երկկողմ հարաբերությունները, հայ-ադրբեջանական կարգավորումը:

Պատահակա՞ն է, արդյոք, որ ԱՄՆ փոխպետքարտուղարի Բաքու այցից մեկ օր առաջ Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում է կազմակերպվում: Ընդ որում՝ մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ: Ռուսաստանի արտգործնախարարը փորձելու՞ է Բայրամովին համոզել, որ հայ-ադրբեջանական կարգավորման հիմք պետք է ընդունվեն կամ վերահաստատվեն Պուտին-Փաշինյան-Ալիեւ «համալիր համաձայնությունները»: Լավրով-Բայրամով հանդիպմանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը խոսել է 3+3 ձեւաչափի մասին, ընդ որում՝ այն համարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնություն եւ առաջարկել, որ ադրբեջանական կողմը ներկայացնի իր նկատառումները: Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը մերժե;ով՝ Բաքուն նախապատվությունը տվել էր հենց այդ ձեւաչափին, բայց հետո առաջարկել հայ-ադրբեջանական ուղղակի բանակցություններ: Հիշեցնելով Ալիեւի նախաձեռնությունը, Ռուսաստանը չի՞ հասկացնում, որ դեմ է Երեւան-Բաքու ուղղակի երկխոսությանը: Իսկ ի՞նչ առաջարկություն ունի Վաշինգտոնը: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության համար մեկնաբանելով ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների սառնության պատճառը, վտարանդի լրագրող Ռաուֆօղլուն տեսակետ է հայտնել, որ Վաշինգտոնը եւ Բրյուսելը մինչեւ վերջին պահը կապի մեջ են եղել Իլհամ Ալիեւի հետ եւ նա նույնիսկ սեպտեմբերի 19-ին է հավաստիացրել, որ չի դիմի ուժի կիրառման:

Ստու՞յգ է այդ տեղեկությունը, թե՞՝ ոչ, բայց փաստ է, որ սեպտեմբերի 19-ի պատերազմը սանձազերծվել է ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, եւ ադրբեջանցի զինվորականների կողմից առնվազն վեց խաղաղապահ է սպանվել: Բաքվի դիրքորոշումն ակնհայտ է՝ չկա Լեռնային Ղարաբաղ, չկա խնդիր, մարդիկ հեռացել են կամավոր, իսկ ովքեր վերադառնալու ցանկություն ունեն, նրանց համար պայմաններ կստեղծվեն: Փոխպետքարտուղար Օ՛Բրայանի Բաքու այցին, Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ՝ երեկ Ադրբեջանը Նախիջեւանի հետ սահմանին դիպուկահար կրակոցով հայ սպայի է սպանել: Դրան նախորդել է ռուսաստանի լրագրող-մեկնաբան Սերգել Կառնաուխովի թելեգրամյան գրառումը, որ դեկտեմբերի 2-ին Երեւանում Արցախի Ազգային ժողովի «գաղտնի նիստ է գումարվել»: Արցախի քաղաքական շրջանակներից այդ տեղեկատվությունը չի հերքվել, որեւէ մեկնաբանություն չի արվել:

Ռուսաստանյան մամուլում Արցախի ԱԺ «գաղտնի նիստի» մասին տեղեկատվության տարածումը, Երեւանում «հայաքվեի» թեմայի վերագործարկումը եւ խորհրդարանական քննարկումների կազմակերպումը, ԱՄՆ փոխպետքարտուղարի այցից առաջ Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մոսկովյան հանդիպումը, Բաքվի մամուլի հրապարակումները, որ Հայաստանը «ժամանակ է ձգում, որպեսզի վերականգնի ռազմական հավասարակշռությունը» եւ այդ համատքստում Նախիջեւանի հետ սահմանին իրավիճակի սրացմանն ուղղված ադրբեջանական քայլերը պատահակա՞ն համընկնում են: Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը հույս է հայտնել, որ վարչապետ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին եւ ակնարկել, որ այդ հարթակում Պուտին-Փաշինյան երկխոսությունը հնարավոր է: Սկոպյեում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Հայաստանի պաշտոնակցին «ինչ-որ բան» փոխանցե՞լ է: Երեւանը Բաքվին է ներկայացրել վերջին առաջարկությունների վերաբերյալ իր նկատառումները: Բայրամովն այսօր դրանք քննարկելու՞ է Լավրովի հետ: Բաքվում փորձագետները ռուս-ադրբեջանական ունիսոնի վերաբերյալ թեեւ շատ զգուշավոր, բայց կասկածներ, այնուամենայնիվ, հայտնում են: Կա՞ երաշխիք, որ Օ՛Բրայանը Բաքվում նույն մոտեցումներ է պաշտպանելու, ինչ հնչեցրել է Կոնգերսում նոյեմբերի 15-ի լսումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում