Tuesday, 27 02 2024
10:45
Նավթի գներն աճել են. 26-02-24
10:30
Ryanair-ի տոմսերը գները կբարձրանան
Էրեբունի համայնքում ապօրինի արդյունահանվել է բազալտի օգտակար հանածո՝ պետությանը պատճառելով 79 մլն դրամի վնաս. գործն ուղարկվել է դատարան
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Զելենսկու այցը «ստուգողական աշխատանք» է տարածաշրջանի համար
Շինարարական օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում. փոխքաղաքապետ
Թուրքիան ստում է՝ Սփյուռքը չի կարող Հայաստանին պարտադրել իր տեսակետը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Հունաստան
Մեզ բացեիբաց սպառնում են հայկական պետության ոչնչացմամբ
Աղազարյանները շարունակում են ունեցվածք դիզել. «Ժողովուրդ»
ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի և ՔՊ-ի փակ հանդիպմանը ամենաակտիվը եղել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը. «Ժողովուրդ»
Որոշումը հետաձգվել է. ՔՊ-ում կանգնել են երկընտրանքի առաջ. «Հրապարակ»
«Կոնդի նախագիծը» կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության սեւ էջերից մե՞կը. «Հրապարակ»
Փաշինյանի եւ ՔՊ-ական պատգամավորներիի փակ հանդիպումը տևել է 3 ժամից ավելի. Ակնարկել է՝ մեծ առաջընթաց չկա. «Ժողովուրդ»
«Վեոլիա ջուր»-ն՝ ընդդեմ Եհովայի վկաների. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ն ու Զելենսկին. «Հրապարակ»
Կադրային բանկի պակասի պատճառով վերջին պահին է որոշվել Գեւորգ Պապոյանին առաջադրել նախարարի պաշտոնում. «Ժողովուրդ»
ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականը միայն սկիզբն է․ դեռ շատ խմորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
Հայ-ֆրանսիական ինտենսիվության հայ-վրացական շարունակությունը
Վթարային ջրանջատում՝ փետրվարի 27-ին
«Գիտելիքներն ու փորձը սկիզբն են նոր ձեռքբերումների»․ Ալեն Սիմոնյան
Դանակահարություն՝ Չարենցավանում․ կա վիրավոր
Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում
Արդեն 5 տարի է զբաղվում է ծառերի, ծաղիկների և բույսերի խնամքով
Հրդեհ՝ Զորակ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում
Էդվարդ Ասրյանը խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին
ՀՀ ԱԳ նախարարը և ԿԽՄԿ նախագահը քննարկել են Բաքվի էթնիկ զտման հետևանքով ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների հասցեագրման հարցեր
23:00
Հունգարիան նոր նախագահ ունի

Ներողություն կխնդրի Օ Բրայա՞նը, թե՞ Ալիեւը

Դեկտեմբերի 6-ին Բաքու կժամանի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ Բրայանը, որն այնտեղ կքննարկի երկկողմ հարաբերության ամրապնդման, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի վերաբերող հարցեր: Օ Բրայանի այցն Ադրբեջան քննարկել են ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ու Բաքվի ղեկավար Ալիեւը, օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Պետքարտուղարը զանգահարել էր նաեւ Հայաստանի վարչապետին: Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության, Ալիեւը Բլինքենի հետ զրույցում դժգոհել էր օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի լսումների ընթացքում նույն Ջեյմս Օ Բրայանի հայտարարություններից, դրանք համարելով «կողմնակալ»:

Ադրբեջանն այդ հայտարարություններից հետո նաեւ հայտարարեց նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում անցկացնելու առաջարկից: Դարձյալ, ադրբեջանական աղբյուրները հայտնում էին, որ Բլինքենն Ալիեւի հետ զրույցում պայմանավորվել է Օ Բրայանի Ադրբեջան այցի վերաբերյալ՝ հարաբերությունը կարգավորելու նպատակով: Մինչ այդ, Ադրբեջանը տարբեր մակարդակներով կոշտ հայտարարություններ էր արել ԱՄՆ հասցեին: Այժմ, երբ Օ Բրայանը մեկնում է Բաքու, այնտեղ նա՞ է «ներողություն» խնդրելու Կոնգրեսում իր հայտարարությունների համար, թե՞ Ալիեւը՝ ԱՄՆ հանդեպ կոշտ հայտարարությունների համար:

Թե՞ ամերիկա-ադրբեջանական այդ կոշտ «փոխհրաձգության» ներքո կա շատ ավելի առարկայական, աշխատանքային, գործնական միջավայր եւ ընթացք, որտեղ քննարկվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն երկկողմ հարաբերությանը, այլ ռեգիոնալ ավելի լայն խնդիրների: Մասնավորապես, ուշադրության է արժանի, որ Ջեյմս Օ Բրայանը Բաքու կժամանի Մոսկվայում բավականին ուշագրավ հանդիպումից հետո: Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր տեղի կունենա Կասպիցի ավազանի երկրների արտգործնախարարների հանդիպում, որին մասնակցելու համար Մոսկվա են մեկնել նաեւ Ադրբեջանի, հարեւան Իրանի նախարարները: Կասպիցի ավազանը ԱՄՆ համար կարեւոր նշանակության գոտի է, ինչի մասին է վկայում այն, որ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը տարիներ շարունակ ուղղվել է հենց այդ ավազանին, այսինքն՝ Ադրբբեջանի ծովային ռազմական կարողությունների ընդլայնմանը Կասպից ծովում:

Հատկանշական է, որ ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է 907 բանաձեւի երկամյա անշրջելիության մասին բանաձեւ, ինչը սակայն դեռ չի հաստատել Սենատը: 907 բանաձեւն ինչպես հայտնի է ընդունվել էր դեռեւս 90-ականներին, որով արգելվում էր ռազմական օգնություն հատկացնել Ադրբեջանին, որն ուժ է կիրառում Արցախի դեմ: Բայց, 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո, երբ ԱՄՆ առանցքային գործընթացներ սկսեց կենտրոնասիական ուղղությամբ, Վաշինգտոնը պարբերաբար կայացնում էր արգելքը շրջանցելու որոշումներ՝ Ադրբեջանի հետ գործակցության համար: Այժմ, Արցախի հանդեպ Բաքվի ագրեսիայից հետո, Կոնգրեսը ընդունում է երկամյա արգելքի բանաձեւ, սակայն պարզ չէ, թե արդյո՞ք այն կմտնի ուժի մեջ:

Ջեյմս Օ Բրայանի Բաքու այցը թերեւս կունենա այդ հարցի համար էական նշանակություն: Իհարկե, ԱՄՆ՝ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունն իր ծավալով չի եղել շատ մեծ, եւ ըստ էության կիրառելի չի եղել Արցախի ու Հայաստանի հանդեպ, բայց անշուշտ կա այդ իրողության քաղաքական, ռեգիոնալ բովանդակությունը, որը բնականաբար իր ազդեցությունն ունի Ադրբեջանի քաղաքական ներուժի ձեւավորման, հետեւաբար այդ թվում նաեւ ռեգիոնալ վարքագծի, Հայաստանի հետ խաղաղության գործընթացում Բաքվի քաղաքականության հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում