Monday, 04 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Տիկնիզյանի գնահատականը ռուսական լիգային․ Հայ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ․․․

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» 3։1 հաշվով հաղթեց Սանկտ Պետերբերուրգի «Զենիթին»։ 88-րդ րոպեին տպավորիչ գոլով աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Վերջինս ընթացիկ մրցաշրջանում արդեն 7 գնդակ է խփել, որից 5-ը Պրեմիեր լիգայում։ Մեր ֆուտբոլիստը գտնվում է հիանալի մարզավիճակում և շատ է խոսվում նրա եվրոպական բարձրակարգ ակումբ տեղափոխվելու մասին։ «Լոկոմոտիվից» հեռանալու մտադրություն ունի նաև Տիկինզյանը, որը բաց տեսքստով խոսել է Ռուսաստանի առաջնության որակի անկման մասին։ «Հիմարություն է հերքել, որ ՌՊԼ-ի մակարդակն ընկել է։ Եվրոպական ասպարեզում պրակտիկան ձեռնտու է բոլորիս, նույնիսկ այն արտասահմանցի խաղացողներին, ովքեր գնում են հավաքականներ։ Այո, եվրագավաթների բացակայությունն ազդել է առաջնության մակարդակի վրա։ Եթե նայեք ՌՊԼ-ի աղյուսակին, ապա ակումբները մոտ են իրար, մոտավորապես բոլորը հիմա հավասարվել են՝ նույն մակարդակի վրա են»,- «Զենիթի» դեմ մրցավեճից հետո ասել է Հայաստանի հավաքականի պաշտպանը։ Ըստ Tuttomercatoweb պարբերականի Իտալական Ա Սերիան ներկայացնող «Լացիոն» ու «Բոլոնիան» լրջորեն հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով։ Ըստ վերջին տեղեկությունների Տիկնիզյանը գտնվում է նաև իտալական մեկ այլ թիմի՝ «Ֆիորենտինայի» ուշադրության կենտրոնում։

Ավելի վաղ ֆուտբոլային ինսայդեր Իվան Կարպովը տեղեկություն էր տարածել, որ Եվրո-2024-ի որակավորման փուլի վերջին՝ Խորվաթիա-Հայաստան հանդիպման ժամանակ «Յուվենտուսի» ներկայացուցիչները հետևել են Էդուարդ Սպերցյանի, իսկ «Բոլոնիայի» ներկայացուցիչները` Տիկնիզյանի խաղին։ Հաղորդվում է, որ «Բոլոնիայի» ներկայացուցիչը եղել է իտալացի անվանի նախկին հարձակվող Մարկո Դի Վայոն։ Նշվում է, որ երկու ակումբներն էլ լրջորեն հետաքրքրված են հայ ֆուտբոլիստների ծառայություններով։ Սպասվում է, որ արդեն 2024 թ. ձմեռային պատուհանի ժամանակ «Յուվենտուսն» ու «Բոլոնիան» կփորձեն իրականացնել նրանց տրանսֆերները։ Այս տարվա հոկտեմբերին Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն կրկնապատկվել էր և կազմում է 5 միլիոն եվրո։ Ամռանը եվրոպական 3 թոփ լիգաները ներկայացնող 5 ակումբներ հետաքրքրված էին Տիկնիզյանի ծառայությունով։ Գերմանական «Վերդերը»,2․5 միլիոն եվրո պատրաստ էր վճարել Տիկնիզյանի համար։ Այս առաջարկը մերժվել էր «Լոկոմոտիվի» կողմից։ «Լոկոմոտիվը» բանակցություններ էր վարել նաև «Վոլֆսբուրգի» հետ, սակայն գերմանական ակումբը պատրաստ չէր 24-ամյա պաշտպանի համար վճարել 3 միլիոն եվրոյից ավելի։ Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» իր հերթին տևական ժամանակ շարունակում էր Տիկնիզյանին տրանսֆերը ձեռք բերելու փորձերը։ Ավելին, «Լոկոմոտիվի» պաշտպանը հայտնվել էր իսպանական ակումբի շորթ-լիստում: Հունիսին «Ռեալ Սոսյեդադը» Տիկնիզյանի համար «Լոկոմոտիվին» առաջարկել 2 միլիոն եվրո և մերժում ստացել։ Նշվում էր նաև նույն «Բոլոնիայի» և «Էմպոլիի» Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին։ Այս թիմերի սկաուտները հունիսին հետևել են Տիկնիզյանին Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների ժամանակ: Այն ժամանակ իտալական ակումբներից ոչ մեկը նույնպես պատրաստ չի եղել վճարել 2․5 միլիոն եվրոյից ավել։

«Լոկոմոտիվը» պատրաստ էր Տիկնիզյանին բաց թողնել 5․5 միլիոն եվրո փոխահուցման դեպքում։ Հենց այսքան գումար է այս թիմը 2021 թվականին վճարել ԲԿՄԱ-հայ պաշտպանի տրանսֆերի համար։ Հավանականությունը մեծ է, որ Տիկնիզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում այնուամենայնիվ կհեռանան Ռուսաստանից։ Հոկտեմբերի վերջին SE-ին տված հարցազրույցում Տիկնիզյանը խոսելով իտալական թիմի սկատուտների իր խաղին հետևելու մասին ասել էր․ «Սկաուտների մասին իմացա խաղից հետո: Ճիշտն ասած, ես այնքան էլ լավ չէի խաղում այդ խաղում։ Կարծում եմ, որ նրանք այլեւս չեն գա»։

Այս հայտարարությունից 3 շաբաթ անց Ա սերիան ներկայացնող ակումբների ներկայացուցիչները կրկին ներկա գտնվեցին Տիկնիզյանի մասնակցությամբ խաղին ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգային թիմի պաշտպանի նկատմամբ հետաքրքրությունն իսկապես մեծ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում