Monday, 04 03 2024
Նման ձախողումներից հետո առնվազն հրաժարական կտայի
Հայաստանի ծակված հովանոցն ու նոր աշխարհագրությունը
Մոսկվայի կենդանաբանական այգուց օրանգուտանգը փախել է
23:45
«ՆԱՏՕ-ի ստեղծման պատճառն ազատ աշխարհի թշնամիներն են»․ Լատվիայի նախագահը՝ Մասկին
Անթալիայի համաժողովը՝ լակմուսի թուղթ․ միջանցքի օրակարգը չի սպառվել
Մերձավոր Արևելքի դուռը մեզ համար բաց է, ուղղակի պետք է մտնենք այդ դռնով
Ինչ կարգավիճակ կունենա ԳԱԱ-ն, ինչ է ասել վարչապետը
22:45
Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենաբարդ վերգետնյա անցումներից մեկը
Պատժամիջոցներ կլինեն, եթե լինի պատերազմ․ Եվրոպան ստանձնում է պարտավորություն
Այլևս չունենք հնարավորություն հարմար իրավիճակները հօգուտ մեզ օգտագործելու
Վրաստանն առաջարկում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության հարթակ
Ռուսաստանում կարող են արգելափակել «Վիքիպեդիան»
Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ. ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
Հայաստանը փաստացի լքում է ՀԱՊԿ-ը․ խաբկա՞նք, թե՞ իրականություն
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Անահիտ Ավանեսյանը ԱՄՆ-ում հանդիպել է առողջապահական տարբեր ասոցիացիների հետ
20:30
Գենդերային գաղափարախոսությունը վտանգավոր է, քանի որ այն փորձում է ջնջել սեռերի միջև տարբերությունը. Հռոմի պապ
Տարեկան երկու անգամ 55 դիտակետերից իրականացվում է ստորերկրյա ջրերի նմուշառում
Շիրակի մարզի Փանիկ և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
Մալիշկա գյուղում մոտ 8000 քմ խոտածածկույթ և 2 մեղվի փեթակ է այրվել
ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ
19:00
Սիրիայում ավտոբուսի վթարից 6 մարդ է մահացել, 38-ը՝ վիրավորվել
Վերնաշենի և Խնձորուտի դպրոցներում օդային տագնապի դեպքում պատսպարման թեմայով ուսումնավարժություններ են անցկացվելու
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը մասնակցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության խորհրդի նիստին
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, որը կտաքանա 3-5 աստիճանով
Կարող ենք լրջագույն առաջխաղացում ունենալ Թուրքիայի հետ հարաբերություններում
17:50
ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Կովկասում խաղաղության գործընթացին
Իշխանությունը լրջագույն վախեր ունի՝ փորձում է հայաստանցի-արցախցի սրացմամբ իր կյանքը երկարացնել

«Ծուռ հայելու» նոր խաղը խորհրդարանում

Խորհրդարանի քառօրյա աշխատանքի մեկնարկը սկսեց խորհրդարանական ընդդիմության եւ մեծամասնության տարերքով՝ նախկին-ներկա բովանդակության հերթական դրսեւորումով, այս անգամ Հայաքվե հայտնի նախաձեռնության շուրջ, որը նախօրեին քննարկվել էր հանձնաժողովում: Խորհրդարանական ընդդիմությունը ստացավ մեծամասնությանը իր ավանդական ասելիքը հերթական անգամ շռայլելու հնարավորություն, եւ դրանով իսկ մեծամասնությանն էլ տվեց իր շռայլության հնարավորությունը՝ հիշեցնել նախկիններին: Այդպիսով, խորհրդարանում ամբողջ հասակով վեր է հառնում հերթական ծուռ հայելին, ընդդիմության եւ իշխանության փոխադարձ ծառայություններով:

Հայաստանի քաղաքական համակարգը 2018 թվականից հետո քայլ առ քայլ գնացել է ոչ թե դեպի արդիականացում, այլ դեպի՝ ծուռ հայելու համակարգի ամրապնդում Եվ ավելին, առավել տարակուսելին է այն, որ 2020 թվականի պարտված պատերազմից հետո այդ համակարգը ոչ թե փլուզվել է՝ իր իշխանական եւ ընդդիմադիր բաղադրիչներով, այլ ըստ էության համակարգված եւ համադրված գործընթացների միջոցով վերակազմավորվել եւ առավել ամրացել: Այս արձանագրումը բոլորովին էլ «դավադրության տեսություն» չէ, ինչի շուրջ դատողություններ արվում են տարբեր թեւերից: Խոսքը բոլորովին այն մասին չէ, որ իշխանության եւ ընդդիմության առաջնորդները նստում են եւ տեսակապի, հեռախոսակապի, կամ դեմ դիմաց նստած, եւ կամ նույնիսկ ինչ որ միջնորդների միջոցով պայմանավորվում են «ծուռ հայելու» խաղի կանոնի՝ այսինքն ինքնապահպանման սխեմայի շուրջ: Բոլորովին:

Պարզապես, նրանք բոլորն իհարկե բանական մարդիկ են՝ առնվազն իրենց շահի տեսանկյունից, եւ հասկանում են, որ խաղն անժամկետ ու անվերջ կլինի, եթե խաղան միմյանց դեմ եւ չմտածեն խաղացողների որեւէ փոփոխության մասին: Հետեւաբար, պետք է մտածել, թե ինչպես չփոխել խաղացողներին, կամ թույլ չտալ, որ տեղի ունենա խաղացողների փոփոխություն: Դրա համար պետք է անել երկու բան: Նախ մտածել նախաձեռնություններ, գաղափարներ, մտքեր, եւ դրանց հանրային մատուցման ու իրացման այնպիսի ձեւեր, որոնք կնպաստեն հենց նախկին-ներկա «ծուռ հայելու» խթանմանը եւ պահպանմանը, փայլեցմանը: Եվ երկրորդ՝ մտածել հնարավոր ներքաղաքական եւ արտաքին քաղաքական «թեզեր», որոնք առավելագույնս կմարգինալացնեն այդ դաշտից դուրս մնացյալ ամեն ինչ, թույլ չտալով շրջանակից դուրս որեւէ այլ կենսունակ եւ բովանդակալից խաղացողի ձեւավորում, ինչը կստիպի փոխել խաղը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում