Monday, 04 03 2024
Մոսկվայի կենդանաբանական այգուց օրանգուտանգը փախել է
23:45
«ՆԱՏՕ-ի ստեղծման պատճառն ազատ աշխարհի թշնամիներն են»․ Լատվիայի նախագահը՝ Մասկին
Անթալիայի համաժողովը՝ լակմուսի թուղթ․ միջանցքի օրակարգը չի սպառվել
Մերձավոր Արևելքի դուռը մեզ համար բաց է, ուղղակի պետք է մտնենք այդ դռնով
Ինչ կարգավիճակ կունենա ԳԱԱ-ն, ինչ է ասել վարչապետը
22:45
Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենաբարդ վերգետնյա անցումներից մեկը
Պատժամիջոցներ կլինեն, եթե լինի պատերազմ․ Եվրոպան ստանձնում է պարտավորություն
Այլևս չունենք հնարավորություն հարմար իրավիճակները հօգուտ մեզ օգտագործելու
Վրաստանն առաջարկում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության հարթակ
Ռուսաստանում կարող են արգելափակել «Վիքիպեդիան»
Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ. ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
Հայաստանը փաստացի լքում է ՀԱՊԿ-ը․ խաբկա՞նք, թե՞ իրականություն
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Անահիտ Ավանեսյանը ԱՄՆ-ում հանդիպել է առողջապահական տարբեր ասոցիացիների հետ
20:30
Գենդերային գաղափարախոսությունը վտանգավոր է, քանի որ այն փորձում է ջնջել սեռերի միջև տարբերությունը. Հռոմի պապ
Տարեկան երկու անգամ 55 դիտակետերից իրականացվում է ստորերկրյա ջրերի նմուշառում
Շիրակի մարզի Փանիկ և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
Մալիշկա գյուղում մոտ 8000 քմ խոտածածկույթ և 2 մեղվի փեթակ է այրվել
ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ
19:00
Սիրիայում ավտոբուսի վթարից 6 մարդ է մահացել, 38-ը՝ վիրավորվել
Վերնաշենի և Խնձորուտի դպրոցներում օդային տագնապի դեպքում պատսպարման թեմայով ուսումնավարժություններ են անցկացվելու
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը մասնակցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության խորհրդի նիստին
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, որը կտաքանա 3-5 աստիճանով
Կարող ենք լրջագույն առաջխաղացում ունենալ Թուրքիայի հետ հարաբերություններում
17:50
ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Կովկասում խաղաղության գործընթացին
Իշխանությունը լրջագույն վախեր ունի՝ փորձում է հայաստանցի-արցախցի սրացմամբ իր կյանքը երկարացնել
17:30
Պակիստանի 24-րդ վարչապետ է դարձել 72-ամյա Շեհբազ Շարիֆը
ԵՄ-ն բավարար չի համարի ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալը

Մի երերացող ռեֆորմի պերճանքն ու թշվառությունը

Համացանցում հայտնվել է հերթական մի տեսանյութ պարեկային ծառայության աշխատակիցների առօրյայից, որտեղ պարեկները ինչ որ քաղաքացու կամ քաղաքացիների հետ «ռազբորկայի» մեջ են: Ընդ որում, հնարավոր է, որ քաղաքացու հանդեպ նրանց ուշադրությունն ու պահանջները միանգամայն օրինաչափ են, ունեն հիմքեր, սակայն տվյալ պարագայում առանցքայինը այդ պահանջների արտահայտման, իրացման, հետագա գործողությունների ձեւն են եւ ուղեկցող «տեքստերը»: Դրանք հերթական անգամ պարզորոշ վկայում են, որ պարեկային ծառայության հիմնումը ոչ թե վերափոխել՝ ռեֆորմի է ենթարկել իրավապահ համակարգը, այլ պարզապես աշխատատեղով է ապահովել մի քանի հազար մարդու, որոնց մի զգալի մասն առավելագույնը միջին գրագիտության տեր, եւ իրենց մտածողությամբ ու վարքականոնով, իրենց հոգեբանությամբ եւ աշխարհընկալումով՝ միջին վիճակագրական հարությունից ոչ բարձր: Սա անշուշտ չի վերաբերում ծառայության բոլոր աշխատակիցներին:

Ավելին, թերեւս վերաբերում է ոչ թե մեծամասնությանը, այլ՝ քչերին: Ծառայության բազմաթիվ աշխատակիցներ աչքի են ընկնում թե իրենց վարքով, թե ծառայության որակով, թե նաեւ պարզապես մարդկային որակներով: Բայց, ծառայության ներդրման եւ գործունեության այս կարճ ժամանակահատվածում արդեն կան այնքան միջադեպեր, եւ այնպիսի, որ թույլ են տալիս խոսել՝ այդ որակի աշխատակիցները չլինելով մեծամասնություն, այդուհանդերձ այնքան էլ քիչ չեն, որ չազդեն ընդհանուր որակի եւ նկարագրի վրա: Հետեւաբար հարց է առաջանում, թե ինչու՞ է այդպես: Ո՞ր օղակում է թերացումը, որ չի ձեւավորվում որակապես այնպիսի համակարգ, որի աշխատակիցները ստանդարտ, առօրյա իրավիճակներում չհայտնվեն աղմկոտ միջադեպերի հերոսի դերում, այլ գործեն հստակ, սոլիդ, ինքնատիրապետումով, ինչը պահանջվում է ներքին իրավակարգի պահպանություն իրականացնողներից:

Այո, հարկ եղած դեպքում գործեն կոշտ, կտրուկ, անզիջում, սակայն կրկնեմ՝ առանց ինքնատիրապետումը կորցնելու եւ «ռազբորկաներ» սկսելու: Ասել կուզի, խնդիրն այն չէ, որ պարեկները քաղաքացու, այն էլ հնարավոր կարգազանց քաղաքացու հետ խիստ են, այլ այն, որ պարեկները նրա հանդեպ մտնում են «տղայական» վարքագծի մեջ, որովհետեւ գործնականում՝ մտնելով պարեկային ծառայություն, նրանք այդ վարքագծից դուրս չեն էլ եկել: Այո, հնարավոր է ասել, թե բարդ է փոքր Հայաստանում գտնել բարձր չափանիշների բավարարող այդքան կադր: Չեմ առարկի: Բայց, այդ դեպքում ռեֆորմը պետք է իրականացնել ըստ այսպես ասած բավարար կադրային ներուժի՝ բավարար ոչ միայն քանակի, այլ առաջին հերթին որակի իմաստով: Որովհետեւ, իհարկե ցանկացած ռեֆորմի համար պահանջվում է ժամանակ, սակայն ցանկացած ռեֆորմի երկարաժամկետ հաջողություն էլ կախված է դրա որակի արագ դրսեւորումից:

Որովհետեւ դրանից է կախված նաեւ հանրային վերաբերմունքն ու ընկալումը, հետեւաբար՝ հանրային աջակցությունը ռեֆորմին, ընդ որում թե ակտիվ, թե նույնիսկ պասիվ: Անգամ պասիվ աջակցությունը կարեւոր է, որովհետեւ այդուհանդերձ թելուզ լռելյայն, բայց ձեւավորում է մթնոլորտ, ինչը շատ կարեւոր է համակարգային որեւէ ռեֆորմի համար: Իսկ հանրային վերաբերմունքն ու ընկալումը չափազանց կարեւոր է թե կոնկրետ, թե ընդհանուր իմաստով: Ի վերջո, կոնկրետ առումով հաջողված որեւէ ռեֆորմ հանրությանը ներշնչում է լավատեսություն եւ հեռանկարի զգացում, որ՝ վերափոխումը հնարավոր է: Եվ դա արդեն դառնում է ընդհանուր միջավայրի, մթնոլորտի, մտածողության եւ հանրային դրական, կայուն հոգեբանության հիմք: Դա էլ իր հերթին կարող է մուլտիպլիկատիվ էֆեկտ ապահովել թե նոր ռեֆորմացիաների համար, թե ընդհանրապես հասարակական-պետական մթնոլորտի եւ միջավայրի, ստեղծագործական ներուժի, արտադրողականության աճի:

Ահա թե ինչու, այդ թվում մենք բազմիցս անդրադարձել ենք հենց պարեկային ծառայության թեմային, նշելով, որ այդ ծառայության ներդրումը հաջողված ռեֆորմի արագ եւ ամուր օրինակ դարձնելը ունի ոչ միայն իրավակարգային, ոչ միայն քաղաքացի-իրավապահ համակարգ փոխհարաբերության, այլ լայն՝ համահասարակական եւ համապետական նշանակություն: Բայց, այդ նշանակության համար կարեւոր է, որպեսզի ռեֆորմը համապատասխանի իր բուն, ընդգրկուն բառային իմաստին, այլ ոչ իբրեւ այդպիսին ատուցվի լոկ ծառայության ներդրումը, բոլոր մարզերում տարածումը, «պարեկ» անվանումն ու համազգեստը եւ տրամադրվող թանկարժեք մեքենաներն ու գույքը: Դրանք անտուրաժն են, եւ իհարկե ոչ պակաս կարեւոր, սակայն խիստ անբավարար՝ եթե չեն ուղեկցվում մասնագիտական համարժեք որակով եւ վարքականոնով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում