Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը նամակ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին՝ բողոքելով սեպտեմբերի 13-ին Ղարաբաղի անկախության կապակցությամբ Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի «Հայկական հարցի գծով աշխատանքային խմբի», ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան անցկացրած միջոցառումների կապակցությամբ։
Իր նամակում Ադրբեջանի դեսպանը կոնգրեսականներին նաև հիշեցրել է Ադրբեջանի «օկուպացված» տարածքների, հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների ու հարկադիր վերաբնակների մասին։









































