Tuesday, 27 02 2024
Հայաստանն ու Ֆրանսիան կփոխանակվեն հետախուզական տվյալներով
«Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ անչափահասի ներգրավմամբ․ երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
Ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն. պատրաստ էլ չեմ այլ տարբերակ լսելուն. ԱԺ նախագահ
Ալիևի հետ մի՛ մտեք «պալեմիկայի» մեջ, նրանք մեզ շատ ուշադիր հետևում, լսում են. Սիմոնյան
14:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքվին կոչ է անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը. հայտարարություն
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա զանգվածային ոճրագործություններին. ԱԳՆ
Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները
Վերականգնվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27 մլրդ. 785 մլն. ՀՀ դրամի վնաս
13:30
Իրանը պահանջել է վերացնել միջուկային զենքի պաշարներն ամբողջ աշխարհում
Եթե Զելենսկին գա, դա տարածաշրջանային այց կլինի, ոչ թե՝ այց Հայաստան. Սիմոնյան
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Ուղիղ․ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից 2 տարի անց․ ի՞նչ ունենք և ի՞նչ սպասել․ քննարկում
13:00
Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ մատակարարելու համար կոալիցիա կստեղծվի․ Մակրոն
Ինչու՞ են բանակում ավելացել մահվան դեպքերը, ովքե՞ր են պատժվել. հարց՝ ՊՆ փոխնախարարին
Բաղդադում մեկնարկել է Հայաստանի և Իրաքի նախագահների հանդիպումը
Վարչապետը ժամանել է Աթենք
12:15
Մակրոնը չի բացառել Արևմտյան երկրների զինվորականների տեղակայումն Ուկրաինայում
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988թ. Սումգայիթում բոլոր սպանվածներին. ԱՄՆ դեսպանատուն
Փաշինյանի հատկանշական այցը Հունաստան
Փորձել են ապօրինի արտահանել 29,5 միլիոն ռուբլի
11:30
Բայդենը հույս ունի Գազայում մոտալուտ զինադադար հաստատել
Ռուսաստանը կարգելի բենզինի արտահանումը կես տարով
Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով՝ կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք
10:45
Նավթի գներն աճել են. 26-02-24
10:30
Ryanair-ի տոմսերը գները կբարձրանան
Էրեբունի համայնքում ապօրինի արդյունահանվել է բազալտի օգտակար հանածո՝ պետությանը պատճառելով 79 մլն դրամի վնաս. գործն ուղարկվել է դատարան
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Հայաստանի ռազմավարական հեռանկարի «դանակահարվող» հիմքը

Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է քաղաքի դպրոցներից մեկում ծեծկռտուքի հետեւանքով այնտեղ հայտնված 15-ամյա պատանին: Պատանիների ու երիտասարդների, նույնիսկ դպրոցականների միջեւ ծեծկռտուքների, դանակահարությունների վերաբերյալ տեղեկությունները հայաստանյան լրահոսում դառնում են օրվա քրոնիկոնի անբաժան մաս: Դրանց հետեւանքով լինում են զոհեր եւ վիրավորներ, սակայն դրանք խնդիր են ոչ միայն լոկ այդպիսի ողբերգական հետեւանքների պատճառով: Ինքնին այն, որ հանրապետությունում փաստորեն լայնորեն տարածվում է այդ երեւույթը՝ ծեծկռտուքներ, դանակահարություններ, խուլիգանական «ռազբորկաներ»՝ ընդ որում այդ ամենը տարիքային ամենալայն դիապազոնով: Սա այլ բան չէ, քան հանրապետությունում իրավակարգին հետեւող համակարգի աշխատանքային անարդյունավետության վկայություն:

Հարցը անշուշտ համալիր է, եւ ներառում է նաեւ հասարակական հարաբերությունների մշակույթի, արժեհամակարգի, մտածողության դաշտում գտնվող լրջագույն բացեր, կրթական եւ տեղեկատվական ինստիտուտների մակարդակով տեղեկատվա-քարոզչական աստիճանից, մինչեւ ընտանեկան դաստիարակություն: Այդ իմաստով, անշուշտ պապահնջվում է պետական հետեւողական եւ ինտենսիվ աշխատանք: Հայաստանում 2018-ից հետո ընդունվեց քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենք, որը սակայն ավելի շուտ կամ պարզապես ձեւականություն է, կամ ընդամենը քաղաքական ու տնտեսական նօպատակահարմարություններով կիրառվող գործիք, ոչ ավելին: Այլապես, օրենքի գոյությունը պետք է ենթադրեր համակարգված, հայեցակարգային եւ հետեւողական աշխատանք թե իրավակարգի պահպանության ուժային, թե տեղեկատվա-քարոզչական, մշակութաստեղծ գործիքակազմով:

Հայաստանում չի աշխատում այդ խնդիրների լուծումներ փնտրելու եւ ապահովելու կոչված գործնականում ոչ մի պետական ինստիտուտ, կամ առնվազն չի աշխատում բավարար՝ նվազագույն անհրաժեշտ արդյունավետությամբ: Մինչդեռ, սա լրջագույն մարտահրավեր է պետական անվտանգության համար, որովհետեւ առնչվում է թե հասարակական ընթացիկ հարաբերություններին, թե նաեւ Հայաստանի ռազմավարական հեռանկարին, որովհետեւ ձեւավորում է այն հասարակական արժեհամակարգը եւ հարաբերությունների որակը, որ պետք է դառնա այդ ռազմավարական հեռանկարի հիմք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում