Tuesday, 27 02 2024
Հայաստանն ու Ֆրանսիան կփոխանակվեն հետախուզական տվյալներով
«Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ անչափահասի ներգրավմամբ․ երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
Ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն. պատրաստ էլ չեմ այլ տարբերակ լսելուն. ԱԺ նախագահ
Ալիևի հետ մի՛ մտեք «պալեմիկայի» մեջ, նրանք մեզ շատ ուշադիր հետևում, լսում են. Սիմոնյան
14:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքվին կոչ է անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը. հայտարարություն
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա զանգվածային ոճրագործություններին. ԱԳՆ
Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները
Վերականգնվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27 մլրդ. 785 մլն. ՀՀ դրամի վնաս
13:30
Իրանը պահանջել է վերացնել միջուկային զենքի պաշարներն ամբողջ աշխարհում
Եթե Զելենսկին գա, դա տարածաշրջանային այց կլինի, ոչ թե՝ այց Հայաստան. Սիմոնյան
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Ուղիղ․ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից 2 տարի անց․ ի՞նչ ունենք և ի՞նչ սպասել․ քննարկում
13:00
Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ մատակարարելու համար կոալիցիա կստեղծվի․ Մակրոն
Ինչու՞ են բանակում ավելացել մահվան դեպքերը, ովքե՞ր են պատժվել. հարց՝ ՊՆ փոխնախարարին
Բաղդադում մեկնարկել է Հայաստանի և Իրաքի նախագահների հանդիպումը
Վարչապետը ժամանել է Աթենք
12:15
Մակրոնը չի բացառել Արևմտյան երկրների զինվորականների տեղակայումն Ուկրաինայում
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988թ. Սումգայիթում բոլոր սպանվածներին. ԱՄՆ դեսպանատուն
Փաշինյանի հատկանշական այցը Հունաստան
Փորձել են ապօրինի արտահանել 29,5 միլիոն ռուբլի
11:30
Բայդենը հույս ունի Գազայում մոտալուտ զինադադար հաստատել
Ռուսաստանը կարգելի բենզինի արտահանումը կես տարով
Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով՝ կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք
10:45
Նավթի գներն աճել են. 26-02-24
10:30
Ryanair-ի տոմսերը գները կբարձրանան
Էրեբունի համայնքում ապօրինի արդյունահանվել է բազալտի օգտակար հանածո՝ պետությանը պատճառելով 79 մլն դրամի վնաս. գործն ուղարկվել է դատարան
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Իրավիճակը շրջվել է գլխիվայր. անհրաժեշտ է նոր հնարավորություն

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Հայաստանի խորհրդարանում քննարկվում է Հայաքվե նախաձեռնությունը: Թերեւս չկա նախաձեռնության բովանդակությունը, ինչպես նաեւ դրա հանդեպ թե խորհրդարանական ընդդիմության, թե խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումները հիշեցնելու կարիք: Միաժամանակ, քննարկման հիշատակումը նախաձեռնության բուն բովանդակությունը կամ դրանում հնարավոր քաղաքական մոտիվները դիտարկելը չէ, այլ ավելի լայն խնդրի անդրադառնալու տեղեկատվական առիթը: Իսկ ավելի լայն խնդիրն այն է, որ Արցախում էթնիկ զտումից եւ հայաթափումից հետո, փաստացի ամբողջապես փոխվել է Հայաստանի քաղաքական իշխանության բովանդակությունը:

Կամ, եթե չասենք ամբողջապես, ապա՝ էապես, եթե իհարկե համարենք, որ Արցախի հարցը Հայաստանի համար հիմնարար, ողնաշարային նշանակության հարց է: 2021 թվականի խորհրդարանի արտահերթ ընտրությանը կառավարող մեծամասնությունն իր ծրագրում մատնանշել է նպատակներ ու խնդիրներ, որոնք ոչ միայն այսօր իրականացված չեն, այլ ըստ էության գլխիվայր շրջված իրավիճակ է: Բացի այն, որ, որ կառավարող ուժն իր ծրագրում ներառել է 44-օրյա պատերազմի հետեւանքով կորցրած ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի խնդիր, նաեւ շեշտադրել է «Անջատում հանուն փրկության» բանաձեւը: Այսօր սակայն միմյանցից «անջատվել» են Արցախն ու այնտեղ ապրող մեր հայրենակիցները, Ալիեւը շքերթ է անում Ստեփանակերտում, իսկ Հայաստանի քաղաքական ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում է, որ Արցախը Ադրբեջանի տարածքային մաս է, խորհրդարանի ղեկավարն էլ նշում, որ Արցախի ինքնորոշման հարց Հայաստանի համար այսօր չկա:

Ի՞նչ կլինի վաղը, չգիտե ոչ ոք, բայց, որ կան բոլոր հիմքերը վաղը խորհրդարանի արտահերթ ընտրություն անելու, բավականին ակնառու է: Այդ վաղն իհարկե պետք է ընկալել ոչ բառացի, այլ պայմանական, սակայն ակնառու է, որ Հայաստանի իշխանության քաղաքական բովանդակության մեջ տեղի է ունեցել գլխիվայր շրջադարձ: Ավելին, մյուս ողնաշարային հարցում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի խնդրում Հայաստանի իշխանությունը հայտարարում էր իր մոտեցման մասին, որ այդ պայմանագիրը պետք է ներառի Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության խնդիրների հստակ հասցեագրում: Փաստացի, իրավիճակը գլխիվայր շրջված է նաեւ այդ առումով: Հետեւաբար, եթե առանցքային նշանակության հարցերում կա հասկացությունների կամա, թե ակամա այդպիսի մեծ եւ անգամ ողբերգական շրջադարձ, ուրեմն կա խորհրդարանի արտահերթ ընտրության միջոցով Հայաստանում քաղաքական նոր բովանդակությամբ խորհրդարան, կառավարող, ինչպես նաեւ քաղաքական համակարգեր ձեւավորելու անհրաժեշտություն:

Միեւնույն ժամանակ, միանգամայն հիմնավոր է նաեւ այն տեսակտը, որ նոր ընտրությունը Հայաստանում առավել մեծ հավանականությամբ կվերարտադրի ընդամենը գոյություն ունեցող պատկերը, առավել եւս, որ կարծես թե չկա նաեւ այդ պատկերը էապես փոխելու միջազգային էական շահագրգռություն որեւէ աշխարհաքաղաքական բեվեռում: Բայց, այդ տրամաբանությամբ թերեւս հարկ կլինի Հայաստանում ընդհանրապես չեղարկել նաեւ հերթական ընտրությունը, որովհետեւ միեւնույն է, չկան նաեւ անգամ այդ համատեքստում նոր պատկկեր ստանալու ակնկալիքի հիմնավոր նախադրյալներ: Ըստ այդմ, ընտրության հարցը պետք է գնահատել թերեւս ոչ թե այդ հնարավորության, այլ առկա իրողություններից բխող անհրաժեշտությունների համատեքստում: Իսկ այդ առումով անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի հանրությունը ստանա նոր իրավիճակն ու իրողությունները գնահատելու նոր հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում