Monday, 04 03 2024
Հայաստանի ծակված հովանոցն ու նոր աշխարհագրությունը
Մոսկվայի կենդանաբանական այգուց օրանգուտանգը փախել է
23:45
«ՆԱՏՕ-ի ստեղծման պատճառն ազատ աշխարհի թշնամիներն են»․ Լատվիայի նախագահը՝ Մասկին
Անթալիայի համաժողովը՝ լակմուսի թուղթ․ միջանցքի օրակարգը չի սպառվել
Մերձավոր Արևելքի դուռը մեզ համար բաց է, ուղղակի պետք է մտնենք այդ դռնով
Ինչ կարգավիճակ կունենա ԳԱԱ-ն, ինչ է ասել վարչապետը
22:45
Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենաբարդ վերգետնյա անցումներից մեկը
Պատժամիջոցներ կլինեն, եթե լինի պատերազմ․ Եվրոպան ստանձնում է պարտավորություն
Այլևս չունենք հնարավորություն հարմար իրավիճակները հօգուտ մեզ օգտագործելու
Վրաստանն առաջարկում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության հարթակ
Ռուսաստանում կարող են արգելափակել «Վիքիպեդիան»
Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ. ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
Հայաստանը փաստացի լքում է ՀԱՊԿ-ը․ խաբկա՞նք, թե՞ իրականություն
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Անահիտ Ավանեսյանը ԱՄՆ-ում հանդիպել է առողջապահական տարբեր ասոցիացիների հետ
20:30
Գենդերային գաղափարախոսությունը վտանգավոր է, քանի որ այն փորձում է ջնջել սեռերի միջև տարբերությունը. Հռոմի պապ
Տարեկան երկու անգամ 55 դիտակետերից իրականացվում է ստորերկրյա ջրերի նմուշառում
Շիրակի մարզի Փանիկ և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
Մալիշկա գյուղում մոտ 8000 քմ խոտածածկույթ և 2 մեղվի փեթակ է այրվել
ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ
19:00
Սիրիայում ավտոբուսի վթարից 6 մարդ է մահացել, 38-ը՝ վիրավորվել
Վերնաշենի և Խնձորուտի դպրոցներում օդային տագնապի դեպքում պատսպարման թեմայով ուսումնավարժություններ են անցկացվելու
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը մասնակցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության խորհրդի նիստին
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, որը կտաքանա 3-5 աստիճանով
Կարող ենք լրջագույն առաջխաղացում ունենալ Թուրքիայի հետ հարաբերություններում
17:50
ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Կովկասում խաղաղության գործընթացին
Իշխանությունը լրջագույն վախեր ունի՝ փորձում է հայաստանցի-արցախցի սրացմամբ իր կյանքը երկարացնել
17:30
Պակիստանի 24-րդ վարչապետ է դարձել 72-ամյա Շեհբազ Շարիֆը

Ալիեւի երկրորդ ԱԳՆ-ն. իսկ ու՞ր է Ստեփանակերտը

Մենք վճռականորեն դատապարտում ենք ՄԱԿ-ի համազեկուցողի Ադրբեջանի ինքնիշխանությանը սպառնացող նկրտումները, հայտարարել է «Արեւմտյան Ադրբեջան համայնքը»: Իսկ ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցով համազեկուցող Ալեքսանդրա Խանտակին ընդամենը արձանագրել է, որ Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը: «Համայնքը» միջազգային կառույցներից պահանջում է չօգտագորել Արցախի հայկական տեղանունները, նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, քանի որ Ադրբեջանում «նման վարչական տեղաշրջան գոյություն չունի»: Անկախ պետության եւ ամբողջական տարածք ունենալու Պաղեստինի իրավունքը հիմնավորելու համար Թուրքիայի նախագահը վկայակոչել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1947թ. բանաձեւը:

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը 1993թ. չորս բանաձեւ է ընդունել, որ միանշանակորեն Լեռնային Ղարաբաղը ճանաչում են որպես միասնական ռեգիոն, որի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ-բանակցային ճանապարհով: Ադրբեջանի այսպես կոչված ազգային օրենսդրությունը չի կարող գերակա լինել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի սահմանումների նկատմամբ: Բաքուն, ինչպես երեւում է, իր կողմից ստեղծած «Արեւմտյան Ադրբեջան համայնքն» օտգագործում է ոչ միայն Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները քողարկելու, այլեւ արտաքին քարոզչություն ծավալելու նպատակներով: Երեւանում Արցախի վտարանդի կառավարության ստեղծումն, ինչ խոսք, բանակցային գործընթացի վրա բացասական ազդեցություն կթողնի, բայց դրանից ամենեւին չի հետեւում, որ եթե Արցախի իշխանությունները Հայաստանի մայրաքաղաքում նստավայր չունեն, ապա չեն կարող հանդես գալ հայտարարություններով կամ նախաձեռնել իրավական գործընթացներ: «Արեւմտյան Ադրբեջան համայնքը» միջազգայնորեն չի ճանաչվում:

Արցախի իշխանություններն ունեն Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների՝ ԵԱՀԿ կողմից տրված եւ Ադրբեջանի կողմից 1992թ. մարտի 24-ին ճանաչված մանդատ: Ստեփանակերտը 1994թ. մայիսի 12-ի հրադադարի եւ հաջորդած մի քանի այլ համաձայնությունների լիիրավ կողմ է: Լեռնային Ղարաբաղի վարչա-տարածքային սուբյեկտությունը ճանաչված է նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությամբ, որ ստորագրել է նաեւ Ադրբեջանի նախագահը: Դա միջազգային պարտավորություն է: Գետնի վրա իրավիճակի համեմատությամբ այս դիտարկումները կարող են ակտուալ չընկալվել: Բայց ո՞վ է ասել, որ վաղը-մյուս օրը, տասնամյակ կամ կես դար հետո աշխարհում ամեն ինչ նույնն է լինելու: Հիսուն տարի աշխարհը չի ճանաչել Մերձբալթիկայի օկուպացիան, եւ Էստոնիան, Լատվիան ու Լիտվան առաջինն են ԽՍՀՄ-ից անկախացել: Իրավունքը եւ փաստացի իրավիճակը նույնական չեն, բայց երբ իրավատերը լռում է, միջազգային հանրությունն ինչու՞ պիտի դրա իրացման շահառուն լինի:

Ի՞նչ է պետք կամ կարելի է անել՝ միջազգային իրավունքի մասնագետների, բարձրակարգ իրավաբանների եւ պրոֆեսիոնալ դիվանագիտության խնդիրն է, բայց քաղաքական ուղենիշ պարտավոր է ձեւակերպել Ստեփանակերտը, Արցախի քաղաքական էլիտան, որ հինգ կուսակցությամբ ներկայացված է դեռեւս լիազորությունների մեջ գտնվող Ազգային ժողովում: Պաշտոնաթողությունից կարճ ժամանակ առաջ Արայիկ Հարությունյանը դիմել էր Հաագայի դատարանի նախկին գլխավոր դատախազին եւ ստացել հիմնավոր պատասխան: Երկու-երեք տարի առաջ Սամվել Բաբայանը խոսել էր ՄԱԿ-ի Արդարադատության դատարան դիմելու անհրաժեշտությունից: Այդ հնարավորությունները մարվե՞լ են, փորձ արվե՞լ է: Ռուսաստանի ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել 2020-2022 թվականների եռակողմ համալիր համաձայնությունների հիման վրա քննարկումներ միջնորդել:

Ստեփանակերտը փորձու՞մ է հասկանալ, թե ինչ ենթատեքստ կա այդ ձեւակերպման տակ: 1990թ. օգոստոսից մինչեւ 1991թ. նոյեմբերի 25-ը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի ընդունած անխտիր բոլոր իրավական ակտերը հակասում են Ադր.ԽՍՀ եւ ԽՍՀՄ սահմանադրությանը եւ ,,Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մասին,, Ադր.ԽՍՀ օրենքին: Ո՞վ, ե՞րբ եւ ի՞նչ ատյաններում պետք է բարձրացնի այդ հարցերը: Բաքվում ստեղծված մի ,,համայնք,, փաստացի երկրորդ ԱԳՆ-ի դեր է կատարում: Մի՞թե Ստեփանակերտն ինստիտուցիոնալ կազմակերպվածությամբ գոնե ՀԿ –ի գործառույթ իրականացնելու պիտանի չէ: Եթե՝ այո, ուրեմն հին էլիտան ժամկետանց է: Ո՞վ կձեւավորի նորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում