Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմը հերթական անգամ հայտնվել է սեքս սկանդալի կենտրոնում: « Լոս-Անջելես Գալաքսիի» 35-ամյա կիսապաշտպանին մեղադրում են իր կնոջը` հայտնի երգչուհի Վիկտորիա Բեքհեմին, դավաճանելու մեջ:
Խոսակցություններ են տարածվել, որ հայտնի ֆուտբոլիստը նոր սիրավեպ է սկսել ներքնազգեստի խանութի վաճառողուհու հետ: Այս լուրը տարածող աղբյուրները դեռ չեն տվել Բեքհեմի նոր զուգընկերուհու անունը: Իր հերթին Դեյվիդը պատրասըվում է դիմել դատարան: Ֆուտբոլիստի մտերիմները վրդովմունք են հայտնել. «Մենք սա այսպես չենք թողնի: Նրանք ապացույցներ չունեն և այս ամենը մտացածին է»:
Նշենք, որ «US magazine» ամսագրի հետ կապված դատական գործը դեռևս փակված չէ: Այդ ամսագրում տպագրվել էր բոսնիացի գեղեցկուհի Իրմի Նիչի անկեղծ հարցազրույցը, որտեղ նա պնդում էր որ ինքը սեքսով է զբաղվել Բեքհեմի հետ: