Monday, 04 03 2024
Սպասվում է կարճատև անձրև
Նման ձախողումներից հետո առնվազն հրաժարական կտայի
Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու գլխիվայր շրջվել երկաթյա ցանկապատի վրա
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ «BMW»-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ավտոքարշակի վրա
Հայաստանի ծակված հովանոցն ու նոր աշխարհագրությունը
Մոսկվայի կենդանաբանական այգուց օրանգուտանգը փախել է
23:45
«ՆԱՏՕ-ի ստեղծման պատճառն ազատ աշխարհի թշնամիներն են»․ Լատվիայի նախագահը՝ Մասկին
Անթալիայի համաժողովը՝ լակմուսի թուղթ․ միջանցքի օրակարգը չի սպառվել
Մերձավոր Արևելքի դուռը մեզ համար բաց է, ուղղակի պետք է մտնենք այդ դռնով
Ինչ կարգավիճակ կունենա ԳԱԱ-ն, ինչ է ասել վարչապետը
22:45
Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենաբարդ վերգետնյա անցումներից մեկը
Պատժամիջոցներ կլինեն, եթե լինի պատերազմ․ Եվրոպան ստանձնում է պարտավորություն
Այլևս չունենք հնարավորություն հարմար իրավիճակները հօգուտ մեզ օգտագործելու
Վրաստանն առաջարկում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության հարթակ
Ռուսաստանում կարող են արգելափակել «Վիքիպեդիան»
Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ. ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
Հայաստանը փաստացի լքում է ՀԱՊԿ-ը․ խաբկա՞նք, թե՞ իրականություն
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Անահիտ Ավանեսյանը ԱՄՆ-ում հանդիպել է առողջապահական տարբեր ասոցիացիների հետ
20:30
Գենդերային գաղափարախոսությունը վտանգավոր է, քանի որ այն փորձում է ջնջել սեռերի միջև տարբերությունը. Հռոմի պապ
Տարեկան երկու անգամ 55 դիտակետերից իրականացվում է ստորերկրյա ջրերի նմուշառում
Շիրակի մարզի Փանիկ և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
Մալիշկա գյուղում մոտ 8000 քմ խոտածածկույթ և 2 մեղվի փեթակ է այրվել
ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ
19:00
Սիրիայում ավտոբուսի վթարից 6 մարդ է մահացել, 38-ը՝ վիրավորվել
Վերնաշենի և Խնձորուտի դպրոցներում օդային տագնապի դեպքում պատսպարման թեմայով ուսումնավարժություններ են անցկացվելու
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը մասնակցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության խորհրդի նիստին

Ադրբեջանական կարմրուկը նաեւ քաղաքակա՞ն վարակ է

Երկու օրում Ադրբեջանում կարմրուկի սուր վարակից մանկական մահացության երրորդ դեպքն է գրանցվել: Բաքվի Ղարադաղի շրջանի թիվ 195 դպրոցի չորրորդ դասարանի աշակերտը, որի միայն անունն է հրապարակվել՝ Ռինատ, մահացել է նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան: Հաջորդ օրը մեկ տարեկան երեխա է մահացել Սաբիրաբադի շրջանային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, այսօր նույն շրջանի Էվադլի գյուղում մահացել է երկրորդ դասարանի աշակերտուհի, որի անունը չի հրապարակվել: Թելեգրամ ալիքներն ահազանգում են, որ Ջալիլաբադի շրջանում դպրոցներ են փակվել: Պատճառը կարմրուկի վարակն է:

Պաշտոնական մեկնաբանությամբ՝ ծնողները ժամանակին հրաժարվել են երեխաներին պատվաստանյութ սրսկել: Վարակի դեպքեր են արձանագրվել Ադրբեջանի տեխնոլոգիականում, ինը ուսանող հոսպիտալացվել է: Ըստ առողջապահության նախարարության խորհրդական Թուրան Իբրահիմովայի՝ կարմրուկի վարակի բռնկման պատճառն այն է, որ Covid19-ի շրջանում պատվաստումներ չեն արվել՝ զգուշանալով հնարավոր բարդություններից: Ադրբեջանը տեղեկատվական առումով փակ երկիր է, հատուկ ծառայությունները մշտադիտարկում են ոչ միայն մամուլը, հեռուստատեսությունը եւ սոցիալական մեդիան, այլեւ քաղաքացիների էլեկտրոնային նամակագրությունը, հեռախոսային հավելվածները: Եւ եթե նման պայմաններում կարմրուկի վարակը մերձիշխանական մամուլի կողմից գնահատվում է որպես նոր սպառնալիք, կարելի է միայն ենթադրել, թե հիվանդության տարածումն ինչ ծավալի, մարդկանց անհանգստությունն ինչ մակարդակի է:

Մասնավորապես, MeydanTV առցանց լրատվամիջոցը, որ գործում է Եվրոպայից, տեղեկություն ունի, որ Բաքվի թիվ 195 դպրոցի աշակերտների ծնողների պահանջով տարրական դասարանի սովորողներն անցել են առցանց ուսումնառության: Կրթության նախարարությունը սահմանել է երկշաբաթյա ժամկետ, բայց մտահոգությունկա, որ վարակն այդ կարճ ժամկետում հնարավոր չէ հաղթահարել: Ի՞նչ վիճակ է գյուղական բնակավայրերում՝ ստույգ տեղեկություններ չկան: Ակնարկվում է, որ Ջալիլաբադի շրջանում սահմանվել է կարանտինային ռեժիմ, ելումուտը խստորեն սահմանափկվել եւ վերահսկվում է ոստիկանության կողմից:

Զուգահեռաբար շարունակվում են քաղաքական հետապնդումները: Ոչ լրիվ տասը օրվա ընթացքում արդեն հինգերորդ լրագրողն է ձերբակալվել: Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը: Ըստ իրավապաշտպան Լեյլա Յունուսովայի՝ քաղհալածյալների թիվն այդպիսով հասել է 252-ի: Կարմրուկի վարակի թեմայի հրապարակայնացումն արդյոք չի՞ հետապնդում Ադրբեջան միջազգային կառույցների ներկայացուցիչների մուտքը կարանտաինային նկատառումներով սահմանափակելու նպատակ: «Ղարաբաղի հարցի լուծումից» հետո ժողովրդավարական բարեփխումների սպասումները չեն արդարանում: Ընդհակառակը, մեծանում է ճնշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում