Monday, 04 03 2024
Նժդեհի փողոցում երեք մեքենա է բախվել. վարորդներից մեկը հոսպիտալացվել է
Բաքուն ռուս-թուրքական շահերի ներկայացուցիչն է և դրանք փորձում է դնել կարգավորման հիմքում
Հունաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Սպասվում է կարճատև անձրև
Նման ձախողումներից հետո առնվազն հրաժարական կտայի
Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու գլխիվայր շրջվել երկաթյա ցանկապատի վրա
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ «BMW»-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ավտոքարշակի վրա
Հայաստանի ծակված հովանոցն ու նոր աշխարհագրությունը
Մոսկվայի կենդանաբանական այգուց օրանգուտանգը փախել է
23:45
«ՆԱՏՕ-ի ստեղծման պատճառն ազատ աշխարհի թշնամիներն են»․ Լատվիայի նախագահը՝ Մասկին
Անթալիայի համաժողովը՝ լակմուսի թուղթ․ միջանցքի օրակարգը չի սպառվել
Մերձավոր Արևելքի դուռը մեզ համար բաց է, ուղղակի պետք է մտնենք այդ դռնով
Ինչ կարգավիճակ կունենա ԳԱԱ-ն, ինչ է ասել վարչապետը
22:45
Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենաբարդ վերգետնյա անցումներից մեկը
Պատժամիջոցներ կլինեն, եթե լինի պատերազմ․ Եվրոպան ստանձնում է պարտավորություն
Այլևս չունենք հնարավորություն հարմար իրավիճակները հօգուտ մեզ օգտագործելու
Վրաստանն առաջարկում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության հարթակ
Ռուսաստանում կարող են արգելափակել «Վիքիպեդիան»
Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ. ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
Հայաստանը փաստացի լքում է ՀԱՊԿ-ը․ խաբկա՞նք, թե՞ իրականություն
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Անահիտ Ավանեսյանը ԱՄՆ-ում հանդիպել է առողջապահական տարբեր ասոցիացիների հետ
20:30
Գենդերային գաղափարախոսությունը վտանգավոր է, քանի որ այն փորձում է ջնջել սեռերի միջև տարբերությունը. Հռոմի պապ
Տարեկան երկու անգամ 55 դիտակետերից իրականացվում է ստորերկրյա ջրերի նմուշառում
Շիրակի մարզի Փանիկ և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
Մալիշկա գյուղում մոտ 8000 քմ խոտածածկույթ և 2 մեղվի փեթակ է այրվել

Եղի՛ր ուժ մեր երկրի համար. Վանաձորում կայացավ հանրային իրազեկման հերթական միջոցառումը

Պարեկներ, ոստիկանական մեքենաներ, Ոստիկանության զորքերի նվագախումբ ու երգչախումբ։ Դեկտեմբերի 1-ին Վանաձորում կայացավ «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման հերթական միջոցառումը։

Ներկա էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմը, համայնքային իշխանության ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Ելութներ ունեցան ՆԳ նախարարն ու Լոռու մարզպետը։ Նրանք նշեցին, որ Պարեկային ծառայությունը կայացել է նաև Լոռու մարզում և այդ կապակցությամբ ընդգծեցին մասնավորապես կին պարեկների բարեխիղճ ծառայությունը։ ՆԳ նախարարն ու Լոռու մարզպետը կոչ արեցին կանանց՝ դիմել և իրենց ծառայությամբ ուժ լինել մեր երկրի համար։

Լոռու մարզի բնակիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու պարեկային ծառայության առանձնահատկություններին, օգտագործվող հատուկ միջոցներին, ծառայողական մեքենաներին։

Իսկ ովքեր ցանկանում էին դիմել ստորաբաժանումում ծառայելու համար՝ տեղում ներկայացրին դիմումներ։

Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելության մրցույթի դիմումների ընդունումը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը։ Նշենք, որ տեղերի գերակշիռ մասը նախատեսված է կանանց համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում