Monday, 04 03 2024
Նժդեհի փողոցում երեք մեքենա է բախվել. վարորդներից մեկը հոսպիտալացվել է
Բաքուն ռուս-թուրքական շահերի ներկայացուցիչն է և դրանք փորձում է դնել կարգավորման հիմքում
Հունաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Սպասվում է կարճատև անձրև
Նման ձախողումներից հետո առնվազն հրաժարական կտայի
Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու գլխիվայր շրջվել երկաթյա ցանկապատի վրա
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ «BMW»-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ավտոքարշակի վրա
Հայաստանի ծակված հովանոցն ու նոր աշխարհագրությունը
Մոսկվայի կենդանաբանական այգուց օրանգուտանգը փախել է
23:45
«ՆԱՏՕ-ի ստեղծման պատճառն ազատ աշխարհի թշնամիներն են»․ Լատվիայի նախագահը՝ Մասկին
Անթալիայի համաժողովը՝ լակմուսի թուղթ․ միջանցքի օրակարգը չի սպառվել
Մերձավոր Արևելքի դուռը մեզ համար բաց է, ուղղակի պետք է մտնենք այդ դռնով
Ինչ կարգավիճակ կունենա ԳԱԱ-ն, ինչ է ասել վարչապետը
22:45
Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենաբարդ վերգետնյա անցումներից մեկը
Պատժամիջոցներ կլինեն, եթե լինի պատերազմ․ Եվրոպան ստանձնում է պարտավորություն
Այլևս չունենք հնարավորություն հարմար իրավիճակները հօգուտ մեզ օգտագործելու
Վրաստանն առաջարկում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության հարթակ
Ռուսաստանում կարող են արգելափակել «Վիքիպեդիան»
Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ. ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
Հայաստանը փաստացի լքում է ՀԱՊԿ-ը․ խաբկա՞նք, թե՞ իրականություն
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Անահիտ Ավանեսյանը ԱՄՆ-ում հանդիպել է առողջապահական տարբեր ասոցիացիների հետ
20:30
Գենդերային գաղափարախոսությունը վտանգավոր է, քանի որ այն փորձում է ջնջել սեռերի միջև տարբերությունը. Հռոմի պապ
Տարեկան երկու անգամ 55 դիտակետերից իրականացվում է ստորերկրյա ջրերի նմուշառում
Շիրակի մարզի Փանիկ և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
Մալիշկա գյուղում մոտ 8000 քմ խոտածածկույթ և 2 մեղվի փեթակ է այրվել

Ինչ է կատարվում Հայաստանի երկնքում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ Fly Arna ավիաընկերությունը, որ ունի Հայաստանի ազգային փոխադրողի կարգավիճակ, ունի լրացուցիչ ֆինանսավորման կարիք: Էկոնոմիկայի նախարարը այդպես է անդրադարձել հարցին, կապված մամուլի հրապարակումների հետ, ըստ որի՝ առաջիկա օրերին ավիաընկերությունը կդադարեցնի թռիչքները Հայաստանից, որովհետեւ կան անարդյունավետության առնչվող լուրջ հարցեր, որոնք հասել են ընդհուպ վարչապետ Փաշինյանին: Նախարարը ասել է, որ իրեն հայտնի չէ թռիչքների դադարեցման մասին տեղեկություն, բայց նշել, որ ավիաընկերությունն ունի լրացուցիչ ֆինանսավորման կարիք: Fly Arna-ն ստեղծվել է երկու տարի առաջ, պետական գրանցում է ստացել 2021-ի դեկտեմբերին, լիարժեք գործունեություն եւ թռիչքներ սկսել է 2022-ից: Ընկերությունը հիմնվել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Էյր Արաբիա» ավիաընկերության հետ համատեղ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի մասնակցությամբ:

«Էյր Արաբիան» բազավորվում է Շարժայի էմիրությունում եւ տարիներ է, ինչ թռիչքներ է իրականացնում Հայաստանից դեպի Շարժայի էմիրություն: Fly Arna-ի բաժնետերն են արաբական ավիաընկերությունը, որի օդանավերն էլ շահագործում է հայկական ազգային ավիափոխադրողը, եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը, որը ղեկավարում է Հայաստանի նախկկին արտգործնապպարար Վահան Փափազյանի որդին՝ Դավիթ Փափազյանը: Պետական հետաքրքրությունների ֆոնդի կառավարման խորհրդում էր նաեւ ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը կառավարման խորհրդից դուրս է եկել ընդամենը ամիսներ առաջ: Ըստ մամուլի հրապարակման, եղել է անարդյունավետ կառավարում: Փաստացի, էկոնոմիկայի նախարարը ասելով, որ կա լրացուցիչ ֆինանսավորման կարիք, ընդունում է՝ անուղղակի, որ կա արդյունավետության խնդիր: Մոտ երկու տարի դեպի Մերձավոր Արեւելք եւ Ռուսաստան թռիչքներ իրականացնող ավիաընկերությունը ունի խնդիր, այն դեպքում, երբ Հայաստանում արձանագրվել է ավիափոխադրումների ուղեւորահոսքի շեշտակի աճ:

Կասկածից վեր է, որ ավիաընկերության արդյունավետ կառավարման խնդիրը առաջին հերթին, առանձնապես պետք է հուզեր հայ բաժնետերերին՝ պետությանը, քանի որ խոսքը ազգային ավիափոխադրողի մասին է, ինչը բացի տնտեսական բաղադրիչից, առաջ է բերում նաեւ պարզապես պետական արժանապատվության բաղադրիչ: Առավել եւս, որ Հայաստանն այդ իմաստով ունի մեղմ ասած բացասական պատմություն: Անկախությունից ի վեր սնանկացել է երկու ազգային ավիափոխադրող՝ Հայկական Ավիաուղիները, որ դե յուրե պետական էր, իսկ հետո՝ Արմավիան, որը պատկանում էր Միկա Բաղդասարովին եւ ուներ մենաշնորհ: Արմավիայի սնանկացումից հետո Հայաստանը չուներ ազգային ավիափոխադրող: Փոխարենն անցավ այսպես ասած բաց երկնքի քաղաքականության, իսկ ազգային ավիափոխադրողի բացակայությունը՝ ինչը բացառիկ է պետությունների պարագայում, քանի որ գուցե մատների վրա է հնարավոր հաշվել այդպիսին չունեցող պետությունների թիվը, պատճառաբանվում էր, որ ներկայումս կա մեծ մրցակցություն եւ բարդ է ձեռնմուխ լինել արդյունավետ ավիափոխադրողի ստեղծման:

Երբ վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Կարեն Կարապետյանը, եղավ խոսակցություն, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնում Հայաստանին օժանդակել ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցում, բայց դրա դիմաց ակնկալում է, որ այդ ընկերության հիմնական ավիապարկը կլինի ռուսական արտադրության Սուխոյ Սուպերջեթ օդանավերով: Հետո սակայն այդ տեղեկությունները չունեցան շարունակություն, հետո եղավ թավշյա հեղափոխությունը, եւ 2021 թվականին ազդարարվեց արաբական ավիաընկերության հետ Fly Arna բյուջետային համատեղ ավիաընկերություն հիմնելու մասին, որպես ազգային ավիափոխադրող, որը բազավորվում է Հայաստանում: Միթե՞ Հայաստանի «օդը փակ» է ազգային ավիափոխադրողների համար եւ երրորդ ազգային ավիափոխադրող ընկերությունն էլ կանգնած է նախկին երկուսի ճակատագիրը կրկնելու վտանգի առաջ: Թե՞ ինչ որ մարդիկ պարզապես հայկական ավիացիայի թեւերը բացելու փոխարեն, դրա անվան տակ լայնորեն բացում են իրենց գրպանները եւ լցնում այնքան, որքան կտեղավորվի կամ կհասցնեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում