Monday, 04 03 2024
Բաքուն ռուս-թուրքական շահերի ներկայացուցիչն է և դրանք փորձում է դնել կարգավորման հիմքում
Հունաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Սպասվում է կարճատև անձրև
Նման ձախողումներից հետո առնվազն հրաժարական կտայի
Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու գլխիվայր շրջվել երկաթյա ցանկապատի վրա
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ «BMW»-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ավտոքարշակի վրա
Հայաստանի ծակված հովանոցն ու նոր աշխարհագրությունը
Մոսկվայի կենդանաբանական այգուց օրանգուտանգը փախել է
23:45
«ՆԱՏՕ-ի ստեղծման պատճառն ազատ աշխարհի թշնամիներն են»․ Լատվիայի նախագահը՝ Մասկին
Անթալիայի համաժողովը՝ լակմուսի թուղթ․ միջանցքի օրակարգը չի սպառվել
Մերձավոր Արևելքի դուռը մեզ համար բաց է, ուղղակի պետք է մտնենք այդ դռնով
Ինչ կարգավիճակ կունենա ԳԱԱ-ն, ինչ է ասել վարչապետը
22:45
Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենաբարդ վերգետնյա անցումներից մեկը
Պատժամիջոցներ կլինեն, եթե լինի պատերազմ․ Եվրոպան ստանձնում է պարտավորություն
Այլևս չունենք հնարավորություն հարմար իրավիճակները հօգուտ մեզ օգտագործելու
Վրաստանն առաջարկում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության հարթակ
Ռուսաստանում կարող են արգելափակել «Վիքիպեդիան»
Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ. ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ
Հայաստանը փաստացի լքում է ՀԱՊԿ-ը․ խաբկա՞նք, թե՞ իրականություն
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Անահիտ Ավանեսյանը ԱՄՆ-ում հանդիպել է առողջապահական տարբեր ասոցիացիների հետ
20:30
Գենդերային գաղափարախոսությունը վտանգավոր է, քանի որ այն փորձում է ջնջել սեռերի միջև տարբերությունը. Հռոմի պապ
Տարեկան երկու անգամ 55 դիտակետերից իրականացվում է ստորերկրյա ջրերի նմուշառում
Շիրակի մարզի Փանիկ և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
Մալիշկա գյուղում մոտ 8000 քմ խոտածածկույթ և 2 մեղվի փեթակ է այրվել
ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ

Ինչ է եղել սահմանի հանդիպմանը. իրավիճակը լիցքերի կուտակման շեմին է

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Սկոպյեում տեղի ունեցող ԵԱՀԿ նախարարական ժողովի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ, որն օրեր առաջ Երեւանում էր՝ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանի շրջանակում: Միրզոյանը ներկայացրել է, որ Ադրբեջանը չընդունելով բարձր մակարդակկի հանդիպումների առաջարկները, փաստացի խոչընդոտում է խաղաղության հարցում առաջընթացին: Նախարարական համաժողովի ելույթում Հայաստանի ԱԳ նախարարը վերստին խոսել էր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի հավակնության մասին:

Դա փաստացի տեղի է ունենում նոյեմբերի 30-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած հանդիպման ֆոնին, որ կայացել էր սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովների նախագահների մակարդակով: Դրանից հետո տեղեկություն տարածվեց, որ քննարկվել են հանձնաժողովների աշխատանքը կազմակերպելու հարցեր եւ ձեռք են բերվել դրան առնչվող որոշակի պայմանավորվածություններ: Այն, որ Հայաստանի արտգործնախարարը Սկոպյեում զուգահեռ խոսում է Ադրբեջանի հավակնությունների մասին, թերեւս հուշում է, որ սահմանին փոխվարչապետների մակարդակով տեղի ունեցած հանդիպումը ըստ էության քիչ ազդեցություն կամ արդյունավետություն է ունեցել խաղաղության շուրջ քննարկումների գործընթացի առաջմղմանը նպաստելու առումով եւ Ադրբեջանը թերեւս չի զիջել իր կարծր դիրքորոշումները: Ըստ էության, դրա մասին էր վկայում նաեւ ննույն ԵԱՀԿ նախարարական համաժողովում Բաքվի արտգործնախարարի ելույթը:

Գործնականում, որեւէ հիմք էլ չկար եզրակացնելու կամ ենթադրելու, որ Ադրբեջանը ունի իր դիրքորոշումները փոխելու մտադրություն: Մտահոգիչն այն է, որ կարծես թե չի նշմարվում այդ դիրքորոշումների գործնական փոփոխմանը միտված միջազգային գործողությունների կամ քայլերի մտադրություն: Սա նշանակում է, որ իրադարձությունների զարգացումը մտել է լարվածության լիցքերի կուտակման շրջափուլ, որը կարող է իր գագաթնակետին հասնել 2024-ի գարնանը: Դա բոլորովին չի նշանակում, որ պարպումը անպայմանորեն տեղի կունենա ռազմական գործողությունների միջոցով, սակայն այդ տարբերակը նույնիսկ ունի «նախադեպեր», իսկ ահա քաղաքական, դիվանագիտական պարպումները, դժբախտաբար, նախադեպեր կարծես թե չունեն: Հայտարարությունները, որոնք այն մասին են, թե անթույլատրելի է ուժի կիրառումն ու դա հետեւանք կունենա Ադրբեջանի համար, բացարձակապես պարպող միջոցներ չեն, որովհետեւ Ադրբեջանն այդ իմաստով ինքն է լինելու աշխարհաքաղաքական միջոց, հետեւաբար այդ միջոցը օգտագործողները կհօգան նաեւ անհրաժեշտ «փոխհատուցումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում