Wednesday, 28 02 2024
Սպանություն Քասախում. հետախուզվող հայրն ու որդին ձերբակալվել են
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն կեղծ արտահոսք է արել, իբր Հայաստանը Ֆրանսիայի հետ իրենց դեմ ագրեսիա է պատրաստում
Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել է Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ համայնքների դատախազության 2023 թվականի աշխատանքը
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Դեբեդից ապօրինի ջրառը կասեցվել է
Գումարտակի հրամանատարը դիզվառելիք, զրահաբաճկոններ ու համազգեստներ է յուրացրել
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի վարչապետի հետ
Ճանապարհը փոս է ընկնում, ճաքում է, դա բոլորը տեսնում են. վարչապետն այցելել է Ճանապարհային դեպարտամենտ
13:12
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets հարթակը
Երևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել
Զելենսկին Հայաստանում առանձնապես ասելիք չունի, Արևմուտքին ցույց տալու բան ունի
Մեդվեդևը Մակրոնին անվանել է «Բոնապարտի մանրաբույծ ժառանգ»
Նոր պաշտոնանկություններ կլինեն․ ովքեր են հերթում
Ադրբեջանցի զինծառայողը հատել է շփման գիծը. նա վնասազերծվել է. ԱԱԾ
Զելենսկու այցը քիչ հավանական է. տեղեկատվական աղմուկ է՝ Մոսկվային նյարդայնացնելու համար
Ադրբեջանը հայտնում է զինծառայողի մոլորվելու մասին
Լուրերի օրվա թողարկում 12։00
Նորատուսցի ձկնորսների գործի նախաքննությունը 5 մեղադրյալի մասով ավարտվել է
Սահմանային միջադեպի Մյունխենի հանդիպումից ժամեր առաջ
11:50
Ադրբեջանի ղեկավարությանը կոչ եմ անում ընդունել խաղաղության համապարփակ համաձայնագիրը. Մարինա Կալյուրանդ
11:45
ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա․ Միլլեր
11:30
Ֆինլանդիան և այլ երկրներ կանցնեն 6G ցանցերի
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
11:00
ԵՄ-ն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել
10:45
Դոնալդ Թրամփը հաղթել է նաև Միչիգանի ներկուսակցական ընտրություններում
Մահացել է ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը
«Hummer»–ը և «Mitsubishi»–ն այրվել են․ մի հոգի այրվածքներ է ստացել
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

ՔՊ-ն Ալավերդու քաղաքապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց է սկսել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ալավերդին զավթելու իշխանության մեկամյա օպերացիաները վճռորոշ փուլ են մտել: Երեկ Ալավերդու ՔՊ-ական ավագանին «Ապրելու երկիր» կուսակցության քվոտայով համայնքի ղեկավար ընտրված Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախագիծ է շրջանառության մեջ դրել:

Անցած տարի սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունը ՔՊ-ում չէին մարսում,սկզբում քրեական գործերով փորձեցին ճնշել Թամազյանին, բայց ապարդյուն,ապա անցան փորձված մարդագողության մեթոդին եւ քաղաքի հիվանդանոցի բժիշկ, ավագանու ԱԵ անդամ Սիմոն Զախարովին իրենց դաշտ բերեցին, ում ըստ լուրերի հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոն են խոստացել:

Զախարովը, որին թիմում «առնետ» են անվանում, նույնպես ստորագրել է անվստահության նախագծի տակ: Ըստ օրենքի, շրջանառության մեջ դրվելուց հետո երրորդ օրը, ժամը 10.00-ին ավագանին պետք է նիստ գումարի եւ քննարկի նախագիծը:

Սակայն մեր տեղեկություններով, Ալավերդու ընդդիմադիր իշխանությունը չի պատրաստվում հանգիստ զիջել, բանն այն է, որ շաբաթներ առաջ Թամազյանի թիմակիցները ֆիկտիվ իմպիչմենտի գորրծընթաց սկսեցին, իհարկե, այն ավարտին չհասավ, քանի որ իշխանությունը Զախարովին, ինչպես նշեցինք, հաջողեց պոկել ընդդիմությունից, իմպիչմենտի գործընթացից հետո առնվազն մեկ տարի օրենքը թույլ չի տալիս կրկին իմպիչմենտ հայտնել, ընդ որում օրենքում չկա հստակեցում՝ գործընթացը ավարտին հասցվել է, թե ոչ:

Ուստի Ալավերդու իշխանությունները չեն զիջելու` գործընթացը տանելով դատական ատյաններ, որտեղ կորոշեն կա՞ իրավունք մեկ տարին չլրացած համայնքապետին անվստահության գործընթաց սկսելու, թե ոչ: ՔՊ քաղաքապետի թեկնածուն նախկին ՀՀԿ-ական Դավիթ Ղումաշյանն է, որի մասին մամուլում աղմկահարույց նյութերի պակաս չկա, նա է ղեկավարում Ալավերդու ՔՊ ավագանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում