Wednesday, 28 02 2024
Մեդվեդևը Մակրոնին անվանել է «Բոնապարտի մանրաբույծ ժառանգ»
Ադրբեջանցի զինծառայողը հատել է շփման գիծը. նա վնասազերծվել է. ԱԱԾ
Զելենսկու այցը քիչ հավանական է. տեղեկատվական աղմուկ է՝ Մոսկվային նյարդայնացնելու համար
Ադրբեջանը հայտնում է զինծառայողի մոլորվելու մասին
Նորատուսցի ձկնորսների գործի նախաքննությունը 5 մեղադրյալի մասով ավարտվել է
Սահմանային միջադեպի Մյունխենի հանդիպումից ժամեր առաջ
11:50
Ադրբեջանի ղեկավարությանը կոչ եմ անում ընդունել խաղաղության համապարփակ համաձայնագիրը. Մարինա Կալյուրանդ
11:45
ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա․ Միլլեր
11:30
Ֆինլանդիան և այլ երկրներ կանցնեն 6G ցանցերի
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
11:00
ԵՄ-ն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել
10:45
Դոնալդ Թրամփը հաղթել է նաև Միչիգանի ներկուսակցական ընտրություններում
Մահացել է ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը
«Hummer»–ը և «Mitsubishi»–ն այրվել են․ մի հոգի այրվածքներ է ստացել
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին. կան տուժածներ
«Զվարթնոցը» օպերացիայի մի քայլն է. եթե չարվեն հաջորդ քայլերը, կունենանք լրիվ բացասական էֆեկտ
Ցերեկային խնամքի ծառայություններից օգտվում է ավելի քան 3500 երեխա
Գազայի պատերազմի հանգուցալուծումը կարծես մոտ է
Տեղումներ չեն սպասվում
Ռուսաստանի հայերը մեզ ամենալավն են սպանելու, եթե ՌԴ-ի հետ ռազմական կոնֆլիկտ ունենանք
2020-ին ՀՀ-ում կալանավորների թիվը եղել է 986-ը, փետրվարի 1-ի դրությամբ՝ 1406-ը. «Ժողովուրդ»
Ռումբ դնելուց առաջ SMS են ուղարկել. «Հրապարակ»
Գյումրիում՝ շներին ու կատուներին կփոխարինեն հայտնիները. «Հրապարակ»
«Նախկին թալանչիների» օրոք պաշտոնավարածն այսօր ՊՆ-ում է. «Ժողովուրդ»
Գեւորգ Պապոյանը նախարարական «կայֆերի» մեջ էր. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նիկոլ Փաշինյանը խմբակցության հետ հանդիպում է սերիաներով. «Ժողովուրդ»
Ընդդիմադիր կանանց՝ իշխանական կանանց հետ շփվելու երանելի իրողությունն ապահովում է ամերիկյան կառույցը. «Հրապարակ»

Երբ հանրությունը հոգնում է եւ հիասթափվում բոլորից, վակուումը կարող է լցվել ծայրահեղ էքսցենտրիզմով կամ քաղաքական խեղկատակությամբ

Հայաստանում գրեթե անարձագանք անցավ Արգենտինայի նախագահի ընտրության արդյունքի մասին տեղեկատվությունը: Այդ երկրի նախագահի պաշտոնում ընտրվեց մարդ, որին բնորոշում էին իբրեւ «արգենտինական Թրամփ»: Նա ծայրահեղ աջ թեկնածու Խավիեր Միլեյն է, որն էթնիկ ծագումով հրեա է, ընտրությունից հետո նույնիսկ այցելել է Նյու Յորքի հրեական համայնք: Ծայրահեղ աջ Միլեյը նաեւ նախկին ռոք երաժիշտ է, խիստ էքսցենտրիկ պահվածքով եւ մտքերով: Նա գնահատվում է այսպես ասած «արտահամակարգային» թեկնածու, որի հաղթանակը արտացոլում է գոյություն ունեցող քաղաքական համակարգից հասարակության հոգնածության եւ հիասթափության արդյունք: Եվ, չնայած իհարկե «արտահամակարգային» բնորոշումը ունի զգալի հարաբերականություն, հատկապես երբ խոսքը որեւէ պետության իշխանության ձեւավորման մասին է, այդուհանդերձ պետք է նկատել, որ գոյություն ունեցող քաղաքական համակարգերից եւ դրանցում կարծրացած դերակատարներից հանրային հոգնածության եւ ապատիայի դրսեւորումները ունեն միջազգային նկատելի տարածում:

Եվ այդ երեւույթը բավականին դիտարկելի է Հայաստանից, որտեղ սոցհարցումները վաղուց ի վեր արձանագրում են հանրության հոգնածություն եւ հիաաթափություն՝ գոյություն ունեցող քաղաքական ուժերից, թե իշխանական, թե ընդդիմադիր, անվստահություն քաղաքական ուժերի եւ գործիչների հանդեպ: Իհարկե, ընդհանուր ունիվերսալությամբ հանդերձ, այստեղ շատ կարեւոր է արձանագրել յուրաքանչյուր երկրի եւ հանրույթի առանձնահատկություններ, սակայն Արգենտինայի օրինակը թերեւս բավականին թարմ է եւ ուսումնասիրելի հենց Հայաստանից, որտեղ քաղաքական իշխանությունից եւ ընդդիմության տարբեր ուժերից հանրային մեծ հոգնածությունը կարող է առաջացնել քաղաքական շոշափելի վակուում: Երեւանի ավագանու վերջին ընտրությունը վկայեց այդ հոգնածությունը արդեն ոչ միայն զուտ սոցհարցումների մակարդակով, այլ՝ բուն քաղաքական գործընթացի: Հասարակությունը հոգնել է դաշտում շատ, թե քիչ շոշափելի ներկայություն ունեցող ուժերից եւ անձերից, սակայն չի տեսնում նաեւ այդ ամենին առարկայական, որակապես եւ բովանդակային առումով տարբերվող այլընտրանք:

Հանրությունը տեսնում է, դրվագ առ դրվագ, թե ինչպես են միմյանց դեմ իբրեւ թե պայքարով, գործնականում միմյանց «քաղաքականապես կենդանի» պահում իշխանությունն ու ընդդիմությունը, թե իշխանությանը, թե ընդդիմությանը մերձակա տարբեր ուժեր, բայց չի տեսնում այն ուժին, որի հետ կարող է պայմանավորվել իրավիճակը որակապես փոխելու հարցում: Իսկ առաջացող այդ վակուումները հենց լցվում են ծայրահեղ էքսցենտրիզմի կամ պարզապես քաղաքական խեղկատակության «բռնկումներով», եթե չեն առաջանում հանրության հետ որակապես այլ երկխոսություն սկսող եւ բովանդակություն բերող միավորներ, լինեն դրանք կուսակցությունների, թե ինստիտուցիոնալ այլ ձեւաչափով: Ուժեր, որոնք իիրենց հետ կբերեն հարցեր, բայց միեւնույն ժամանակ այդ հարցերի շոշափելի պատասխաններ, հանրության հետ դրանց կատարելագործման շուրջ աշխատանքի, ըստ այդմ նաեւ հետագա երկարաժամկետ պայմանավորվածություններ ենթադրող բովանդակային համաձայնությունների ու պայմանավորվածության համար: Արգենտինան Հայաստանից հեռու է թվում աշխարհագրորեն, թեեւ գտնվում է Հայաստանի հետ առանց վիզային հաղորդակցության ռեժիմում, բայց քաղաքական երեւույթի իմաստով Արգենտինայում զանգի ղողանջը Հայաստանի համար «հասանելիության» սահմանում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում