Wednesday, 28 02 2024
14:15
Կատարը Ֆրանսիայում 10 մլրդ եվրո ներդրում կանի
Սպանություն Քասախում. հետախուզվող հայրն ու որդին ձերբակալվել են
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն կեղծ արտահոսք է արել, իբր Հայաստանը Ֆրանսիայի հետ իրենց դեմ ագրեսիա է պատրաստում
Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել է Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ համայնքների դատախազության 2023 թվականի աշխատանքը
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Դեբեդից ապօրինի ջրառը կասեցվել է
Գումարտակի հրամանատարը դիզվառելիք, զրահաբաճկոններ ու համազգեստներ է յուրացրել
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի վարչապետի հետ
Ճանապարհը փոս է ընկնում, ճաքում է, դա բոլորը տեսնում են. վարչապետն այցելել է Ճանապարհային դեպարտամենտ
13:12
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets հարթակը
Երևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել
Զելենսկին Հայաստանում առանձնապես ասելիք չունի, Արևմուտքին ցույց տալու բան ունի
Մեդվեդևը Մակրոնին անվանել է «Բոնապարտի մանրաբույծ ժառանգ»
Նոր պաշտոնանկություններ կլինեն․ ովքեր են հերթում
Ադրբեջանցի զինծառայողը հատել է շփման գիծը. նա վնասազերծվել է. ԱԱԾ
Զելենսկու այցը քիչ հավանական է. տեղեկատվական աղմուկ է՝ Մոսկվային նյարդայնացնելու համար
Ադրբեջանը հայտնում է զինծառայողի մոլորվելու մասին
Լուրերի օրվա թողարկում 12։00
Նորատուսցի ձկնորսների գործի նախաքննությունը 5 մեղադրյալի մասով ավարտվել է
Սահմանային միջադեպի Մյունխենի հանդիպումից ժամեր առաջ
11:50
Ադրբեջանի ղեկավարությանը կոչ եմ անում ընդունել խաղաղության համապարփակ համաձայնագիրը. Մարինա Կալյուրանդ
11:45
ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա․ Միլլեր
11:30
Ֆինլանդիան և այլ երկրներ կանցնեն 6G ցանցերի
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
11:00
ԵՄ-ն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել
10:45
Դոնալդ Թրամփը հաղթել է նաև Միչիգանի ներկուսակցական ընտրություններում
Մահացել է ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը
«Hummer»–ը և «Mitsubishi»–ն այրվել են․ մի հոգի այրվածքներ է ստացել
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը

ԵԱՀԿ պետք է պատասխան տա, հարթակ առաջարկելու փոխարեն

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին իր երկրի մայրաքաղաքում տեղի ունեցող ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան բանակցությանը եւ հայտարարել, որ ԵԱՀԿ-ն առաջարկում է կառուցողական երկխոսության հարթակ: Այս հայտարարությունն իհարկե կարելի էր ընկալել իբրեւ հերթական «խաղաղասիրական», որ ամենօրյա ռեժիմով հնչում է աշխարհի տարբեր ծագերից, եւ անցնել առաջ: Սակայն, ԵԱՀԿ պարագայում թերեւս պետք է կանգ առնել եւ հարցեր ուղղել այդ կազմակերպությանը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային միջնորդության միակ մանդատի վերաբերյալ որոշում կայացրած բացառիկ կառույց է, որն այդ մանդատով օժտել էր բացառիկ մի ձեւաչափի՝ Մինսկի խմբի համանախագ եռյակին:

Կառուցողական երկխոսության հարթակի մասին խոսող ԵԱՀԿ գործող նախագահը եւ անդամ պետությունները թերեւս պետք է պատասխան տան հարցին, թե ինչու եւ ինչպես է փլվել այդ միակ մանդատը, որի չեղարկման որոշում ԵԱՀԿ չի էլ կայացրել: Ադրբեջանը, ի հեճուկս միջնորդական այդ ձեւաչափի, 2020 թվականին խախտել է դրա ներքո համաձայնեցված սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառում կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառում, եւ ագրեսիայի, ի հետագա երեք տարիներին էլ հետեւողականորեն էթնիկ զտման է ենթարկել Արցախը: ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները հրաժարվել են աշխատել միմյանց հետ, ուկրաինական պատերազմի պատճառաբանությամբ:

Բայց, այդ պատճառաբանությունը չպետք է հետաքրքրի ԵԱՀԿ-ին, որի կայացրած որոշման համաձայն համանախագահները պետք է աշխատեին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Բույար Օսմանին, կամ նրան հաջորդելիք որեւէ գործող նախագահող, պետք է հաշվետվություն պահանջի համանախագահ երկրներից, թե նրանք ինչ են արել իրենց մանդատը իրացնելու, այդ մանդատի ներքո տեղի ունեցող գործընթացը պաշտպանելու համար: Ըստ այդմ, ԵԱՀԿ-ն ոչ թե պետք է կամ կարող առաջարկել հարթակ, այլ ունի այդպիսի հարթակի վերաբերյալ ավելի քան երեք տասնամյակ առաջ կայացրած որոշում, եւ ունի այդ որոշման համար պատասխանատու լինելու պարտավորություն:

ԵԱՀԿ պարտավոր է տեր կանգնել այդ որոշումով ստեղծված հարթակին եւ պատասխան տա դրա գործունեության արդյունքի կամ հետեւանքի համար: Այս հարցադրումներն այսօր իհարկե հնչում են բավականին միամիտ, այն իմաստով, որ այսօր ԵԱՀԿ՝ որպես այդպիսին, ըստ էության, դե ֆակտո գոյություն չունի, ինչպես գոյություն չունի միջազգային իրավակարգ ընդհանրապես: Սակայն, Հայաստանի համար շատ կարեւոր է դնել այդ պատասխանատվության խնդիրը, որպեսզի նաեւ ստեղծվի միջնորդական պատասխանատվության նախադեպ՝ որեւէ այլ ձեւաչափով անպատասխանատու միջնորդություն թույլ չտալու եւ դրանից բխող ռիսկերը կանխարգելելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում