Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր նոր՝ «Իմ կյանքը» գրքում առաջին անգամ խոսել է այն մասին, որ ունի երկու որդի, որոնք ծնվել են արտամուսնական կապից։ Այս մասին հայտնում է Orda.kz տեղական լրատվական հարթակը։ Նազարբաևի գիրքը հրատարակվել է Foliant հրատարակչության կողմից և վաճառքում կհայտնվի մոտ օրերս։ Հրատարակության առաջին օրինակները ստացել են քաղաքական գործիչներ, փորձագետներ և լրագրողներ։
Գրքի առանձին գլուխներ նվիրված են 2011 թվականի Ժանաոզենում տեղի ունեցած անկարգություններին, 2019 թվականի իշխանության փոխանցմանն ու 2022 թվականի հունվարի զանգվածային անկարգություններին։