Դեկտեմբերի երկուսին ՖԻՖԱ-ն պատրաստվում է հայտարարել 2018թ. և 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություններն ընդունող երկրների անունները: Հայտնի է, որ ինքնաբացարկների պատճառով ստացվել է այնպես, որ ըստ վերլուծաբանների՝ 2018թ. աշխարհի առաջնությունը կընդունի եվրոպական մի երկիր կամ երկրներ (մի քանի երկիր համատեղ հայտ են ներկայացրել), իսկ 2022թ. աշխարհի առաջնությունը կընդունի մնացյալ աշխարհամասերից որևէ մի երկիր:
Betfair բուքմեյքերական գործակալությունը հրապարակել է վարկանիշներ, համաձայն որի՝ աշխարհի առաջնություն 2018թ.-ն իր տարածքում ընդունելու ամենամեծ շանսերն ունի Ռուսաստանը` 1.84 գործակցով, նրան հաջորդում են Անգլիան` 3.8, Պորտուգալիան և Իսպանիան` համատեղ հայտով` 4.6, Բելգիան և Նիդերլանդները համատեղ հայտով` 28, Ավստրալիան` 500, ԱՄՆ` 1000, Ճապոնիա` 1000: