Tuesday, 05 03 2024
Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ, տուժածների թվում է 2-ամյա երեխա
00:47
Բայդեն-Թրամփ՝ աննախադեպ պայքար. ելքը չի կանխատեսվում
00:45
Ֆրանսիայում հղիության արհեստական ընդհատման կանանց իրավունքն ամրագրվել է Սահմանադրությամբ
00:30
Մակրոնի նոր զորակոչն ու Եվրոպայի անվճռականությունը
Մակունցը հույս է հայտնել, որ ԱՄՆ աջակցությունը կլինի շարունակական
Դիվանագիտական խրամատներում ընթանում են համառ մարտեր ՀՀ ինքնիշխանության համար. Միրզոյան
Այգեպատի նախկին ղեկավարին, նրա կնոջն ու աներոջը չարաշահումների գործով մեղադրանք է ներկայացվել
Երեխային հաջողվել է փախչել հանցագործից ու կատարվածի մասին հայտնել ծնողներին
Դենդիասի այցը՝ ուշագրավ իրադարձությունների շղթայում
ՀՀ-ն կայացրել է սահմանը հատած զինծառայող Ռուսլան Փենախովին Ադրբեջանին հանձնելու որոշում. ԱԱԾ
Եթե Թրամփը բանտարկվի, հանրապետականները գործի կդնեն «Պլան Բ»-ն
Մոսկվան սպառնում է հարվածել Հայաստանի տնտեսությանը
Ռուսական կալոշը Հայաստանից հանելը ցավոտ պրոցես է լինելու
Լավրովը աղաչել է Ֆիդանին, որ համոզեն Ալիևին հարձակվել Հայաստանի վրա
22:45
ԱՄՆ Գերագույն դատարանը բավարարել է Դոնալդ Թրամփի հայցը
Վրաստանի իրավապահների կողմից առևանգման մեղադրանքով 18 տարի հետախուզվողը հայտնաբերվել է Բավրայի անցակետում
Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախված ավտեմեքենաներից մեկի 28 և 2 տարեկան ուղևորները հոսպիտալացվել են
Ումի՞ց է Լոնդոնն ապահովագրում Բաքվին
Վաշինգտոնում կկայանա ՀՀ և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը
Խաչատուր Մկրտչյանը նշանակվել է Արմավիրի, Ջանիկ Բազեյանը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
Հունաստանը հնարավորինս կօգնի Հայաստանին. Փաշինյանն ընդունել է Դենդիասին
Լավրովի ուլտիմատումը Հայաստանին
Վճռականորեն դեմ ենք ռազմական որևէ գործողության այս տարածաշրջանում. Դանդիաս
ՆԱՏՕ-ԵՄ շրջանակում կարևորում ենք Հայաստանի և Հունաստանի գործակցությունը. Պապիկյան
21:10
Եմենի մոտ հարձակման հետևանքով բեռնատար նավ է վնասվել
Հունաստանի նախարարի առանցքային հայտարարությունը Երեւանում
Մարմարիկ գետից էլեկտրական հոսանքի գործադրմամբ ձուկ են ապօրինի որսացել
20:40
Ֆրանսիան մոտ ապագայում չի մտածում Ուկրաինա զինվորներ ուղարկելու մասին
ՌԴ նախագահական ընտրություններում մոտ 50 հազար ընտրող վաղաժամկետ է քվեարկել
20:20
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարը հայտնել է, որ Ալմաթիում իրավիճակը հանգիստ է

Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման և ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցները։

Զեկույցները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիայի քաղաքականությունը, նախապես ծրագրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման տարեկան զեկույցում նշված է, որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը չի կարող անհետևանք մնալ, և կոչ է արվում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների դեմ, որոնք պատասխանատու են հրադադարի բազմաթիվ խախտումների համար։ Ինչպես նաև կոչ է արվում կասեցնել էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, և հաշվի առնելով վերջին իրադարձություններն ու Ադրբեջանում մարդու իրավունքների դրամատիկ իրավիճակը՝ դադարեցնել նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ։

«Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է պայմանավորվի նրանով, որ երկիրն էական առաջընթաց գրանցի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների, ներառյալ՝ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության հարցում»,- ասված է զեկույցում։

Զեկույցը ողջունում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ստեղծումը, որի նպատակն է նպաստել տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը, կոչ է անում Եվրոպական Խորհրդին ավելացնել առաքելության կազմում տեղակայված փորձագետների թիվը, ավելացնել առաքելության կարողությունները և աշխարհագրական շրջանակը, ինչպես նաև երկարացնել դրա տեղակայման ժամկետը ևս հինգ տարով: Ինչպես նաև Ադրբեջանին կոչ է արվում թույլ տալ նույն առաքելության տեղակայումն իր տարածքում և Լեռնային Ղարաբաղում։ Զեկույցում անդրադարձ կա նաև Հայաստանի անվտանգության, անկախության ու ինքնիշխանության պաշտպանության հարցում ԵՄ-ի աջակցության մասին։ Զեկույցը կոչ է անում «նպաստել պաշտպանության ոլորտում կողմերի միջև առավել համապարփակ և ընդլայնված համագործակցությանը»։

Եվրոպական Խորհրդին կոչ է արվում պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դեմ, բայց չսահմանափակվել նախագահ Ալիևի քաղաքական և ռազմական շրջապատով, և դադարեցնել նավթի և գազի ներմուծումն Ադրբեջանից՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում։

ԵԽ ընդունած ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցն իր հերթին դատապարտում է Ադրբեջանի նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը ԼՂ հայության դեմ և պահանջում պաշտպանել հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։ Զեկույցն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին, որոնք լրջորեն խոչընդոտվել են Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին ռազմական գործողության և դե-ֆակտո էթնիկ զտումների պատճառով։

Զեկույցը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը և լիակատար հարգանքը երկրի ինքնիշխանության, ժողովրդավարության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Գովաբանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն հայտարարության համար, որ Հայաստանը չի ներքաշվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ, և նրա վերջին կոչերը՝ վերսկսելու խաղաղ բանակցությունները Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակով։ Զեկույցը նաև ողջունում է Հայաստանի որոշումը՝ վավերացնել Հռոմի կանոնադրությունը։

Հետևեք մեզ Telegram-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում