Tuesday, 05 03 2024
Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ, տուժածների թվում է 2-ամյա երեխա
00:47
Բայդեն-Թրամփ՝ աննախադեպ պայքար. ելքը չի կանխատեսվում
00:45
Ֆրանսիայում հղիության արհեստական ընդհատման կանանց իրավունքն ամրագրվել է Սահմանադրությամբ
00:30
Մակրոնի նոր զորակոչն ու Եվրոպայի անվճռականությունը
Մակունցը հույս է հայտնել, որ ԱՄՆ աջակցությունը կլինի շարունակական
Դիվանագիտական խրամատներում ընթանում են համառ մարտեր ՀՀ ինքնիշխանության համար. Միրզոյան
Այգեպատի նախկին ղեկավարին, նրա կնոջն ու աներոջը չարաշահումների գործով մեղադրանք է ներկայացվել
Երեխային հաջողվել է փախչել հանցագործից ու կատարվածի մասին հայտնել ծնողներին
Դենդիասի այցը՝ ուշագրավ իրադարձությունների շղթայում
ՀՀ-ն կայացրել է սահմանը հատած զինծառայող Ռուսլան Փենախովին Ադրբեջանին հանձնելու որոշում. ԱԱԾ
Եթե Թրամփը բանտարկվի, հանրապետականները գործի կդնեն «Պլան Բ»-ն
Մոսկվան սպառնում է հարվածել Հայաստանի տնտեսությանը
Ռուսական կալոշը Հայաստանից հանելը ցավոտ պրոցես է լինելու
Լավրովը աղաչել է Ֆիդանին, որ համոզեն Ալիևին հարձակվել Հայաստանի վրա
22:45
ԱՄՆ Գերագույն դատարանը բավարարել է Դոնալդ Թրամփի հայցը
Վրաստանի իրավապահների կողմից առևանգման մեղադրանքով 18 տարի հետախուզվողը հայտնաբերվել է Բավրայի անցակետում
Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախված ավտեմեքենաներից մեկի 28 և 2 տարեկան ուղևորները հոսպիտալացվել են
Ումի՞ց է Լոնդոնն ապահովագրում Բաքվին
Վաշինգտոնում կկայանա ՀՀ և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը
Խաչատուր Մկրտչյանը նշանակվել է Արմավիրի, Ջանիկ Բազեյանը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
Հունաստանը հնարավորինս կօգնի Հայաստանին. Փաշինյանն ընդունել է Դենդիասին
Լավրովի ուլտիմատումը Հայաստանին
Վճռականորեն դեմ ենք ռազմական որևէ գործողության այս տարածաշրջանում. Դանդիաս
ՆԱՏՕ-ԵՄ շրջանակում կարևորում ենք Հայաստանի և Հունաստանի գործակցությունը. Պապիկյան
21:10
Եմենի մոտ հարձակման հետևանքով բեռնատար նավ է վնասվել
Հունաստանի նախարարի առանցքային հայտարարությունը Երեւանում
Մարմարիկ գետից էլեկտրական հոսանքի գործադրմամբ ձուկ են ապօրինի որսացել
20:40
Ֆրանսիան մոտ ապագայում չի մտածում Ուկրաինա զինվորներ ուղարկելու մասին
ՌԴ նախագահական ընտրություններում մոտ 50 հազար ընտրող վաղաժամկետ է քվեարկել
20:20
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարը հայտնել է, որ Ալմաթիում իրավիճակը հանգիստ է

Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը պաշտոնապես ազդարարել են Համատեղ ղեկավար կոմիտեի աշխատանքների մեկնարկը, որը «2021-2025 թվականների Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակ» փաստաթղթի իրագործման առանցքային հենակետն է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի շրջանակներում Համատեղ ղեկավար կոմիտեն քննարկել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Հայաստանի Հանրապետության առաջընթացը և առաջացած մարտահրավերները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների զանգվածային ներհոսքի հետևանքով: Կոմիտեն ընդգծել է փախստականների հումանիտար և զարգացման կարիքները համապարփակ լուծման և նրանց կայուն զարգացման ապահովման կարևորությունը: Կոմիտեն ընդգծել է նաև ՄԱԿ-ի ԿԶՀ-ի իրականացման ուղղությամբ հետագա միջոցառումների նախանշման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական, հումանիտար և անվտանգային իրավիճակը:

Ըստ աղբյուրի՝ բացման խոսքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Հայաստանը, հավատարիմ լինելով 2030 օրակարգի իրականացմանը, շարունակում է ջանքեր գործադրել Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ: Այդ հանձնառության վառ ապացույցը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների՝ մարդակենտրոն, ներառական և մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված հավակնոտ օրակարգն է: Կայուն զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին Միավորված ազգերի կազմակերպությունը եղել և մնում է մեր կարևորագույն գործընկերներից մեկը, ով մշտապես աջակից է եղել Հայաստանում սոցիալ-տնտեսական առաջընթացի, լավ կառավարման համակարգի ներդրման և մի շարք այլ աշխատանքներում»:

Նշվում է, որ անդրանիկ նիստի ընթացքում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն հայտարարել է. «Համատեղ ղեկավար կոմիտեի գործարկումը մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջև առկա գործընկերության համար: Բաց երկխոսության պայմաններում, ՀՀ կառավարությունն ու Միավորված ազգերի կազմակերպությունն ունեն երկրների զարգացման ընդհանուր տեսլական: Հենց այս երկխոսության միջոցով մենք ջանքեր են գործադրում մարդկանց հզորացման, կարողությունների զարգացման և նպաստավոր միջավայրի ստեղծման ուղղությամբ»:

Ընդգծվել է, որ համագործակցության, ներառականության և հաշվետվողականության հանձնառությամբ՝ Ղեկավար կոմիտեի նիստերը կգումարվեն առնվազն տարին մեկ անգամ՝ ամրապնդելով Հայաստանի կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև կայուն և զարգացող գործընկերության հիմքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում