Tuesday, 27 02 2024
11:00
Մակրոնը չի բացառել Արևմտյան երկրների զինվորականների տեղակայումն Ուկրաինայում
10:45
Նավթի գներն աճել են. 26-02-24
10:30
Ryanair-ի տոմսերը գները կբարձրանան
Էրեբունի համայնքում ապօրինի արդյունահանվել է բազալտի օգտակար հանածո՝ պետությանը պատճառելով 79 մլն դրամի վնաս. գործն ուղարկվել է դատարան
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Զելենսկու այցը «ստուգողական աշխատանք» է տարածաշրջանի համար
Շինարարական օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում. փոխքաղաքապետ
Թուրքիան ստում է՝ Սփյուռքը չի կարող Հայաստանին պարտադրել իր տեսակետը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Հունաստան
Մեզ բացեիբաց սպառնում են հայկական պետության ոչնչացմամբ
Աղազարյանները շարունակում են ունեցվածք դիզել. «Ժողովուրդ»
ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի և ՔՊ-ի փակ հանդիպմանը ամենաակտիվը եղել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը. «Ժողովուրդ»
Որոշումը հետաձգվել է. ՔՊ-ում կանգնել են երկընտրանքի առաջ. «Հրապարակ»
«Կոնդի նախագիծը» կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության սեւ էջերից մե՞կը. «Հրապարակ»
Փաշինյանի եւ ՔՊ-ական պատգամավորներիի փակ հանդիպումը տևել է 3 ժամից ավելի. Ակնարկել է՝ մեծ առաջընթաց չկա. «Ժողովուրդ»
«Վեոլիա ջուր»-ն՝ ընդդեմ Եհովայի վկաների. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ն ու Զելենսկին. «Հրապարակ»
Կադրային բանկի պակասի պատճառով վերջին պահին է որոշվել Գեւորգ Պապոյանին առաջադրել նախարարի պաշտոնում. «Ժողովուրդ»
ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականը միայն սկիզբն է․ դեռ շատ խմորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
Հայ-ֆրանսիական ինտենսիվության հայ-վրացական շարունակությունը
Վթարային ջրանջատում՝ փետրվարի 27-ին
«Գիտելիքներն ու փորձը սկիզբն են նոր ձեռքբերումների»․ Ալեն Սիմոնյան
Դանակահարություն՝ Չարենցավանում․ կա վիրավոր
Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում
Արդեն 5 տարի է զբաղվում է ծառերի, ծաղիկների և բույսերի խնամքով
Հրդեհ՝ Զորակ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում
Էդվարդ Ասրյանը խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Դպրոցների շինարարության վերջնաժամկետից շեղում չպետք է լինի. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պահանջը՝ շինարարներին և տեխհսկողներին

Քաղաքաշինության կոմիտեում նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել հանդիպում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող շինարարական ծրագրերում ներգրավված շինարարություն և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են 300 դպրոց կառուցելու ՀՀ կառավարության նպատակի իրագործման շրջանակում կոմիտեին վերապահված ծրագրերի իրականացման ընթացքը, սահմանված ժամկետներում աշխատանքներն ավարտելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, անդրադառնալով այն դպրոցներին, որոնց շինարարական աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մինչև տարեվերջ՝ կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը շեշտեց, որ վերջնաժամկետից շեղում չպետք է լինի. «Անհրաժեշտ է ուժերը կենտրոնացնել, ներգրավել լրացուցիչ ռեսուրսներ, բանվորական ներուժ՝ ծրագրերը բարձր որակով և ժամանակին ավարտելու համար»: Խստագույն պահանջ դրվեց՝ անվերապահորեն ապահովել պայմանագրային պարտավորությունների կատարումը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը հաշվետվությամբ հանդես է եկել կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը: Դիտարկվել են շինարարական հրապարակներ կատարած շրջայցերի ժամանակ վարչության աշխատակիցների արձանագրած թերությունները, որոնց գերակշիռ մասը շտկվել է սեղմ ժամկետում, մյուսների ուղղությամբ արդեն ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ:

«Կոմիտեի նախագահը լսել է նաև հանդիպման մասնակիցներին հուզող հարցերը, շինարարական գործընթացը խոչընդոտող գործոնների վերաբերյալ մտահոգությունները՝ միաժանամանակ հայտնելով աջակցություն ցուցաբերելու, լուծման ուղիներ համատեղ գտնելու կոմիտեի պատրաստակամությունը:

Կարևորվել է հատկապես տեխնիկական հսկողություն իրականացնողների դերը՝ շինարարության իրականացման պատշաճ որակը վերահսկելու և արագ արձագանքելու առումով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վերջում Արմեն Ղուլարյանը շնորհակալություն է հայտնել աշխատանքները բարեխղճորեն կատարող կազմակերպություններին, արժևորել Քաղաքաշինության կոմիտեի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում