Tuesday, 05 03 2024
Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ, տուժածների թվում է 2-ամյա երեխա
00:47
Բայդեն-Թրամփ՝ աննախադեպ պայքար. ելքը չի կանխատեսվում
00:45
Ֆրանսիայում հղիության արհեստական ընդհատման կանանց իրավունքն ամրագրվել է Սահմանադրությամբ
00:30
Մակրոնի նոր զորակոչն ու Եվրոպայի անվճռականությունը
Մակունցը հույս է հայտնել, որ ԱՄՆ աջակցությունը կլինի շարունակական
Դիվանագիտական խրամատներում ընթանում են համառ մարտեր ՀՀ ինքնիշխանության համար. Միրզոյան
Այգեպատի նախկին ղեկավարին, նրա կնոջն ու աներոջը չարաշահումների գործով մեղադրանք է ներկայացվել
Երեխային հաջողվել է փախչել հանցագործից ու կատարվածի մասին հայտնել ծնողներին
Դենդիասի այցը՝ ուշագրավ իրադարձությունների շղթայում
ՀՀ-ն կայացրել է սահմանը հատած զինծառայող Ռուսլան Փենախովին Ադրբեջանին հանձնելու որոշում. ԱԱԾ
Եթե Թրամփը բանտարկվի, հանրապետականները գործի կդնեն «Պլան Բ»-ն
Մոսկվան սպառնում է հարվածել Հայաստանի տնտեսությանը
Ռուսական կալոշը Հայաստանից հանելը ցավոտ պրոցես է լինելու
Լավրովը աղաչել է Ֆիդանին, որ համոզեն Ալիևին հարձակվել Հայաստանի վրա
22:45
ԱՄՆ Գերագույն դատարանը բավարարել է Դոնալդ Թրամփի հայցը
Վրաստանի իրավապահների կողմից առևանգման մեղադրանքով 18 տարի հետախուզվողը հայտնաբերվել է Բավրայի անցակետում
Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախված ավտեմեքենաներից մեկի 28 և 2 տարեկան ուղևորները հոսպիտալացվել են
Ումի՞ց է Լոնդոնն ապահովագրում Բաքվին
Վաշինգտոնում կկայանա ՀՀ և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը
Խաչատուր Մկրտչյանը նշանակվել է Արմավիրի, Ջանիկ Բազեյանը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
Հունաստանը հնարավորինս կօգնի Հայաստանին. Փաշինյանն ընդունել է Դենդիասին
Լավրովի ուլտիմատումը Հայաստանին
Վճռականորեն դեմ ենք ռազմական որևէ գործողության այս տարածաշրջանում. Դանդիաս
ՆԱՏՕ-ԵՄ շրջանակում կարևորում ենք Հայաստանի և Հունաստանի գործակցությունը. Պապիկյան
21:10
Եմենի մոտ հարձակման հետևանքով բեռնատար նավ է վնասվել
Հունաստանի նախարարի առանցքային հայտարարությունը Երեւանում
Մարմարիկ գետից էլեկտրական հոսանքի գործադրմամբ ձուկ են ապօրինի որսացել
20:40
Ֆրանսիան մոտ ապագայում չի մտածում Ուկրաինա զինվորներ ուղարկելու մասին
ՌԴ նախագահական ընտրություններում մոտ 50 հազար ընտրող վաղաժամկետ է քվեարկել
20:20
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարը հայտնել է, որ Ալմաթիում իրավիճակը հանգիստ է

Արցախի հարցը լուծված չէ, պետք է լինել պատրաստ

«Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել», խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Արցախի պաշտպանության նախկին նախարար եւ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որը այսօր մասնակցել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին եւ պատասխանել հարցերի: Բաբայանի մասնակցությունն ընթացել է փակ ռեժիմով եւ հայտնի չէ, գոնե առայժմ, թե նրան ինչ հարցեր են ուղղվել եւ ինչ պատասխաններ են հնչել: Ինչ վերաբերում է Արցախի հարցի լուծված չլինելու մասին նրա հայտարարությանը, որ հնչել է լրագրողների հետ ճեպազրույցում, ապա այստեղ թերեւս դժվար է չհամաձայնել Սամվել Բաբայանի հետ, որքան էլ այսօր կարող է թվալ, թե Արցախի հարցը լուծված է: Եվ որքան էլ այդ մասին առավել եւս տարփողի Ադրբեջանը:

Հարցը լուծված չի եղել, եւ՝ չէ: Այլ խնդիր է, որ դրա այսպես ասած «ակտիվության» կամ գոյության ռեժիմը էապես կախված է աշխարհաքաղաքական իրողություններից, աշխարհաքաղաքական հարաբերակցությունից եւ ուժերի դասավորությունից: Եվ սա ըստ էության վերաբերում է ոչ միայն Արցախի խնդրին, այլ գործնականում բոլոր այդօրինակ հակամարտություններին: Օրինակ, հաճախ է հիշատակվում Կոսովոն՝ Արցախի խնդրի համատեքստում: Իսկ Կոսովոյի հակամարտությունը լուծվա՞ծ է:Ընդամենն ամիսներ առաջ այդ հակամարտությունը կարող էր ունենալ նոր բռնկում՝ կապված Կոսովոյի հյուսիսում ապրող սերբերի իրավունքների պաշտպանության հետ: Այլ հարց է, որ այդ բռնկումը չստացավ աշխարհաքաղաքական մեծ «պահանջարկ» կամ «սնուցում»:

Որպես կանոն, «փոքրերին» առնչվող հակամարտությունները երբեք չեն ստանում լուծում ու կարգավորում, որովհետեւ դրանք մշտապես գտնվում են խոշոր ուժային կենտրոնների ռազմավարական զինանոցում եւ գործի են դրվում հարկ եղած դեպքում, եւ հարկ եղած դեպքում էլ իհարկե «կոնսերվացվում» որեւէ ռեժիմով: Լավ է դա, թե վատ, որ այդպես է իրերի դրությունն ընդհանրապես: Դա քննարկելն էլ անիմաստ է, եթե չկա այդ դրության վրա ազդելու բավարար ներուժ: Կա իրողություն, կամ աշխարհաքաղաքականության տրամաբանություն, եւ պարզապես պետք է ճանաչել այն, զբաղվել դրանով, պատրաստ լինել դրա հետ մշտական աշխատանքի՝ իհարկե առանց ավելորդ պաթոսի, առանց պատրանքների ու երեւակայությունների, եւ այդպես պատրաստ լինել մի կողմից ազգային-պետական կարեւորագույն խնդիրների հարցում անգամ ամենաանբարենպաստ թվացող իրավիճակում սեփական շահերը պաշտպանելուն, եւ միեւնույն ժամանակ նաեւ աշխարհաքաղաքականությունից բխող որեւէ նոր հնարավորություն օգտագործելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում